Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Թող 10 հազար դրամները չվերցնեին, որ հիմա սրա նման տականքներն իրենց չծաղրեին». կարծիքներ` Հակոբ Հակոբյանի մեկնաբանության մասին

«Թող 10 հազար դրամները չվերցնեին, որ հիմա սրա նման տականքներն իրենց չծաղրեին». կարծիքներ` Հակոբ Հակոբյանի մեկնաբանության մասին

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) հայտարարել էր, որ թանկացումն աղքատների վրա չի ազդում, աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց։ Նրա այս մեկնաբանությունը հասարակության մեծ մասի զայրույթն է առաջացրել, ոմանք նույնիսկ մեղադրում են ժողովրդին, ովքեր 10 հազար դրամներ վերցնելով` թույլ են տվել իրենց ծաղրի առարկա դարձնել:

Այս թեման մեկնաբանել են`

Նապոլեոն Ազիզյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Նապոլեոն Ազիզյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Ճիշտն ասած, ես չեմ հավատում, որ Հակոբ Հակոբյանը նման բան է ասել, որովհետև դա խելքից դուրս արտահայտություն է, ոնց թե՝ գումար չունեն, որ չազդի։ Էդ մարդիկ ապրում են, եթե մարդը փորձում էր էդ 10 հազար դրամով 1 կգ կարագ առներ, կամ 1 կգ վերմիշել, 1 կգ չի կարող առնել, պիտի 100 գրամ առնի։ Եթե Հակոբ Հակոբյանն ըտենց բան է ասել, ինձ շատ զարմացնում է։ Փաստորեն ինքը չգիտի աղքատների ղադրը՝ կուշտն ինչ գիտի՝ սովածն ինչ վիճակում է. մարդիկ մոռանում են, որ գոմից դուրս են գալիս, հետո չգիտեմ՝ ում միջոցով հարստանում են, մոռանում են, որ աղքատ մարդիկ կան։

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ինչպես տեսնում եմ՝ խորհրդարանում իշխանական պատգամավորների մոտ ցինիզմը հասել է գագաթնակետին: Արդեն կայֆավատ են լինում աղքատների վրա, թե բա՝ միևնույնն է, նրանք կարտոֆիլից այն կողմ բան չեն կարողանում առնել, հետևաբար աղքատների վրա թանկացումները չեն ազդի: Հայաստանում իշխանության նման դեգրադացիան կատարելության է հասել...

Լենա Նազարյան, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր

Լենա Նազարյան, Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր

Հակոբ Հակոբյանն առաջադրված էր Գեղարքունիքի մարզում, որտեղ 187.000 ընտրողից 13.343-ն իր ձայնը տվել է նրան: Եթե վերջին հրապարակված տվյալներով հաշվենք մարզում աղքատների թիվն, ապա կստացվի, որ իր ընտրողներից մոտավոր 4000-ն աղքատ է: Մի կողմից ցինիզմ, մյուս կողմից՝ աբսուրդ:

Հարություն Բաղդասարյան, փաստաբան

Հարություն Բաղդասարյան, փաստաբան

Քանի չէր խոսում՝ գիտեին հիմար է,
Խոսեց ու ապացուցեց, որ տխմար է:
Գալուստի տեղը պարապ չի մնում... Երևի ժամանակն է, որ հասկանանք, որ դրանք ոչ միայն մեր հացն են ուտում, այլև՝ մեր բաժին օդն են շնչում:

Հակոբ Սարգսյան, օգտատեր

Թող ժողովրդի որոշ «մեծամասնությունը» ներկայացուցիչներ էն 10000 դրամները վերցնելուց մտածեին, որ հենց էտ վերցնելու պահից սկվելու է իրենց ու իրենց երեսից նաև մեր ծաղրը, թող չվերցնեին, որ հիմա սրա նման տականքները իրենց չծաղրեին:

Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան

Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան

Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ «Ֆեյսբուք»-ի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի: Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հեգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը: Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ:

Հովիկ Չարխչյան, գրող

Հովիկ Չարխչյան, գրող

Ինձ ինչո՞ւ է էնպես թվում, որ ես մի օր պատգամավոր Հակոբ Հակոբյանին ողորմություն եմ տալու:

17250 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am