Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Դավիթ Խաժակյանի ելույթն ու 2014-ին նախագահից ստացած պարգևը

Համացանցը քննարկում է Դավիթ Խաժակյանի ելույթն ու 2014-ին նախագահից ստացած պարգևը

Համացանցը քննարկում է փետրվարի 13-ին Երևանի ավագնու նիստում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի գնահատականը: Հիշեցնենք՝ միջադեպից հետո Խաժակյանն այսպիսի ելույթ էր ունեցել. «Մշտապես պետք է ապահովել ընդդիմադիրների ձայնը, սակայն այն, ինչ տեղի ունեցավ այսօր, անցնում է չափն ու սահմանը: Մենք, փաստորեն, խնդիր ունենք հասարակական կարգն ապահովելու: Մենք խոսում ենք, քննարկում ենք հարցեր, և ամեն անգամ տարբեր ձևերով մեր նիստը խաթարվում է»,- մասնավորապես ասել էր ավագանու անդամը:


Օգտատերերը ոչ միայն քննադատել, այլև տարածել են 2014-ի տեսանյութը, որտեղ ի թիվ այլ երիտասարդների, ՀՀ նախագահի կրթական պարգևին էր արժանացել նաև «Դեմ եմ» շարժման մասնակիցներից Դավիթ Խաժակյանը:

Տեսանյութը՝ «Երկիր մեդիա»-ի
Այս թեման մեկնաբանել են`

Դավիթ Սանասարյան, ավագանու նախկին անդամ

Դավիթ Սանասարյան, ավագանու նախկին անդամ

Նման միջադեպից հետո վեր կենալ ու քննադատել ընդդիմադիր գործընկերներին, որ խաթարել են ավագանու աշխատանքների բնականոն ընթացքն ու մի բերան չասել, որ ընդդիմադիր կանանց նկատմամբ բռնություն է տեղի ունեցել, պարզապես անընդունելի է....


Հարգելի Դավիթ, կոմֆորտի զոնան կոյուղաջրերով համեմված չարիք է, դուրս բեր քեզ էդտեղից։

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Զառա Հովհաննիսյան, իրավապաշտպան

Կներեք, ձեր նուրբ քիմքը կարող էր մի քանի րոպե խաթարվել այդ հոտից, բայց կարող էիք լուծումներ գտնել ու միանալ այդ հարցը բարձրացնողներին, այլ ոչ դատապարտեիք նրանց՝ այդ բավականին հստակ ձևակերպված ակցիան:

Արմեն Գրիգորյան, քաղաքագետ

Արմեն Գրիգորյան, քաղաքագետ

Եթե Դարվինը սաղ լիներ, ապա Դավիթ Խաժակյանին կասեր՝ բալիկ ջան, դու գործում ես էվոլյուցիայի բոլոր սկզբունքներին հակառակ։ Այն, ինչ դու անում ես, նույն ձևով արել են Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը։ Չի կարելի տենց, դու պետք է ավելին անես, էվոլյուցիան դա է պահանջում։

Ալեն Սիմոնյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Ալեն Սիմոնյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

Ուզում եմ խնդրել քեզ զերծ մնալ անհիմն որակումներից և հանդուրժող լինել այլ կարծիքներին։ Նշեմ նաև, որ Դավիթ Խաժակյանի ելույթը «Ելք»-ի պաշտոնական դիրքորոշումը չի եղել: Այն ելույթով հայտնել եմ ես, նիստի ժամանակ խիստ դատապարտել եմ ՀՀԿ-ի գործելաոճը և զգուշացրել, որ նույն վերաբերմունքին կարժանանան։

Քրիստիեն Խանումյան, լրագրող

Քրիստիեն Խանումյան, լրագրող

Ասենք չափից դուրս էր, հետո՞... Չնայած էս առաջին անգամն էր, որ Զարուհիենց արածն իմ ներվերին չազդեց, այլև ամբողջովին իրանց կողմից էի, բայց դու ինչի՞ ես ներողություն խնդրում, երիտասարդ:

9338 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am