Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

«Պոլիկլինիկաների բժիշկների պարապ ու հոգնած գոյությունը հիմնավորելու համար դեղատոմսի պարտադիր պահանջի խնդիր են դնում». արձագանքներ՝ նոր որոշման վերաբերյալ

«Պոլիկլինիկաների բժիշկների պարապ ու հոգնած գոյությունը հիմնավորելու համար դեղատոմսի պարտադիր պահանջի խնդիր են դնում». արձագանքներ՝ նոր որոշման վերաբերյալ

Մարտի 1-ից հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակող դեղերը բաց են թողնվելու դեղատոմսով, հուլիսից` ներարկումային դեղերը, իսկ հոկտեմբերից դեղատոմսով դուրս կգրվեն բոլոր այն դեղերը, որոնք Հայաստանում գրանցված են որպես դեղատոմսով դուրս գրվող: Ըստ ԱՆ-ի՝ նոր կարգը միտված է բացառելու ինքնաբուժումը, իսկ ըստ քաղաքացիների՝ ներկրող-պոլիկլինիկա-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում ստվերային և դրամա շրջանառության կտրուկ ավելացմանը:

Այս թեման մեկնաբանել են`

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Ինչքան կարաք դեղ առեք, պահեք, մարտի մեկից առանց բժշկական ռեցեպտի էլ չեն տալու սկզբից անտիբիոտիկները, հոկտեմբերի 1-ից էլ՝ բոլոր մնացածը: Էն Ալթունյանը պլոտնի փող աշխատելու ձևեր ա գտել. ատամդ ցավաց կամ գլուխդ, պետք ա գնաս հիվանդանոց, որ քեզ թույլ տան դեղ առնես: Դե բժիկի մոտ գնալն էլ գիտեք՝ ոնց ա լինում:

Մարինե Առաքելյան, ՀՀ քաղաքացի

1000-2000 դրամանոց դեղի համար ստիպված ենք լինելու 8-ից 10 հազար դրամ վճարել բժշկի կոնսուլտացիայի համար: Իսկ անվճար հետազոտվելու և համապատասխան դեղատոմս ստանալու համար չեմ ուզում գնալ պոլիկլինիկա, վստահություն չունեմ:

Արմեն Դուլյան, մեկնաբան, լրագրող

Արմեն Դուլյան, մեկնաբան, լրագրող

Էս դեղատոմսերի պատմության հետ կապված ամենատհաճ ու սարսափելի պահը, որն անմիջապես մարդու մտքին է գալիս՝ պոլիկլինիկան է...

Գագիկ Մկրտչյան, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին տնօրեն

Գագիկ Մկրտչյան, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին տնօրեն

Նոր կարգը միտված է ոչ միայն բացառելու ինքնաբուժումը, այլև բժիշկ-պացիենտ-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում պատասխանատվության ավելացմանը: Կամ ավելի ճիշտ այսպես՝ նոր կարգը միտված է ոչ միայն բացառելու ինքնաբուժումը, այլև ներկրող-պոլիկլինիկա-դեղատան աշխատակից փոխհարաբերություններում ստվերային և դրամա շրջանառության կտրուկ ավելացմանը:

Նարինե Կռոյան, արձակագիր

Նարինե Կռոյան, արձակագիր

Պոլիկլինիկաների բժիշկների մեծ մասի պարապ ու հոգնած գոյությունը հիմնավորելու համար (բյուջեից հատկացումները պետք են), դեղ գնելիս, դեղատոմսի պարտադիր պահանջի խնդիր են դնում: Ես մարդու, քաղաքացու առողջությամբ իրական մտահոգության միտում անգամ էստեղ չեմ տեսնում:
Թու....
Այն, ինչ դեղի մասին գիտի այդ բժիշկը (ըստ էության հարյուր տարի որևէ վերապատրաստում չանցած ու դեռ սովետում լռված), գիտեն նաև հիվանդների 90%-ը (մարզեր եկեք): Իսկ եթե քաղաքացին ճշգրտումների կարիք ունի՝ Գուգլը ձեզ օգնական:
Պոլիկլիկաներում էդքան չպահանջված բուժաշխատող պահելու փոխարեն, մեծացրեք էս կոտորվող ժողովրդի անհետաձգելի անվճար բուժսպասարկման տեսակարար կշիռը հիվանդանոցներում, ապահովագրեք ՀՀ քաղաքացուն, մարդկանց վիրահատվելու, չմեռնելու շանս տվեք:
Իսկ եթե դեղատների շրջանառությունն եք ուզում վերահսկել, այլ՝ ավելի ձրիակեր կառույց կա դրա համար՝ ՊԵԿ:

Աշոտ Ասատրյան, ՀՀ քաղաքացի

Աշոտ Ասատրյան, ՀՀ քաղաքացի

Ինձ թվում ա՝ մեր հասարակությունն ավելի առողջ կլինի, եթե պարոն Ալթունյանին ազատեն առողջապահության նախարարի պաշտոնից ու ուղարկեն իրա ապպայի գործին:

14042 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
azg
azg 20:47, 21.02.2018
Չարաբաստիկ նախարարի հերթական ապուշությունը. ժողովրդին կեղեքելուն միտված հերթական ստոր քայլը: Պետությունը նախ հրաժարվեց բուժ ապահովագրման բաղադրիչից՝ ի օգուտ ապպաների, որոնք տարբեր պատրվակներով հրաժարվում են վճարել պարտադիր ապահովագրվածներին , մտցրեց իրենց իսկ ստեղծած պրոբլեմներից սթրեսային վիճակի մեջ գտնվող աղքատներին ծխելու համար անտրամաբանական գներով տուգանելու աբսուրդ որոշումը, հիմա էլ սա. Իրենք շատ էլ լավ գիտեն, թե ինչ են անում. հերթական թալանն ու կողպուտն է սպասվում մեզ, հիմնավորելու կարիք չկա, բոլորին է հայտնի թե ինչ են անելու վայ բժիշկները ժողովրդի հետ. դեղերի գները փաստորեն եռապատկվելու քառապատկվելու են, իսկ արդյունքը լինելու է ավելի վատը, քանի որ կոռուպցիոն մեխանիզմի գործադրմամբ վաճառվելու են ամենաանպիտան դեղերը