Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

«Տղամարդ կոչված շալվարավորների խառնակույտն ուղղակի ոհմակի է վերածվել ու խոշտանգում է այդ կնոջը». համացանցը քննարկում է Ավագանու նիստի ծեծկռտուքը

«Տղամարդ կոչված շալվարավորների խառնակույտն ուղղակի ոհմակի է վերածվել ու խոշտանգում է այդ կնոջը». համացանցը քննարկում է Ավագանու նիստի ծեծկռտուքը

Այսօր Երևանի ավագանու նիստին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներն իրենց հետ Նուբարաշենից տարաներով կոյուղաջուր էին բերել քաղաքապետարան:


Խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, երբ ցանկանում էր հոտած ջուրը տալ Տարոն Մարգարյանին, ՀՀԿ-ականները փորձեցին արգելել, սակայն ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանին:


ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկ և ծեծկռտուք սկսվեց նրանց միջև, այդ ընթացքում ՀՀԿ-ականներից ոմանք հասցրեցին նույնիսկ մի քանի ապտակ տալ Մարինա Խաչատրյանին:
Համացանցը շատ բուռն է անդրադարձել այս միջադեպին:

Այս թեման մեկնաբանել են`

Սպարտակ Հակոբյան, օգտատեր

Սպարտակ Հակոբյան, օգտատեր

Պատկերացնում եք, Երևանի ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը Նուբարաշեն համայնքի վնասված կոյուղագծից սրվակներով կոյուղաջուր էր բերել նիստերի դահլիճ, որպեսզի Տարոն Մարգարյանը մեկ վայրկյան շնչի այն, ինչը արդեն երկար ժամանակ շնչում են Նուբարաշեն համայնքի բնակիչները, իրենց երեխաների հետ: Ինչպիսի սրբապղծություն, նրան իհարկե ծեծելով դուրս շպրտեցին դահլիճից, հույսով ենք մի բան էլ Սերժիկը կավելացնի: Ախր պարոն Տարոնի օծանելիքի և թանկարժեք կոնյակին սովոր քիմքը ենթարկել նման վտանգի...

Վահագն Ավագյան, օգտատեր

Վահագն Ավագյան, օգտատեր

Իմ իմացած հայհոյանքները չեն կարող ինձ հնարավորություն տալ ամբողջական նկարագրել էն, ինչ հիմա տեսա... ՀՀԿ-ն պիտի չլինի... ու ինչքան շուտ վերանա, էնքան շուտ մեր անասնանալը կանգ կառնի...
Եթե ԵԼՔ-ին կթվա, թե նման քայլը շոու է ու անթույլատրելի, կառաջարկեմ կյանքում գոնե մի անգամ Նուբարաշենի ՔԿՀ գնան, ճանապարհին զգան էն հոտը, որը շնչում են կալանավորները, կալանավայրի աշխատողները, մոտակայքում ապրող բնակիչները: Դրանից հետո թող էդ որոշեն՝ ամեն օր մարդկանց ստիպելը ապրել էդ պայմաններում նորմալ է, շոու չէ 25 տարի անփոփոխ էդ հոտերը շնչելը, իսկ հանրապետականներին 10 րոպե ստիպելը դա շնչել շոո՞ւ է:

Սյուզան Սիմոնյան, «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի քարտուղար

Սյուզան Սիմոնյան, «Հիմնադիր խորհրդարան»-ի մամուլի քարտուղար

Երկրի ՄԻԱԿ ընդդիմադիր Ելքը քննադատում է Երկիր Ծիրանի կուսակցության գործողությունունները և պաշտպանում ՀՀԿ-ին՝ ասելով. «Այն ինչ եղավ այսօր, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ոչ էլ նրանց համար, ովքեր հեղինակել էին դա: Դա շոու էր, որը չափ ու սահմաններից դուրս էր»:


Քաղաքապետը չկարողացավ ընդդիմանալ ֆորս մաժորին և կիսլատայի բերան ուղարկեց իր համհարզներին:


Այսօր Ավագանու նիստին, երբ Մարինա Խաչատրյանը կոյուղու ջրով լի տարան ձեռքը մոտենում էր Տարոնին, խուճապ սկսվեց։ Տարոնը խուճապահար իր համհարզներին հրահանգում էր՝ ԴԵՄԸ ԱՌ, ԴԵՄԸ, ԴԵՄԸ, ԴԵՄԸ․․․ Իսկ դահլիճում նստած կին ՀՀԿ-ականներն սկսեցին ճղճղալ ԿԻՍԼԱՏԱ, ԿԻՍԼԱՏԱ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՉԵՔ։
Առակը կցուցանե, որ ՀՀԿ-ականները հստակ գիտակցում են, որ ժողովուրդը պատրաստ է արդեն իրենց երեսին կիսլատա շփել։ Նրանք սարսափելի վախի մեջ են ապրում։ Իսկ բժիշկների ժամանումից հետո ՀՀԿ-ականները հայտարարեցին, որ ավագանու անդամներն իրենց ապահով ու անվտանգ չեն զգում Ծիրանի կուսակցության երեք կանանց ներկայությամբ։ Բա որ ասում եմ՝ վախեցած են։

Արամ Կարապետյան, քաղաքական գործիչ

Արամ Կարապետյան, քաղաքական գործիչ

Իշխանությու՛ն, երբ որ կյանքը երկրում վերածում ես գարշահոտ ճահճի, պատրաստ եղիր, որ կեղտաջուրն ու ... լցնելու են նաև քո գլխին:

Արամ Մանուկյան, օգտատեր

Արամ Մանուկյան, օգտատեր

Հաջողված ակցիա էր, թող իրենց քթի վրա զգան սովետաշենցիների բարձրաձայնած հարցը։

Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԱԺ պատգամավոր

Նիկոլ Փաշինյան, ՀՀ ԱԺ պատգամավոր

Երևանի ավագանիում այսօր տեղի ունեցածը ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է բոլոր նրանց համար, ովքեր համոզված են, որ ՀՀԿ-ի հետ միայն ուժով է կարելի (և պետք) խոսել։

Մարիա Բարաղամյան, Երևանի քաղաքապետի օգնական

Մարիա Բարաղամյան, Երևանի քաղաքապետի օգնական

Երևանի ավագանու անդամ Асмик Саргсян (Hasmik Sargsyan). «Ոչ թե կոյուղաջուր էր, այլ պարունակում էր H2S, ինքը թթու էր: Եթե կեղտաջուր լիներ, մենք այս շնչառական խնդիրները չէինք ունենա: Շատերը մեր գործընկերներից սրտխառնոց ունեցան, մեր ավագանիներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժնում, որովհետեւ սրտի խնդիր ունեցավ:
Այսինքն՝ ձեր քայլը ես կվերագրեմ ահաբեկչություն երևանցու նկատմամբ՝ կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող»,- ասաց նա:

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Այսօրվա խայտառակությունը հերթական անգամ փաստեց այն ծանր վիճակը, որում գտնվում ենք։ Ու խնդիրը միայն նրանում չէ, որ հայ տղամարդը կին է ծեծում (այն էլ հետևից հարձակվելով, մազ քաշելով և այլն), նմանները երևի միշտ էլ եղել են, բայց իշխանություն չեն ունեցել կամ մեկտեղված չեն եղել, որ հիվանդագին պոռթկումներին ազատություն տան, ու այդ պատճառով նկատելի չեն եղել։
Խնդիրն առավելապես այն է, որ Հայաստանում ակնհայտ տիրապետող է Ոսկե Հորդայի կառավարման մեխանիզմը, երբ ցանկացած դիրքի չինովնիկի համար վերադասն աստված է, իսկ ստորադասն` ստրուկ, երբ քաղաքապետի խորհրդականի կամ ավագանու անդամների տեսակետից իրենք պարզապես վերադասի «զորքն» են, պիտի նվիրումով ծառայեն վերադասին, որպեսզի նույն «նվիրումով» հետո ստորացնեն ստորադասին։ Այս մոդելն է, որ ծնում է բացահայտ սանձարձակություն, որը ժամանակի ընթացքում չի կարող չստանալ այլանդակ դրսևորումներ։
Այս մոդելի մեջ, ցավոք, տեղ չկա «օրենք», «պետություն», «իրավունք», «արդարադատություն» հասկացությունների համար։ Նման մոդելը երբեք չի կարող հաջողություն ապահովել որևէ պետության, իսկ այդ մոդելից չձերբազատված ցանկացած միավոր դատապարտված է տապալման։

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյան, «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ

Թարմ մետաստազ կոնցլագերից


... իսկ ես կարծում եմ, որ Երևանի ավագանու նիստում տեղի ունեցածը Հայաստանի պետության զավթման ախտանիշերից մեկն է: Սերժիկի հաշվարկից դուրս մարդիկ են հայտնվել ավագանու կազմում, նրանց նկատմամբ բազմիցս ոհմակային, վիրավորական և նվաստացուցիչ արարքներ են դրսևորել նույն կլանի ներկայացուցիչները, ինչը և համայնքային խնդիրների հետևողական անտեսումները բերել են նյարդային լարումների, բողոքի արտահայտման արտառոց և շատերի համար անընդունելի ձևերի, և այսպիսի բախման: Բա կլանային բուրգը դրանով է կլանային, որ ցածինները տիրոջն այսպես պիտի հավատարմություն ցուցանեն: Մարգարյան Տարոնի տեղը Մարինա Խաչատրյանը լիներ, էս ոհմակն էլի նույն կերպ էր վարվելու արտառոց եղանակով բողոքող Մարգարյանի հետ:


Շատ խորը ճգնաժամի մեջ ենք, շատ մեծ ապաշխարանքի և մտածմունքի առաջ. էս կլանը ցուցարարներ է գնդակահարել զվարճալիքի պես, ավագանու անդամ ծեծելն ինչ է, որ չկարողանան անել ու մարսել:

Վաղինակ Շուշանյան, ակտիվիստ

Վաղինակ Շուշանյան, ակտիվիստ

Ելք-ի ավագանու սաստավի տղերքին հարց եմ ուզում տամ. որ ձերոնցից մեկին էլ տենց սիլլեյին ու մազերից քաշեյին` էլի նույն պոպուշ ձևո՞վ էիք հարցերը լուծելու, թե՞ «Անորսալի վրիժառուներ»-ի նոր սերիան էր դուրս գալու...

13549 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am