«Արմեն Սարգսյանը Սերժենց հանցավոր խմբի կողմից նշանակված գործիչ է, ոչ ավելին». արձագանքներ
Ազգային ժողովը մարտի 2-ին ձայների 90 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին: Հասարակական, քաղաքական շրջանակներում քննարկվում է նորընտիր նախագահի ընտրությունը: |
Ոսկան Սարգսյան, լրագրող
Ունեցանք Հայաստանի 4-րդ նախագահը, 4-րդ անօրեն ընտրված նախագահը: Վատագույն ավանդույթները շարունակվում են: Վերջին 20 տարում Հայաստանում չբնակված, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանի նախագահ դառնալուն կողմ է քվեարկել ԱԺ տարբեր խմբակցությունների 90 պատգամավոր, ինչը նշանակում է, որ օրինապաշտ խորհրդարան չունենք: Չէինք էլ կարող ունենալ, քանի որ գիտենք, թե ինչպես են ընտրվել խորհրդարանի պատգամավորները: Փաստացի պատերազմի մեջ գտնվող, երկու կողմից թշնամիներով շրջապատված, հազար ու մի մարտահրավեր ունեցող Հայաստանին շարունակում են քարշ տալ անօրինության և պատեհապաշտության ճանապարհով: |
Արփի Մախսուդյան, լրագրող
Փաստորեն ճակատագրի հեգնանքով տասը տարի հետո, երկրորդ անգամ մարտին ՀՀԿ-ն և նրա արբանյակ կուսակցությունները զավթեցին իշխանությունը՝ թքած ունենալով Սահմանադրության վրա։ Մի պայծառ օր այս հանցագործների թայֆեն պատասխան է տալու՝ կանգնելով ՀՀ ազատագրված արդար դատարանի առաջ։ |
Կիմա Եղիազարյան, լրագրող
Ի՜նչ աստիճանի կարելի է նսեմացնել, զրոյացնել ՀՀ նախագահի կարգավիճակը, որ թեկնածուի ընտրությունը ԱԺ-ում անցկացնես ինչ-ինչ նորմատիվ ակտերի, ջրային ռեսուրսների, հենաշարժողական, աղբահանության ու նմանատիպ հարցերի քննարկման արանքում: |
Արման Գևորգյան, դերասան, հումորիստ
Մաթեմատիկան կլասիկ կանոններ շատ ունի էլի... |
Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար
ՀՀ նախագահի ընտրություններում արձանագրվել է 90 կողմ, 10 դեմ, 1 ձեռնպահ արդյունք, սա ցույց է տալիս, որ ի հեճուկս Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունների, ոչ թե ընդդիմության մեջ կան ծպտյալ ՀՀԿ-ականներ, այլ ՀՀԿ-ի մեջ կան ծպտյալ «Ելք»-ականներ: |
Դավիթ Սանասարյան, ավագանու նախկին անդամ
Փողով, վարչական ու քրեական ռեսուրսների համատեղ ու առանձին-առանձին օգտագործմամբ, մի խոսքով՝ հանցագործ ճանապարհով ընտրած ԱԺ-ի, դրա կողմից կեղված-«ընդունված» սահմանդրությունով, ու նույն սահմանադրության կեղծմամբ քվեարկված նախագահը լինի սահմանադրական ու լեգիտի՞մ։ Արմեն Սարգսյանը Հայաստանի հանրապետության քաղաքացիների հետ կապ չունեցող, Սերժենց հանցավոր խմբի կողմից նշանակված գործիչ է, ոչ ավելին։ |
Սեյրան Սարոյան, ՀՀԿ-ական պատգամավոր
Հենց սկզբից չփնովենք ու այնպես չանենք, որ հավես չունենա, նույնիսկ տնից դուրս գա, գնա գործի։ Սաղ ազգով պիտի «պադերժկա» անենք: |