Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

ԵՄ-ն գումար է հատկացրել ՀՀ և Ադրբեջանի միջև վստահության մթնոլորտի համար | Ա1+

17:36, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
     Այս շաբաթ Հայաստան է ժամանելու Հարավկովկասյան տարածաշրջանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը: Այս մասին այսօր Երեւանում եվրաակումբի բացման արարողության ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին: Ըստ նրա՝ Եվրամիությունը գումարներ է հատկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ծրագրերի համար: «Դեսպան Հերբերտ Զալբերի մանդատի բաղադրիչներից մեկը հենց վստահության մթնոլորտի ձեւավորումն է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շփումների խթանումն է: Ես հուսով եմ, որ առաջիկայում կկարողանանք տեսնել ԼՂՀ-ի հիմնահարցի համակողմանի կարգավորում, որը հնարավորություն կտա Ղարաբաղի երիտասարդներին օգտվելու այն բոլոր հնարավորություններից, որ իր հետ կբերի այդ կարգավորումը: Եւս վստահ եմ, որ ԵՄ-ն մեծապես կաջակցի դրան»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
90 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am