Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

հինգշաբթի, 26 հուլիսի, 2018 թ.
Հանրությունը քննարկում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը

Ինչպես հայտնի է, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություն ներկայացվել:


Հիշեցնենք՝ հուլիսի 26-ին նա հրավիրվել էր ՀՔԾ՝ «Մարտի 1-ի» գործով հարցաքննության:


Նույն օրը երեկոյան նա հանդես է եկել հարցազրույցով:

Այս թեման մեկնաբանել են`

Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ

Ստեփան Սաֆարյան, քաղաքագետ

ՀՔԾ, երբ Քոչարյանին կտեղավորեք Նաիրի Հունանյանի կողքի կամ դիմացի խցում, հոկտեմբերի 27-ից էլ հարցեր տվեք. դա էլ սահմանադրական կարգի տապալում էր:

Զոհրապ Եգանյան, օգտատեր

Զոհրապ Եգանյան, օգտատեր

Երկրորդ նախագահի հարցազրույցը նայեցի. Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ շփոթված էր, ենթադրում եմ՝ ինչ որ պայմանավորվածություն է խախտվել իրեն ՀՔԾ հրավիրելու մասով։ Կարծում եմ՝ եթե իմանար, որ մեղադրանք է առաջադրվելու, ապա չէր ներկայանա։ ԱՊՀ երկրների նախկին նախագահներ կան, որ իրենց երկրներում հետախուզման մեջ են, բայց ապրում են Բելառուսում, Ռուսաստանում և այլուր։ Սպասենք դեպքերի հետագա ընթացքին, ամեն դեպքում նոր իշխանությունները խփում են հսկայական կապեր և ֆինանսներ տիրապետող մարդկանց, ֆիզիկա է՝ ազդեցությունը ծնում է հակազդեցություն, իսկ հակազդեցության համար պարարտ հող կստեղծվի, եթե արագ չլուծվեն տնտեսական հարցերը։ Տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Կարևորը Հայաստանն է ու նրա անվտանգությունը:

Մանվել Քեշիշյան, լրագրող

Մանվել Քեշիշյան, լրագրող

Ըստ էության, ամբողջ հարցազրույցի հիմնական միտքն այն էր, որ սա քաղաքական հետապնդում է և սա իշխանություններն անում են՝ կանխարգելելու նրա մուտքը քաղաքականություն։ Դրա հիմնական պատճառն էլ, ըստ Քոչարյանի, այն է, որ նա կարող է լուրջ հաջողություն ունենալ քաղաքական ասպարեզում, քանի որ ժողովուրդը հիշում է իր ղեկավարման ժամանակ ինչ լավ տնտեսական ցուցանիշներ է ունեցել երկիրը։


Սա, ըստ իս, աբսուրդ է, որովհետև նրա կերպարը վերջին տարիներին միշտ ասոցացվել է մեր պատմության նորագույն շրջանի ողբերգական խոշոր իրադարձությունների հետ ու դժվար թե հիմնավոր լինի այն պնդումը, թե նա կարող էր հիմա ժողովրդավարություն վայելել։
Ավելին ասեմ, Սերժ Սարգսյանի հաջող վերադարձը քաղաքական դաշտ ավելի հավանական կարող է լինել քան Քոչարյանի։

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Միշտ սպասել եմ այս օրվան, որ գալու է Ռոբերտ Քոչարյանին պատասխանատվութան ենթարկելու պահը...
Ճակատագրի բերումով Քոչարյանին, ըստ էության, մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածով, որ հոդվածով, որ նրա հրահանգով 2008թ. մարտի 1-ին մեղադրանք էին առաջադրել ինձ և ևս 16 հայտնի անձանց...


Բոլոր նրանք, ովքեր այդ օրերին մասնակից են եղել ժողովրդին գնդակահարելու օպերացիային, պետք է ենթարկվեն պատասխանատվության, որ այսուհետ ու հավերժ որևէ մոլագարի մտքով չանցնի կրակել ժողովրդի վրա ու սպանել...

Արամ Սարգսյան, ԱԺ պատգամավոր («Ելք»)

Արամ Սարգսյան, ԱԺ պատգամավոր («Ելք»)

Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ...
Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա...

Նարեկ Գալստյան, ՍԴՀԿ ԿՎ անդամ

Նարեկ Գալստյան, ՍԴՀԿ ԿՎ անդամ

Երբեք ոչ մեկի կալանավորման համար չեմ ուրախացել, ով էլ որ էդ մարդը լինի: Բայց սա ուրիշ դեպք է, էդ մարդը 10 տարի պղծեց ամեն ինչ, ինչ մեզ համար թանկ էր, 10 տարի երկրում գետնին հավասարեցրեց բոլոր պետական ինստիտուտները, խլեց ու ունեզրկեց բոլոր նրանց, ովքեր քիչ թե շատ համակարծիք չէին իր մոնղոլ-թաթարական արշավանքի հետ:
Դրա հետ մեկտեղ իր օրոք տասնյակ անմեղ մարդիկ ծեծվեցին, բանտ ընկան ու ուղղակի սպանվեցին:
2007 թ-ի վերջին, երբ ընդամենը 20 տարեկան տղա էի, ընդդիմադիր գործունեության համար վրաս հարձակվեցին, ու մի կերպ կիսամեռ հասա հիվանդանոց: Դրանից հետո ՆԱԽԱԳԱՀ Քոչարյանը իրեն հատուկ դեմքի ծամածռությամբ հայտարարեց, թե «եռևի աղջկա հարց է»…
Եկել է ժամանակը քոչարյանական տարիներին քաղաքական գնահատական տալու: Այդ ժամանակները երբեք այլևս չպետք է վերադառնան:

| | |
12065 | 8
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
poxos
poxos 10:28, 01.08.2018
et vonca vor mek vraz goxutyuna anum datum ek isk es gadun drelek haykakan harci lucman kaxaxan arek tox eta jahel jahel getni tak , hetazdgvuma eli , ara dra akanjner ktrek tvek en poxocayin shan tox uti vori vra muk nkarek , muk gcek shsshi mej koxek dra vori cak
poxos
poxos 10:29, 01.08.2018
inchpes manvel jamanakin mekin arec ,
karen
karen 15:32, 06.08.2018
En typavorutunna vor joxovurde vochinch chgiti ev petqe arajnordvenq qnnichneri kam pashpanneri aselun....Mi ban parze Robe talanchi u mardaspan e ..da aksema e
vardan
vardan 16:00, 06.08.2018
hamamit em
ASHOT
ASHOT 14:31, 09.08.2018
Stepa lav klini Armen Gevorgyani het nsti...bajaneli mardasirakam chi lini
poxos
poxos 15:12, 11.08.2018
саркелек азгаин арц , сиктир арек ет гадун , гндакаарек гна прцни инчек цнецнум