Քննարկում. Ու՞մն են կառավարության՝ ավելորդ հաստիքները | Yerevan.today
15:14, երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2016 թ.
Կառավարության հոկտեմբերի 13-ի նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց կառավարության զանազան օղակներում կտրուկ կրճատումների մասին, ասաց, որ պետք է հրաժարվել ՊՈԱԿ-ներից և ԾԻԳ-երից: Yerevan.Today-ը դեռ ամիսներ առաջ սկսել էր նախագիծ, որում ներկայացնելով յուրաքանչյուր նախարարության ամբողջական կառուցվածքը, բաժինները, որոնք, մեր կարծիքով, ուռճացված են, կրկնում են նույն գործառույթները, նպատակ ունեինք, օգնել կառավարությանը՝ կրճատումների ճանապարհին: Միայն ավելորդ ստորաբաժանումներները չէին որ հետաքրքրություն առաջացրեցին: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին նաև, օրինակ որ այդ ավելացված հիմնարկների ղեկավարները հաճախ իշխող կուսակցության անդամներ են: Կենտրոններ, բաժիններ, ՊՈԱԿ, ԾԻԳ-եր որոնք ստեղծվել են կոնկրետ անձանց շահերը սպասարկեու համար: Իշխանությունը հավատարիմ անձանց, ընտրությունների ժամանակ իշխանության հաղթանակին լայնորեն աջակցողներին երևի թե խոստանում է պաշտոններ, և հետո, արդեն, հիմնում որոշ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ, առընթեր բաժիններ ու զանազան հաստիքներ՝ արնաքամելով պետբյուջեն: Yerevan.today-ի տաղավարում հերթական քննարկման ժամանակ անդրադարձանք կառավարության օպտիմալացման անհրաժեշտությանը, նշեցինք ոլորտում առկա խնդիրներն ու լուծման անհրաժեշտությունը: http://yerevan.today/all
|
684 | 0