Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 23 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Քննարկումներ

«Գորիսով եկեք, Զաբուխն անցեք, Բերձոր չհասած՝ ծխեք. տուգանքից ավելի էժան կլինի». համացանցը քննարկում է ծխելու արգելքի նախագիծը

«Գորիսով եկեք, Զաբուխն անցեք, Բերձոր չհասած՝ ծխեք. տուգանքից ավելի էժան կլինի». համացանցը քննարկում է ծխելու արգելքի նախագիծը

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր նախագիծ, որով խստացվում է ծխախոտի վաճառքը, սահմանվում են ծխախոտի օգտագործելու սահմանափակումները, չթույլատրված վայրում ծխախոտ օգտագործելու տուգանքի չափը: Չսահմանված վայրում ծխելն առաջացնում է տուգանքի նշանակում` 250 հազար դրամի չափով: Եթե անձը նույն արարքը 3 ամսվա մեջ կատարել է երկրորդ անգամ, ապա կտուգանվի 500 հազար դրամով: Նախագիծը բուռն քննարկումների թեմա է դարձել համացանցում:

Այս թեման մեկնաբանել են`

Ռուբեն Մելիքյան, Արցախի օմբուդսմեն

Ռուբեն Մելիքյան, Արցախի օմբուդսմեն

Շատ եք ուզում ծխել, Գորիսով եկեք, Զաբուխն անցեք, Բերձոր չհասած ծխեք, ու հետ գնացեք ձեր գործերով (տուգանքից մի քանի անգամ ավելի էժան կլինի)։


Ինձ հուշում են, որ ավելի նախընտրելի է Վարդենիս-Սոթք ուղղությունը։ Ինչ խոսք, եթե Երևանում շատ հրատապ գործեր ունեք, թերևս այդպես ավելի արագ կլինի։

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Բան չունեմ ասելու՝ ծխելը պետք է արգելել շատ վայրերում։ Արա, բայց 250 հազար դրամ տուգա՞նք, վատ ե՞ք։ Էդ ի՞նչ թշվառ վիճակի եք հասցրել բյուջեն, որ արդեն էս կարգի անասնական չափերի տուգանքներով եք ուզում դատարկած տեղերը փակել։

Գագիկ Մկրտչյան, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին տնօրեն

Գագիկ Մկրտչյան, «Արմենիա» հեռուստաընկերության նախկին տնօրեն

Մեծարգո կառավարությանը կառաջարկեմ ծխելու դեմ «դրակոնյան» օրենքներ ընդունելուց առաջ, օրենք ընդունել թքելու, խնչելու, խորխելու՝ փողոցներում և շքամուտքերում միզելու դեմ (կներեք ոչ ականջահաճո ձևակերպումների համար)։ Ու նաև խիստ կասկածում եմ օրենքն իրագործելու պահով, չեք կարողանում գիշերները համատարած սալյուտ կրակողների ձեռքը բռնել, էտ ո՞նց եք տուգանելու նվազագույնը 300․000 մարդու:

Էդուարդ Քանքանյան, օգտատեր

Էդուարդ Քանքանյան, օգտատեր

Շատ ճիշտ օրենքի նախագիծ ա:
Բայց մարդկանց մոտ, չգիտես ինչի, բացասական վերաբերմունքը հիմնականում ոչ թե օրենքի վերաբերյալ ա, այլ տուգաքների չափի («էլի թալանում եք ժողովրդին» սերիայից): Ստեղ մի հատ տրամաբանական հարց ա ծագում, եթե չեք պատրաստվում խախտել օրենքն, ինչ կապ ունի տուգանքի չափը:

Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական

Զոհրապ Եգանյան, Գեղարքունիքի մարզպետի օգնական

Ծխելն իսկապես վատ բան է, չծխող մարդկանց կամ երեխաների մոտ ծխելը մտածողության, մեկ-մեկ էլ դաստիարակության հարց է։ Առողջապահության նախարարությունը ճիշտ է անում, որ պայքարում է դրա դեմ, բայց դնել և միանշանակ արգելել ծխելն, օրինակ՝ բոլոր սրճարաններում, կամ չթույլատրված վայրերում ծխելու համար մեծ տուգանքներ սահմանելը համարում եմ ոչ արդյունավետ նպատակին հասնելու տեսանկյունից։ Նախ՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկները մեր երկիրի առավելություններից մեկն էլ համարում են ռեստորաններում ու ժամանցի վայրերում ծխելու հնարավորությունը, սա ծխողների համար իսկական դրախտ է, մյուս կողմից՝ եթե մենք ընդունելու ենք օրենք, ապա դրա սանկցիան պետք է խելամիտ լինի, տուգանքի չափը պետք է հաշվարկել սոցիալական վիճակ հաշվի առնելով։

Արայիկ Պապիկյան, փաստաբան

Արայիկ Պապիկյան, փաստաբան

Դարձյալ անցնում ենք պատժիչ գործողությունների, այն է՝ պայքարում ենք հետևանքի դեմ:
Անհրաժեշտ է պատճառները վերացնել. օրինակ՝ պատանիների և երիտասարդների համար ստեղծել աշխարհ, որտեղ ծխախոտն ու ծխելն անցանկալի են և տեղ չունեն գիտակցության ու աշխարհընկալման մակարդակում: Սրան կարելի էր հասնել, եթե ԿԳՆ ու հեռուստատեսություն ունենայինք: Իսկ մինչև դրանք ունենալը, մենք կունենանք անթիվ-անհամար վարչական կամ այլ բնույթի պատժիչ գործընթացներ:

Արմեն Աշոտյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Արմեն Աշոտյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Որպես նիկոտինային կապանքներով դեռ պարուրված մարդ տեսակետ հայտնեմ։
☆ Ծխողների զգալի մասը իրականում կուզենար թողնել ծխելը։
☆ Սիգարետը, այնուհանդերձ, վայելք է համարվում անգամ թողած մարդկանց կողմից։
☆ Ծխելը մեր օրերում դարձել է նաև սոցիալիզացիայի միջոց։ Կարող եմ պատմել բազում օրինակներ, թե ինչպես հենց ծխարաններում ծանոթացել եմ շատ կարևոր ու ազդեցիկ մարդկանց հետ ու կապ պահել հետո ։
☆ Ծխելու դեմ պետք է իրոք պայքարել, բայց միայն Համմուրաբիի օրենքները բավարար չեն։ Պետք է բարձրացնել մոտիվացիան նաև պոզիտիվ ազդակներով։
☆ Շատ եվրոպական երկրներ սկզբից շատ խիստ էին հանրային վայրերում ծխելն արգելելու հարցում, սակայն ստիպված եղան հետո մեղմել օրենսդրությունը։
☆ Ծխողներին ստիգմայավորելը, բարբարոսի ու անգետի կերպար կերտելը, մեղմ ասած, տեղին չէ։ Բյուր օրինակներ ծխող, բայց երջանիկ մարդկանց մասին։
☆ Իհարկե, դրսից ներկրվող ծխախոտի որակը այն չէ։ Բայց գների կտրուկ բարձրացումը նույնպես խնդրի միակողմանի դիտարկում է, քանզի ծխողների զգալի մասը պարզապես կտեղափոխվի ավելի էժան սիգարետների սեգմենտ։
☆ Եվ անշուշտ, այս ամենով հանդերձ հիշենք, որ ծխելը իրոք վնասակար է մեր առողջության համար։

Լևոն Սարդարյան, քաղաքական մեկնաբան

Լևոն Սարդարյան, քաղաքական մեկնաբան

Նախագահը, վարչապետն ու մի շարք նախարարներ ծխող են: Հիմա եթե Ալթունյանի էս ֆանտազիան իրականություն դարձավ, ուրեմն՝


ա) նախագահը, վարչապետը և մի շարք նախարարներ թարգում են ծխելը կամ անցնում են այքոսի՞


բ) նախագահը, վարչապետը և մի շարք նախարարներ դուրս են գալիս շենքերից` դրսում ծխելո՞ւ, սե՞նց:

Արմեն Մովսիսյան, կոմպոզիտոր

Արմեն Մովսիսյան, կոմպոզիտոր

Ծխել, թե չծխել, սա չէ հարցը: Որ փակ տարածքներում ծխելը լավ չէ, բան չունեմ ասելու, բայց էդ լավ չէ մտքի լղոզված ձվակերպումը, հասարակական վայր, տարածք` կհանգի ամերիկական աբսուրդին, իսկ դա որոշ նահանգներում արդեն շիզոֆերնիա է, ապացուց ել պետք չէ:
Հասկանում եմ՝ կան մի խումբ ձիավորներ, որ լիֆտում կծխեն էլ, կվառեն էլ, կթքեն էլ, կմիզեն էլ, բայց էդ անտեր պաշտոնն էլ ձեզ տվել ու աշխատավարձ են նշանակել ուղեղի բջիջները շարժելու համար: Մեր անգլուխ երկրում լղոզված տարածք, հասարակական վայր կապակցությունները ամեն բդեշխ կմեկնաբանի յուրովի ու մի խումբ ձիավորների հետ արդեն շարքային քաղաքացու իրավունքը կոտնահարվի: Կարծեմ դա էլ է կամովի ընտրել՝ ծխե՞լ, թե՞ ոչ: Ամերիկական աբսուրդին չգնաք օրինական մարիխուանա ու օր օրի արգելվող ծխախոտ: Առանց այն էլ մեր մոտ փուչիկները շատ են... Ասի չքաղաքականացնեմ...

18188 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am