Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելու հարցը

երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասով որոշումը, որի համաձայն վերջինն ազատ արձակվեց:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հրավիրել էին ՀՔԾ «Մարտի 1»-ի գործով հարցաքննության, որից հետո` հուլիսի 28-ին ձերբակալվել էր:

Այս թեման մեկնաբանել են`

Արիս Վաղարշակյան, լրագրող

Մարդասպան ռոբի ու հակահեղափոխական տականքի հետ դատական մրցակցության խաղերը շատ վտանգավոր են: Պետությունը և հասարակությունը կարող են լուրջ տուժել:
Հ.Գ. Մեկա էն Մասիսի քաղաքապետի պես վերադառնալու ա իրա խուցը: Իսկ դատավորի հարցով պետքա զբազվի ԱԱԾ-ն, որ բազմաթիվ մարդկանց կյանք դրելա վտանգի տակ:

Համլետ Կիրակոսյան, մեկնաբան

Սպասում եմ մեր գրագետ ու պարկեշտ իրավաբանների գնահատականներին Վերաքննիչ դատավորի իրավական անգրագիտության մասին։ Այդ դատավորն ասում է, թե Քոչարյանն անձեռնմխելի է։ Հանցագործություն կատարած մարդը ՉԻ ԿԱՐՈՂ անձեռնմխելի լինել։ 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Քոչարյանը չի գործել իր կարգավիճակից բխող լիազորությունների շրջանակում, նա վերազանցել է այդ լիազորությունները, խախտել է սահմանադրությունը, զինված ուժերը օգտագործել է քաղաքական գործընթացներում․․․․
Վերաքննիչի դատավորն անգրագետ է ու պետք է պատասխանատվության ենթարկվի․․․

Հայկ Մարտիրոսյան, քաղաքագետ

Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման հարցում անուղղակիորեն մեղավոր է իշխանությունը: Երբ Քոչարյանի և Սարգսյանի կատարելագործած դատական համակարգն ու դատավորները տեղում են մնում և նրանցից մեկ օրում արդարադատություն է ակնկալվում` արդյունքն այսպիսին է լինում: Կրկին հաստատվում է իմ այն միտքը, որ հեղափոխության օրերին էի դեռ արտահայտել: Անհրաժեշտ էր Հանրապետության Հրապարակում ցրել Ազգային Ժողովն ու ողջ պետական ապարատը և բոլորին, բացի պատգամավորներից` ժամանակավոր պաշտոնակատար համարել և չհաստատված կարգավիճակում պահել` մինչ ջրերը պարզվեին: Հիմա Փաշինյանի ուսերին կրկնակի բեռ է դրված, իսկ հակահեղափոխությունը տարբեր ձևերով դրսևորումներ է ունենում:
Հակահեղափոխության շանսերը հենց հեղափոխականներն իրենք են հաճախ ակամայից մեծացնում: Եվ դա անում են, որովհետև ոչ թե թույլ են կամ չեն հասկանում, այլ որովհետև աշխարհի արձագանքից ու արտաքին երևութականությունից շատ ավելի են զգուշանում, քան կարելի է, քան թույլատրելի է, քան այս երկիրն ու ժողովուրդը կարող են մարսել:

Արթուր Հայրապետյան, լրագրող, հրապարակախոս

Դատական համակարգը սկսած արյունռուշտ քոչարյանի ժամանակներից նույնն է մնացել։ Չկա դատական համակարգ, չկա արդարադատություն։ Ես, երբ ասում էի, որ պետք է նախկին կոռումպացված դատավորներին ազատել աշխատանքից եւ պատասխանատվության ենթարկել այս օրվա համար էի ասում։ Բայց իշխանությունը երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելով, որոշեց թողնել դատավորներին իրենց վրա բռնություն չգործադրել՝ ինքնուրության սկզբունքով։ Բայց այսօր, ինչպես տեսնում ենք, իշխանության կողմից հրահանգ չստացած դատավորները, հրահանգներ են ստանում նախկին հանցավոր կլանից։ սերժ-ռոբ կլանի դեմ պայքարը, հեշտ չի։ Կլանը արմատներ ունի։ Մեր պայքարը չի ավարտվել։ Մենք պետք է հանցավոր կլանը բնաջնջենք։ Մեր ամենօրյա պայքարի շնորհիվ ունենք նոր իշխանություն, իսկ նոր իշխանությունը մենք ենք եւ մենք պետք է պայքարենք երկիրը ազատագրելու նախկին հանցագործներից։ Չպետք է հուսալքվել։ Ընդհակառակը, պետք է պայքարել, որովհետեւ ժողովրդի ձայնը համար մեկ արդարադատությունն է։

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, իսկ հանցագործը պետք է լինի բանտում: Անմեղության կանխավարկածը նրա դեպքում չի գործում, քանի որ նրա թքած է ունեցել օրենքի և օրինականության վրա: Ես կարող եմ ՀՀ քրեական օրենսգրքի բազում հոդվածներ նշել, որոնց համաձայն Ռ. Քոչարյանը պետք է կալանքի տակ լիներ: Ես թքած ունեմ այն դատարանի վրա, որը Քոչարյանին ազատ է արձակել:

Վահագն Հովակիմյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ

Կալանքի տակ, թե ազատության մեջ, միևնույն է նա մեղադրյալ Քոչարյանն է, որը վաղ թե ուշ դառնալու է ամբաստանյալ Քոչարյան:

Վարդ Սիմոնյան, լրագրող

Նախ՝ ոչ մի հուսահատություն.
1. Սրանով մարդասպանը կորցնում է իր վերջին փաստարկը՝ քաղհալածյալի դափնու տերևը/Լավրովի լիստը/
2, Հայաստանի նոր իշխանությունը բոլորին փաստացի ցույց է տալիս, որ դատական իշխանությունը դադարում է լինել գործադիրի կցորդը և կայացնում է ինքնուրույն որոշումներ:
3. Այդպիսով, Ռուսաստանին հասկացնում են, որ դատարաններն այլևս ինքնուրույն խաղացողներ են և օրինակ՝ երկրի վարչապետը չի կարող հրահանգավորել նրանց: Ուստի այս տրամաբանությունից ելնելով՝ չի կարող քաղաքական պատվերներ ընդունել նաև ռուսներից: Սա դուռ է հենց հոկտեմբերի 27-ի համար:
4. Քոչարյանը նստելու է, ավելին՝ հանձնելու է իր ողջ ֆինանսական կարողությունները. սխեման մի քիչ խուճուճ է երևում, բայց այս կոմբինացիան չէր կարող այդպես հարթ ու պարզունակ լինել: Հենց միայն անձեռնմխելիության փաստարկն այնքան մերկ է, որ կհարուցի աշխարհի ամենաթույլ սահմանադրագետի քմծիծաղը:
5. Հակահեղափոխականների սադրանքներին չտրվել և 17-ի միտինգին չգալու որևէ արդարացում չփնտրել: Մեր հեղափոխությունը հասցնենք տրամաբանական ավարտին: Աստված օգնական:

Արմեն Աշոտյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ։


Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործուղությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։


Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովի մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։


100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել հակահեղափոխություն չի լինելու մի տեսակ շատ անլուրջ է, և այդքանով արդեն՝ վտանգավոր:

11978 | 0