Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 11 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Տեսանյութեր

«Իշխանություններն ամենաշատը վախենում են Քոչարյանից». Արամ Հարությունյանը միանում է «Համախմբում»-ին | Ա1+

15:15, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
     «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը որեւէ խանգարող հանգամանք չի տեսնում, որ իր եւ «Համախմբում» կուսակցությունները միասին մասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին. «Քանի որ նույն դաշտում ենք եւ հավատարիմ ենք մնացել նույն սկզբունքներին: Մեզ համար իշխանության խնդիրը, մեր վերաբերմունքը Սահմանադրական փոփոխությունների հետ կապված եւ Սերժ Սարգսյանի հեռացման հարցը մեզ համար օրակարգային է եւ այդ իմաստով ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մենք միասին կարող ենք մասնացել «Համախմբման հետ»: «Ա1+»-ի հարցին՝ ինչպես եք գնահատում «Համախմբման» շանսերը, հատկապես, որ նշվում է, որ «Համախմբման» թիկունքում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, Արամ Հարությունյանը նշեց, որ երկու մոտեցում կա այս պարագայում. «Մի տարբերակը, որ նրանք, որ ուզում են «Համախմբման» վարկանիշը ցածրացնել, ասում են հետեւում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, բայց նաեւ կա հակառակ տեսակետ, ասում են եթե Քոչարյանը լինի, այդ ուժը շատ ուժեղ կլինի»:
245 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am