Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 հուլիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Քննարկումներ

«Մարդկանց արյան գնով ա վլաստի եկել, խաբելն ի՞նչ ա, որ չանի». արձագանքներ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

«Մարդկանց արյան գնով ա վլաստի եկել, խաբելն ի՞նչ ա, որ չանի». արձագանքներ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

Համացանցը քննարկում է Սերժ Սարգսյանի՝ Tert.am-ին տված հարցազրույցը, որտեղ անդրադառնալով 2014 թվականին իր արած հայտարարությանը, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում, Սարգսյանն ասում է հետևյալը. «Այո, ես այսօր էլ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին։ Բայց ես նախապաշարումներով կամ քարացած մտածողությամբ առաջնորդվող մարդ ինձ երբեք չեմ համարել։ Ես չեմ կարող հաշվի չնստել իրականության հետ և համարել, որ չունեմ պատասխանատվություն ապագայի և ժամանակի մեջ մեր երկրի սահուն ընթացքի համար... Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունն, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին»:

Այս թեման մեկնաբանել են`

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Քսան տարի ձեր «երիտասարդներին» Ձեր փորձն իբր չեք փոխանցե՞լ։ Շատ լավ էլ փոխանցել եք, մի ամբողջ Բազեների խմբի եք փոխանցել, որոնց բազմիցս տեսել ենք, թե ինչպես են մեկ հրահանգով նետվում «մարտի» ընդդիմադիրների դեմ։
Հա, իսկ եթե պետք է էլի փոխանցեք, առանց վարչապետի պաշտոնի էլ կարող եք փոխանցել՝ ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում դասավանդելով կամ ՀՀԿ քաղաքական դպրոցի ռեկտորի պաշտոնում։ Մենք հարկեր չենք վճարում Ձեր ուսուցման կամ դասավանդման համար։
Ավելին, մեր հարկերը ժողովրդավարության, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության համար են, ոչ թե բռնապետության համար։
Իսկ սուտ խոսելը բոլոր դեպքերում ընդօրինակման արժանի չէ։
Սիրուն չի, պարոն, սիրուն չի:

Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ

Արամ Հարությունյան, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ

Սերժ Սարգսյանն Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում երիտասարդ քաղաքական լիդերների հետ կկիսվի տոկոս խփելու իր փորձով և կպատմի, թե ինչպես էր ՀՀԿ-ն Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ պահանջում իր հրաժարականը, բայց իրեն հաջողվեց դառնալ այդ կուսակցության նախագահը:

Արմեն Դուլյան, մեկնաբան, լրագրող

Արմեն Դուլյան, մեկնաբան, լրագրող

Ամենաողբերգականը...


Այս հասարակության իրական վիճակը բնութագրող ամենացավալին այն է, որ որևէ մեկը նույնիսկ չզարմացավ... Մենք արդեն համակերպվել ենք իշխանությունների ներկայացուցիչների պերմանենտ ստին... Սա նրանց ամենամեծ նվաճումն է...

Դերենիկ Մալխասյան, լրագրող, քաղաքագետ

Դերենիկ Մալխասյան, լրագրող, քաղաքագետ

Հիմա ընդունո՞ւմ եք, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ չէին։
Հիմա ընդունո՞ւմ եք, որ եթե 2015թ․ ՀՀ Սահմանադրությունը չփոխվեր, այսօր բացարձակ ուրիշ իրավիճակ կունենայինք։
Հիմա ընդունո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխել է ցմահ իշխանության մնալու համար։

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Հիմա իմացաք, որ Սերժիկը սուտասան ա՞: Էտի ամենաանմեղ վատ բանն ա, որ ինքն ունի: Էտի մարդկանց արյան գնով ա վլաստի էկել, խաբելն ի՞նչ ա, որ չանի։

Թաթուլ Հակոբյան, լրագրող

Թաթուլ Հակոբյան, լրագրող

Սերժ Սարգսյանը, մնալով վարչապետի պաշտոնում և դրժելով իր իսկ խոստումը, մեկ այլ անազնիվ բան է անում։


Մի պահ ընդունենք, որ 2015-ի դեկտեմբերյան սահմանադրական հանրաքվեն չի կեղծվել։ Քաղաքացիները «այո» են ասել այդ հանրաքվեին, քանի որ տեսել են ընտրությունների՝ սահմանադրական ճանապարհով Սերժ Սարգսյանից ազատվելու ճանապարհը։ Բազմաթիվ մարդիկ խորհրդարանական հանրապետության մոդելին «այո» են ասել հենց Սարգսյանից ազատվելու նպատակով։


Ահա այստեղ է Սերժ Սարգսյանի անազնիվ և մոլորեցնող խաղը։

15740 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am