Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

Փողի մոլուցքով տարված՝ ի՞նչ են կառուցում, ո՞նց են կառուցում, ո՞նց են շահագործման հանձնում. համացանցը քննարկում է կեմերովյան ողբերգությունը

Փողի մոլուցքով տարված՝ ի՞նչ են կառուցում, ո՞նց են կառուցում, ո՞նց են շահագործման հանձնում. համացանցը քննարկում է կեմերովյան ողբերգությունը

Մարտի 25-ին ՌԴ Կեմերովո քաղաքում «Ձմեռային այգի» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ըստ պաշտոնական տվյալների՝ զոհվել է 64 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ: Առ այսօր այս դժբախտությունն ամենաքննարկված թեման է ռուսական ու միջազգային լրատվամիջոցներում, համացանցի հայկական տիրույթում:


Առավել ուշագրավ կարծիքներն՝ ստորև:

Այս թեման մեկնաբանել են`

Արշավիր Կազախյան, օգտատեր

Դիտելով կադրերն՝ ինձ մոտ խորը կասկած է առաջանում, որ դա կազմակերպել է КГБ-ն։ Նպատակն առաջատար երկրների ցավակցությունների ֆոնին երկխոսության հարթակ ապահովելն է։ Ռուսաստանը բոլոր զարգացած երկրների համար դարձել է իզգոյ։ Եկեք չմոռանանք հենց Պուտինի օրոք ինչպես էին Մոսկվայում շենքեր տրաքացնում՝ բարդելով չեչենների վրա և անգութ կոտորած սկսում Չեչնիայում իբրև գրոհայինների դեմ։ Միայն ռուսը և իր մանկլավիկ երկրների դրածո գործակալներն են ընդունակ այսպիսի նենգ, ստոր և ազգադավ քայլերի դիմել ու Սերժը՝ Պուտին Սծիպանակերտսկին, բացառություն չի։

Նանա Մելքոնյան, օգտատեր

Նանա Մելքոնյան, օգտատեր

Կինոդահլիճները փակ էին և կողպված մնացին մինչև վերջին կենդանի մարդը։
Զոհված երեխաների ծնողներին դիակի ճանաչմանը չթույլատրելու սպառնալիքով գաղտնիության մասին թուղթ էին ստորագրել տալիս։
Օգնության շտապող մարդկանց չէին թույլատրում ներս մտնել՝ հայտարարելով, որ ուժերը բավարար են։
Առաջին հրշեջ մեքենան դեպքի վայր հասավ կանչից 40 րոպե անց....
Ասեք, որ մեզ մոտ՝ էս անտերության պայմաններում անգամ, նման բան հնարավոր չէ....

Գոհար Մաթևոսյան, օգտատեր

Գոհար Մաթևոսյան, օգտատեր

Տեղեկություն էլ կա, որ այդ օրվա բոլոր տոմսերը բաժանվել են նախագահական ընտրության օրը` որպես ընտրակաշառք ......
Իրենց վայնախագահի զոհասեղանի զոհերը կարծես լինեն այս դժբախտ մարդիկ։
Ցավալի է շատ։

Սամվել Ասատրյան, օգտատեր

Սամվել Ասատրյան, օգտատեր

Մի երկիր, որը չի կարողանում իր քաղաքացիներին փրկել աղետից և մի ուղղաթիռ չուներ, որ տարհաներ երեխաներին, գիշեր ու զօր զառանցում է, որ գերտերություն է ու ժողովուրդների ճակատագիր է ուզում տնորինել: Ցավալի է, որ Հայաստանում կան տխմարներ, որ ձայնակցում են պուտինյան այս զառանցանքին:

Արամ Կարապետյան, քաղաքական գործիչ

Արամ Կարապետյան, քաղաքական գործիչ

Այդքան երեխա, այդքան ընտանիք դաժան հրդեհի բաժին դարձան... Փողի մոլուցքով տարված՝ ի՞նչ են կառուցում, ո՞նց են կառուցում, ո՞նց են շահագործման հանձնում…Իշխանությունն էլ՝ փո՛ղ, կաշա՛ռք, փո՛ղ, կաշա՛ռք...ամենուր...կներեք, բայց պետք է ասեմ՝ սատկեք դուք, ձեր փողերով հանդերձ... Բայց ինչքան իրար նման են աշխարհի բոլոր սրիկաները...Կեմերովոյում՝ ընտանիքի հինգ անդամ կորցրած մարդուն, որից երեքը մանկահասակ երեխաներ են, որը արդարություն է պահանջում, ինչ-որ մի չինովնիկ, ասում է. «դուք ողբերգության վրա «փիառվում եք...»…


Անասուն, նա «փիառվում» է, որովհետև դու ու քո տերերը՝ թալանել են, թալանում ու հարստանում եք ... Բայց զգում եք, որ այդ անասուններն ազգություն չունեն: Ամեն տեղ էլ կան ու մեր աչքի առաջ են նաև: Հիրավի, սրիկայությունը սահման ու ազգություն չունի:

19716 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am