Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում բարձիթողի վիճակում է | Ա1+

16:16, չորեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2016 թ.
     Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում բարձիթողի վիճակում է. համոզված է արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը. «Միայն օրենք ունենք, բավականին լավ օրենք, որը ընդունվել, ուժի մեջ է մտել 2015 թվականին, կիրառման պրակտիկան միայն մի տարի է, ու լրամշակման կարիք կա»: Ըստ Շուշան Դոյդոյանի՝ մտահոգիչ է այն, որ մարդիկ չեն կարեւորում, թե ում են վստահում, ինչ ծավալով եւ հետո ինչպես են օգտագործվելու իրենց անձնական տվյալները. «Հարցումները ցույց են տվել, որ մարդկանց 62 տոկոսին չի հետաքրքրում, թե իրենց անձնական տվյալները ինչպես են օգտագործվում»: Անձնական տվյալների պաշտպանության խախտում է նաեւ Շուշան Դոյդոյանը համարում գրեթե ամենուր տեղադրված տեսախցիկները: Սակայն դեռ որեւէ իրավական կարգավորում այս հարցի համար չկա:
90 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am