Ի դեպ, հենց ավարտվեց ԸՕ նախագխի քննարկումները, դահլիճը արագորեն ու մեծ աղմուկով սկսեց դատարկվել: «Պարոնայք պատգամավորներ, ովքեր լքում են դահլիճը, թող դա անենք անաղմուկ ու արագ: Մենք ԱԺ-ում ենք, ոչ թե մանկապարտեզում»,- դիտողություն արեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այդ պահին իր կուսակից Վազգեն Կարախանյանի հետ դահլիճը լքում էր նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: