Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 20 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

Հանրությունը քննարկում է Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը

Հանրությունը քննարկում է Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը

ԱԱԾ-ն հունիսի 17-ին ձերբակալեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին և քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ Դոն Պիպոյին: Աղմկահարույց ձերբակալությունը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Գրիգորյան, Էջմիածնի քաղաքապետ

Կարեն Գրիգորյան, Էջմիածնի քաղաքապետ

Իմ հայրը 15 օր գերության մեջ լինելով, տարել է զրկանքներ ու հանուն ժողովրդի պատրաստ է զրկանքների՝ ցանկացած խնդրի համար օրենքի առաջ պատասխան տալու: Մենք ոչ մի բանից չենք վախենում, եթե արել ենք սխալ, պատրաստ ենք պատասխան տալու: Մենք մաքուր են ժողովրդի առաջ:

Արմեն Աշոտյան, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ)

Արմեն Աշոտյան, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ)

Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է։


ՀՀԿ իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ԱԺ պատգամավոր, Արցախի հերոս գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալման առթիվ, որը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։ Ղարաբաղյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին այս քայլը ավելի քան մտահոգիչ է։


Սահմանադրությամբ նախատեսված է, որ պատգամավորն առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:


Հաշվի առնելով, որ պարոն Գրիգորյանը ձերբակալվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնության ապօրինի հրազեն և ռազմամթերք պահելու կասկածանքով, իսկ այդ զենքն էլ հայտնաբերվել է արդեն իսկ հարուցված քրեական գործով ամառանոցում իրականացված խուզարկության արդյունքում, դժվար է պատկերացնել, որ այս դեպքում հնարավոր է խոսել անմիջականորեն հանցանք կատարելու ընթացքում կամ դրանից հետո ձերբակալելու պայմանը պահպանած լինելու մասին։


Բացի այդ, խուզարկությունը կատարվել է ոչ բնակության վայրում, այլ ամառանոց- հանգստավայրում, որի տնօրենը հայտարարել է, որ այդ զենքը պատկանում է իրեն և ոչ թե Մ. Գրիգորյանին: Կոչ ենք անում դատախազությանը իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունը` նախաքննության օրինականության ապահովման` այդ թվում ազատությունից ապօրինի զրկված անձին անհապաղ ազատ արձակելու համար:


Այս համատեքստում ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ զենք պահելու կասկածանքով կարող է ապօրինի ձերբակալվել ՀՀ ԱԺ պատգամավոր, մինչդեռ զենքի անմիջական գործածման հետ կապ ունեցող անձինք ազատվում են կալանքից` ՀՀ նոր իշխանությունների հայտարարած քաղաքականության շրջանակներում:


Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ այսօր կատարված գործողությունների հիմքում ընկած են առավելապես քաղաքական դրդապատճառներ: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու այս հարցի լիարժեք և անաչառ քննությունը և պայքարելու ենք Մանվել Գրիգորյանի իրավունքների ամբողջական պաշտպանության համար։

Նորայր Նորիկյան, փաստաբան

Նորայր Նորիկյան, փաստաբան

Ենթադրում եմ, որ Ազգային Ժողովը գեներալ Մանվելին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն չի տա, սակայն հնարավորություն կտա նրա նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում:
Սա նշանակում է, որ 72 ժամը լրանալուց հետո անհապաղ կամ մինչև այդ գեներալ Մանվելն ազատ կարձակվի...

Ժաննա Ալեքսանյան, փաստաբան

Ժաննա Ալեքսանյան, փաստաբան

Անմոռանալի է Վլադիմիր Պոզներին տված Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Հարցին, թե որն եք համարում ձեր ամենամեծ նվաճումը, Սարգսյանը հպարտությամբ պատասխանեց, իմ թիմը։ Սա աներևակայելի մի պատասխան էր։ Թիմակիցներից մեկն, օրինակ Լիսկան, հենց այդ ժամանակահատվածում իր կրիմինալ գործունեության գագաթնակետում էր, ընդ որում, գործում էր բաց, թափանցիկ,և անպատիժ։ Թիմի այլ անդամներին նա հանրությանը ներկայացնում էր նախընտրական շրջանում։ Էջմիածնում հրապարակային ուշադրության էին արժանանում Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը։ Ահա և ողջ կրիմինալ թագավորական շքախումբը, կարճ ասած Սերժ Սարգսյանի թիմը։

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Ի՞նչ են ասում է, ի՞նչ են խոսում Հանրապետականները: Կարծում են, որ Արցախի Հերոս Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը պետական ռեպրեսիվ ապարատի գործադրման հերթական ահազանգն է:
Տղերքն էս ինչ շուտ են մոռանում իրենց ռեպրեսիաները։ Կարո՞ղ է դուք չէիք 2008 մարտի դեպքերից հետո Սասուն Միքայելյանին բավական նվաստացնող տեսարաններով ձերբակալողը։

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար

Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար

Մեկդ Արմեն Աշոտյանին ցուցադրեք 2008-ին Սասուն Միքայելյանին, 2018-ին Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին ու նորից Սասուն Միքաելյանին տանելու կադրերը։


Ու ի տարբերություն զենքերով բռնված Մանվելի, Նիկոլին փախցրեցին ու ոչ փաստաբանի իրավունք տվեցին, ոչ զանգի, ոչ էլ այլ պատգամավորների հետ տեսակցելու։

Դերենիկ Մալխասյան, լրագրող, քաղաքական մեկնաբան

Դերենիկ Մալխասյան, լրագրող, քաղաքական մեկնաբան

Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի անունից հայտարարում է, թե Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը տեղի է ունեցել պատգամավորի անձեռնմխելիության Սահմանադրական ընթացակարգերի խախտմամբ։
Մեր մեջ ասած, չեմ հիշում, որ Աշոտյանը կամ որևէ այլ ՀՀԿ-ական ՀՀԿ-ի անունից նման հայտարարություն աներ, երբ ապրիլի 22-ին Էրեբունիում ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանի ապօրինի հրահանգով առևանգվեցին ԱԺ պատգամավորներ, այդ թվում այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բա այն ժամանակ ինչո՞ւ անհանգստություն չէին հայտնում, թե՞ իրենց համար արդարադատությունը ընտրովի է։

Կարեն Հովհաննիսյան, փորձագետ

Կարեն Հովհաննիսյան, փորձագետ

Մանվելի տված թղթերի հիման վրա շատ ու շատ ասֆալտի ֆիդայիններ, այսօր պետությունից ստանում են թոշակներ, որ իբրև թե կռվել են Արցախում: Իսկ իրական կռվողներն ու հերոսները նույն Մանվելի թեթև ձեռքով անտեսված են եղել պետության կողմից...

Երկրապահ կամավորականների միություն

Երկրապահ կամավորականների միություն

Կոչ ենք անում գործող իշխանություններին թշնամուն ուրախանալու առիթ չտալ՝ Արցախյան ազատամարտում ամենամեծ թվով տարածքներ պաշտպանած, ազատագրած, հաղթանակած զորավարի նկատմամբ անընդունելի գործողություններ կատարելով:


Մենք ունենք մի ընդհանուր թշնամի՝ թուրքը, որի դեմ 1989-ից առ այսօր պայքարում է Երկրապահը: Մինչդեռ ադրբեջանական լրատվամիջոցներին արդեն իսկ ոգևորել է Արցախի հերոսին սեփական երկրում ազատազրկելու փաստը: Ադրբեջանական ԶԼՄ-ները ոգևորությամբ փաստել են, որ ձերբակալվել է ամենաշատ ադրբեջանական տարածքներ զավթած հրամանատարը:


Եվս մեկ անգամ սթափության կոչ ենք անում հայրենի իրավապահներին: Եկեք գնահատենք մեր արժեքներն ու շինծու մեղադրանքներով չազատազրկենք կյանքը հայրենիքի տարածքների պաշտպանությանն ու ազատագրմանը նվիրած հերոսին: Պատերազմը դեռ ավարտված չէ:

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ (ՀՀԿ)

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ (ՀՀԿ)

Մանվել Գրիգորյանը չի ընդունում շինծու մեղադրանքը: Սա անթույլատրելի, հակաօրինական և հակասահմանադրական է։ Պատգամավորին կարող են ձերբակալել հանցագործության պահին կամ դրանից հետո։ Դրանցից ոչ մեկն առկա չէ:

14506 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ժողովրդի կամքն է
Mi qayl e mnum wor Amboxj Hay Azge darna Ahabekich.
Ahabekich baris bun imastow, worowhetew menq kinqnakazmakerpwenq ev Kgrohenq dzer tnere, kayrenq dzer unecwacqe, kbrnabarenq dzer kanac u axjiknerin, isk dzez hraparakaynoren kkapenq mi syan ev amboxj Hay Azgow amen meks mi hatik dzwi chap qar kwercnenq u kqarkocenq minchew wor syune woric dzez kapel einq kdarna mi qare blur. aha ev dzer werjabane.
գյումրեցի
գյումրեցի 21:04, 18.06.2018
աշոտյան օր թազա անասուն, այսինքն կենդանի հայտնաբերվի քու պատվին քու անունովդ կկոչենք, հեչ չվախենաս:
Vardges
Vardges 09:25, 14.07.2018
tox bac toxen qcen et ira pahac archeri vandak@,archernel mi lav kdompen u kuten kprcni keta