Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 22 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Տարոնի անմեղսունակ ժպիտն ասում էր, որ «ամեն ինչ ինձ համար է արվում». արձագանքներ` Լևոն Իգիթյանի վարքագծին

«Տարոնի անմեղսունակ ժպիտն ասում էր, որ «ամեն ինչ ինձ համար է արվում». արձագանքներ` Լևոն Իգիթյանի վարքագծին
Արդեն մի քանի օր մամուլում ու համացանցում ակտիվ քննարկվում է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Լևոն Իգիթյանի վարքագիծը: Նշենք, որ վերջինը, արձագանքելով ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարիաննա Խաչատրյանի քննադատական ելույթին, նրան անվանել էր բոզ: Վիրավորական արտահայտություններով աչքի էր ընկել նաև փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Այս թեման մեկնաբանել են`

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Իգիթյանն իր ծաղրածուի պարտականությունն է իրականացնում, բայց իրոք զզվելի է, երբ կանայք են հավանություն տալիս էդ միմոսի՝ կնոջն ուղղված հայհոյախառն հիմարություններին։
Ինչ ասեմ, սրանք ՀՀԿ-ի դեմքն են, սրանք՝ ովքեր ներկայանում են որպես մտավորական, սրանք, ովքեր իրականում մտավոռական են ու միշտ էշի փալանի տեսքով են հրապարակ դուրս գալիս, կամ էլ՝ իշխանավորի յալանչու։
Հենրիկ Իգիթյանը Գորբաչովին համարձակվեց բոզ ասել, եղբայրը՝ Լևոնը՝ հայ կնոջը, ով միգուցե ավագանիում պրոֆեսիոնալ չի, բայց բժիշկ է ու մարդկանց կյանքեր է փրկում։

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի

Այն, ինչ երեկ տեղի ունեցավ քաղաքապետարանում, ռեժիմի հարճ՝ իգիթյանի և սպասավոր կամոյի կողմից կոչվում է՝ verbal abuse կամ verbal harassment: Այս իշխանությունը, որ բռնությամբ և զոհերով և արյունով է եկել ու ամեն Աստծու օր բռնություն է իրականացնում, ոչ մի դեպքում ընտանեկան բռնության դեմ օրենքը ընդունելու իրավունք չունի: ԵՄ դեսպան Սվետալսկին պարտավոր է անդրադառնալ այդ հարցին: Այստեղ սոսկալի բռնություն է տեղի ունենում նույնիսկ դատարանի շենքում: ԵՄ-ն պետք է պայման դնի ազատ արձակել քաղբանտարկյալներին և ի վերջո մենք պետք է հասնենք իշխանափոխության, այլապես սրանք հերթական սուտն են խաղացնում հանուն երկու մորից կաթ ծծելու, շատ լավ տեսնելով, որ մի մոր կաթը ցամաքել է: Այս ավազակները բացի տգետ ու գող լինելուց նաև, գաղտնիք չէ, որ անբարո են, հասարակաց կնոջ նման պառկում են նրա հետ, ով ավելի լավ է վճարում և կորուստը հայոց պետականությունն է:

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Ինձ համար անթույլատրելի է վիրավորական արտահայտությունը բանավեճի ժամանակ: Մարդու ինտելեկտը նրա համար է, որ կարողանա քաղաքական բանավեճերը քաղաքակիրթ մակարդակով տանել և որ հարիր լինի քաղաքական մշակույթին:
Խորհրդարանում մշտապես հրահրում են ընդդիմադիրները: Չի եղել դեպք խորհրդարանում, որ հանրապետականները հրահրեն, բնականաբար մեկ երկու դեպքից հետո պետք է պատասխան լինի, միակողմանի մի նայեք:

Մարինե Խաչատրյան, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ

Մարինե Խաչատրյան, Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ
Նիստի ժամանակ չէինք կարող լսել նրա ասածն ու նա այնքան խիզախություն չուներ, որ այդպիսի բանը մեզ ասեր: Ուզում եմ հավատալ, որ նա ցանկություն չուներ մեզ վիրավորելու, այլ անում էր իր ղեկավարներին, վերնախավին իրեն ցույց տալու, որոշակի ծառայությունների, արտոնությունների դիմաց գումար ստանալու նպատակով: Ես լսել եմ լրատվամիջոցների հեռախոսազրույցը նրա հետ, միակ բանը, որ կարող եմ ասել՝ խղճում եմ նրան, որովհետև իսկական տղամարդը նման արտահայտություն իրեն թույլ չէր տա: Եթե փորձում է հավաստիացնել, որ ինքը մեզ չի ասել, իր զրուցակցի հետ խոսելիս է ասել, կրկին վատ է, որ գործի ժամին նման զրույցներ է վարում:

Սարգիս Գրիգորյան, պատմաբան

Սարգիս Գրիգորյան, պատմաբան
Իգիթյանն իրան պահել չգիտի։ Տո ասա, այ Իգիթյան, դու ինչ իրավունք ունես հայ կնոջը որակավորումներ տաս, էն էլ Երևանի ավագանու նիստի ժամանակ, հետո էլ ասես, որ նման բան չի եղել:

Հովիկ Չարխչյան, գրող

Հովիկ Չարխչյան, գրող
Չեմ հասկանում, էդ Լևոն Իգիթյանն ինչու է ավագանու նիստերի ժամանակ ամեն անգամ իր անունը բարձրաձայն ասում:

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ

Ժաննա Ալեքսանյան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ
Իրեն բնիկ երևանցի համարող Իգիթյանն իրավունք ունի՞ շարունակել զբաղեցնել ավագանու անդամի իր տեղը կամ Կամո Արեյանն իրենց անվայել պահվածքով: Սա ինչ հրապարակային խայտառակություն է: Նրանց պարզապես պետք է զրկել այդ նիստերին մասնակցությունից: Առավել անհանդուրժելի էր Իգիթյանի կողքին նստած պճնված հանրապետական տիկնոջ պահվածքը: Նրան խիստ զվարճացրել էր հնչեցված հայհոյանքներն իր գործընկեր կնոջ հասցեին: Իրավիճակը վայելում էր գահին բազմած Տարոն Մարգարյանը, ում դեմքի անմեղսունակ ժպիտն ասում էր՝ ամեն ինչ ինձ համար է արվում:

Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան

Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան
Այն, որ Լևոն Իգիթյանը հակասոցիալական երևույթ է և շարքային ալկաշ, ասել եմ շատ վաղուց և պերմանենտ, բայց, որ նրանից պակաս չեն նաև «Երկիր ծիրանիի» կերպարները, արդեն փաստ է:

Գայանե Պողոսյան, օգտատեր

Այդքան Իգիթյանի պահով չեմ կատաղած, ինչքան իրան հավանության ժպիտով կողքը նստած ոչխարների:

Զարուհի Փոստանջյան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ

Զարուհի Փոստանջյան, «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ
Իրավապահներն իրենք պետք է անդրադառնան խնդրին ու քրեական գործ հարուցեն, կանչել պատասխանատվության մեղավորներին, որովհետև մենք չէինք գտնվում որևէ մեկի սեփական տարածքում ու մասնավոր զրույց չէր: Հանրային կարգերին կոպիտ վնաս է պատճառվել ու գնահատականի տիրույթն իրավապահներինն է: Կսպասենք, տեսնենք՝ ինչպես են արձագանքելու, քանի որ խուլիգանություն է տեղի ունեցել, որը քրեորեն հետապնդելի արարք է:
7505 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am