Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Մանվել Գրիգորյանի լուսանկարը

երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.

«ՀԺ»-ի ձեռքի տակ էր հայտնվել ԱԺ պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարն՝ արված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ մեկուսարան): Լուսանկարի տարածումը քննարկումների թեմա էր դարձել համացանցում: Ավելի ուշ լրատվամիջոցը ներողություն էր խնդրել լուսանկարը հրապարակելու համար:

Այս թեման մեկնաբանել են`

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկարի հրապարակումը դրական ազդեցություն ունեցավ` շատ մարդիկ հիշեցին, թե ինչ է անմեղության կանխավարկածն ու անմարդկային վերաբերմունքը, շատ իրավապաշտպաններ հիշեցին, որ կա այնպիսի երևույթ, ինչպիսին է մարդու իրավունքները...

Արիս Վաղարշակյան, լրագրող

Մանվելին պետք չէր նկարել: Մտահոգիչ ա, որ դա տեղադրվել ա ՀԺ-ում, առավել մտահոգիչ ա, որ դա կատարվել ա ԱԱԾ տիրապետության տակ գտնվող քրեակատարողական հիմնարկում: Բայց ցավ, խոր ափսոսանք ու կսկիծ են արտահայտում նաև այնպիսի մարդիկ, որ այդպես էլ «չիմացան»` Սասնա ծռերին ծեծեցին դատարանի շենքում:

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Հավանաբար, Մանվել Գրիգորյանին դեռևս 90-ական թվականներից ամենաշատ քննադատողներից եմ եղել։ Սակայն, ազատազրկվածին, առանց իր համաձայնության, գաղտագողի լուսանկարել և հրապարակել, բացարձակապես անընդունելի է, անկախ այն բանից, թե տվյալ անձին ինչպես ենք վերաբերվում։ Ինձ թվում է, որ այդպես էլ ԱԱԾ մեկուսարանը դե-ֆակտո չանցավ Արդարադատության նախարարության ենթակայության տակ և այս լուսանկարը, կարծում եմ, նաև դրա հետևանքն է:

Վաղինակ Շուշանյան, ակտիվիստ

Մի քանի տարի առաջ ռուսաստանում հայ բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը չկարողանալով ղեկավարել մեքենան` բախվել էր մարդատար ավտոբուսին ու զոհեր էին եղել։ Հիշում եք ինչ վայնասուն էիք դրել, որ ինչի են մարդուն ծաղրում, հերիք չի էտքան մարդու մահը մնաց իրա խղճին, մի հատ էլ կանացի խալաթ են հագցրել։
Էս մանվելի նկարի հրապարակումը տոպ-տոշնի նույն դեպքն ա։
Հ. Գ. չէ չէ հումանիտարությունս չի բռնել, ուղղակի ճիշտն եմ ասում:

Հայք Վարդան Վարդանյան, օգտատեր

Հեչ լավ բան չի քաղցկեղի 4-րդ ստատյայով հիվանդ մարդուն (անկախ նրանից ովա) բանտախցում նկարել և ժողովրդի մեջ ատելություն սերմանելով սեփական հաղթանակը տոնել, դա իմ կարծիքով հարիրա միայն թույլին: Ժողովրդի ասած՝ ով չի տեսել պատից կախ, տեսելա ճակտից կախ կատեգորյայի մարդկանց...
Հա ի դեպ (ԱԱԾ մեկուսարան)-ից այսքան ժամանակ անգամ նախորդների ժամանակ, (որոնք բռնաբարում էին ժողովրդավարությունը) մարդկանց ձեռքի տակ չէր ընկնում բանտարկյալից լուսանկարներ ու չէին քցում օբշիակ (կողմնակիցների, բլոգերների, օգտատերերի) դեմն ու ասում պոլնի ղժացեք:
Ափսոս, որ էլ չկան սուտի կլանչող իրավապաշտպաները, որոնք նման դեպքերում հետույքները պատռում էին....

«Հայկական ժամանակ», օրաթերթ

«Հայկական ժամանակ»-ը ներողություն է խնդրում ԱԱԾ մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը հրապարակելու համար։ Մենք մեր աղբյուրը չենք բացահայտի իհարկե, սակայն հուսով ենք պատկան մարմինները կհայտնաբերեն և կպատժեն այդ լուսանկարի «հեղինակներին»։ Լուսանկարի հրապարակումը լրագրողական գայթակղություն էր մեր կողմից, որի համար կրկին ներողություն ենք խնդրում։

19909 | 2