Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 17 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Իշխանությունները պայթյունավտանգ տարայի գազը թողնելու ձևը գիտեն». արձագանքներ՝ դասադուլի դադարեցմանը

«Իշխանությունները պայթյունավտանգ տարայի գազը թողնելու ձևը գիտեն». արձագանքներ՝ դասադուլի դադարեցմանը

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ յոթնօրյա պայքարից հետո նոյեմբերի 14-ին ուսանողները դադարեցրին դասադուլը:
Օրինագծի երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվելուց հետո, ԱԺ շենքի մոտ իրավիճակը լարվեց ուսանողների և ոստիկանների միջև: «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» մի խումբ անդամներ հանդիպեցին ԱԺ ղեկավարության հետ, որից հետո հայտարարեցին դասադուլի ու հացադուլի դադարեցման մասին. դասադուլավորներից մի քանիսին չգոհացրեց Դավիթ Պետրոսյանի ու նրա ընկերների որոշումը:
Հասարակության մեջ կարծիքներ հնչեցին, որ երիտասարդներին վախեցրել են, որն էլ եղել է դասադուլն ու հացադուլը դադարեցնելու պատճառը:
Ավելի ուշ` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդես եկան տեսաուղերձով` տեղեկացնելով, որ իրենց ոչ ոք չի վախեցրել:

Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Քոչարյան, քաղաքական վերլուծաբան

Կարեն Քոչարյան, քաղաքական վերլուծաբան

Չեմ բացառում, որ երիտասարդներին լավ առաջարկ է արվել, որը նրանք չեն կարողացել մերժել, բայց դա 100 տոկոս չեմ կարող ասել: Մինչ այս էլ շատ բան էր խոսվում, բայց ուսանողներն անդրդվելի էին: Կամ նրանց ինչ-որ բան են առաջարկել, որից նրանք չեն կարողացել հրաժարվել, կամ եթե նայում ենք այն տարբերակը, որ այնտեղ կար նաև չերևացող ուժ, չերևացող ուժն արդեն հասավ իր նպատակին:
Ինչ-որ տեղ համաձայն եմ օրենքին, այն շատերին փախչելու տեղ չի թողնում, բայց նաև ասել եմ, որ ինձ դուր է գալիս ուսանողների պայքարը: Մեզ մոտ լրիվ լճացած վիճակ էր, ոչ ոք ոչինչ չէր անում, և նրանք ինձ դուր են գալիս որպես պայքարող տեսակ: Ես ուրախ եմ, որ Հայաստանում ընդհանրապես պայքարող կա:
Ակնհայտ էր, որ ուսանողների պայքարը հաջողություն չէր ունենալու, որովհետև նրանց պահանջը շատ լոկալ էր: Խնդիրը վերաբերում էր առավելագույնը 300 հոգու, այն անգամ ուսանողության մեծ մասին չէր առնչվում:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ

Օրենքն ընդունում, հետո նո՞ր եք կլոր սեղանի նստում։ Էս երկրում ամեն ինչ թարս է։ Ուսանողներին չեմ մեղադրելու, իրենք են որոշողը, եթե էսպես են տեսնում ռազմավարությունը, մենք չպետք է խանգարենք, միայն թե հին օրերից մի բան արձանագրենք:
Իշխանությունները պայթյունավտանգ տարայի գազը թողելու ձևը գիտեն՝ բացում են այն՝ ստեղծելով հարցի վերաբերյալ աշխատանքային խումբ։

Արմեն Դուլյան, քաղաքական վերլուծաբան

Արմեն Դուլյան, քաղաքական վերլուծաբան

Չեմ հասկանում՝ ինչու Էդուարդ Շարմազանովին մինչև հիմա չեն ներգրավում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում...

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Անկախ ամեն ինչից, թե արդյունքում ինչ կստացվի, ուսանողություն ջան, դուք հասկացաք, որ մեծ ուժ եք ու կարող եք ցանկացած հարցում թելադրող լինել: Ձեզ հետ չեն կարող հաշվի չնստել՝ ապացույցն էսքան մլիցա ձեր դեմ հանելն ու տարատեսակ պաշտոնյաների հետ հանդիպումները:
Պետքա դասեր քաղել ու չանել էն, ինչ անարդյունք է, անել էն, ինչ չի արվել դեռևս։

Արման Աբրահամյան, օգտատեր

Բոլոր հնարավոր ու անհնար շարժումները փոզմիշ արած Սանասարյան Դավիթը մեղադրում է դասադուլավորներին՝ տարկետման շարժումը փոզմիշ անելու մեջ։ Ախր ինչո՞ւ, Դավիթ ջան, ի՞նչ են արել այս մարդիկ, որ դու ինքդ մի քանի անգամ չես արել։
Դասադուլ հայտարարեցին, իսկ հետո կասեցրի՞ն։ Էհ դու էլ էիր դարձել տարօրինակ հացադուլների կատարող, երբ պարբերաբար հացադուլներ էիր հայտարարում, որոնք տևում էին մինչև առաջին սովածանալդ։ Դասադուլավորների ու քո մեջ միակ տարբերությունն այն է, որ իրենք մի օրում հասկացան, որ ծաղրի առարկա կդառնան, իսկ քո մոտ այդ պրոցեսը ձգվում ու ձգվում է։

Դավիթ Գևորգյան, օգտատեր

Դավիթ Գևորգյան, օգտատեր

Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե մարդիկ մարմնի ո՞ր մասով են մտածում, երբ կոչ են անում բանակ չգնալ: Իսկ ո՞վ պետք է սահմանը պահի: Բերվող պատճառաբանությունների մի մասի գոյության հետ համաձայն եմ, մի մասի հետ՝ ոչ, սակայն դա կարևոր չէ: Գոյություն չունի մի պատճառ, որով արդարացված կլինի հայ ժողովրդի կոտորվելը: Եթե այդ մարդիկ կարող են թշնամուն համոզել, որ չհարձակվի, քանի որ բանակում կան չլուծված հարցեր, կան բանակից փախած հարուստ ու «սովորական» պապաների տղաներ, որ կան տարկետման օրենքին դեմ մարդիկ, ես էլ կողմ կլինեմ բանակ չգնալուն: Հակառակ դեպքում բանականության սահմաններում չի տեղավորվում նման «բոյկոտը»: Դեռ հասկանում ես մարդկանց, ովքեր Հայաստանում չեն ապրում. նրանք ֆիզիկական ոչնչացման խնդիր չունեն ու գոնե չմեռնելու բնազդը նրանց չի ստիպում մտածել: Բա մյուսնե՞րը: Երևի մտածում են թշնամին Երևան չի հասնի ու նրանք ապահով են, քանի որ չեն ապրում Արցախում, Տավուշում կամ այլ սահմանամերձ բնակավայրերում: Կամ չեն մտածում:
Կան մարդիկ, որոնք շփոթում են, թե բանակում զինվորը ում կամ ինչին է ծառայում, ում կամ ինչն է պաշտպանում: Ես ծառայել եմ 2009 թվականի մայիսից, այսինքն՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից ամիսներ անց: Դժվար չէ պատկերացնելը, թե երիտասարդի համար, ով համաժողովրդական շարժման օրերին նոր վիրահատված վիճակում հրապարակներից տուն չէր գալիս, հոգեբանորեն որքան բարդ էր գնալ ծառայության այդ դեպքերից հետո: Անհնար կլիներ ծառայության գնալ, եթե որոշ հարցերի պատասխանների ինձ մոտ սխալ լինեին: Ես գիտեի ում եմ ծառայում և ինչն եմ պաշտպանում: Ես ծառայում էի հայրեինքիս, պաշտպանում է իմ տունը ու խաղաղ ժողովրդին: Ես չէի ծառայում Սերժ Սարգսյանին կամ Սեյրան Օհանյանին: Այսօր էլ նույն կերպ չէի ծառայելու նույն Սերժ Սարգսյանին կամ Վիգեն Սարգսյանին: Ես կյանքում պատրաստ եմ ծառայել միայն ծնողներիս ու հայրենիքիս:

8478 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am