Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Սա թիմ չէ, սա 11 իրարից բեխաբար ջահել տղեքի հավաքածու է». հանրությունը՝ Հայաստան - Լեհաստան խաղի մասին

ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Լեհաստան հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց՝ 1։6 հաշվով։ Խաղից հետո համացանցում բազմաթիվ կարծիքներ են հնչում՝ պարտության վերաբերյալ։

Այս թեման մեկնաբանել են`

Զոհրապ Եգանյան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական

Զոհրապ Եգանյան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական
Բարձրագույն ղեկավարությունը պետք է ֆուտբոլի զարգացումը դարձնի ռազմավարական ուղղություն, ֆուտբոլը տուրիզմ է, ֆուտբոլը տրամադրություն է, շարժիչ ուժ է։ Ժամանակն է, որ ֆուտբոլի վիճակը քննարկվի օրինակ ԱԺ-ի առաջիկա նիստին։ Սա թիմ չի, սա 11 իրարից բեխաբար ջահել տղեքի հավաքածու է։ Ամենամեղքն էլ մեր Հենոն է:

Տիգրան Կարապետյան, օգտատեր

Տիգրան Կարապետյան, օգտատեր

Զատո հավաքականում ընտիր մթնոլորտ ունենք․․․ «Դուք հլը եկեք տեսեք ոնց են իրար լպստում․․.»: Թե չէ որ Յուրան ըլներ, սաղ մթնոլորտը փչացնելու էր․․․ Ջհանդամ, թե խմբում ամենաշատ գոլ խփած թիմը չէինք ըլնի ու համարյա խմբից դուրս եկած չէինք ըլնի․․․ Կարևորը մթնոլորտն ա, ու էն, թե ինչ նվիրված են խաղում տղերքը․․․ ոչ թե Ռոբերտ Արզումանյանի ու Յուրայի պես․․․․

Հայկ Ավետիսյան, օգտատեր

Ֆուտբոլը ծնվել է Անգլիայում, մեծացել Բրազիլիայում, մահացել Հայաստանում:

Դերենիկ Մալխասյան, լրագրող

Դերենիկ Մալխասյան, լրագրող
Երբ ամբողջ երկիրն աղետի գոտու է վերածված, չի կարող պատահել, որ այդ աղետի միջից հանկարծ լավ ֆուտբոլի ազգային հավաքական հայտնվի, այն էլ Ռուբեն Հայրապետյանի ղեկավարության ներքո։

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ
Այս դժվար պահին պետք է մեր հավաքականի կողքին լինենք, ես վստահ եմ, որ մեր հավաքականը կարող է համախմբվել ու 2020 թվականի Եվրոպայի առաջնության խաղերին ավելի լավ հանդես գալ: Բրազիլիայի պես թիմը 1:7 պարտվեց Գերմանիային, Հայաստանն էլ կարող էր 1:6 պարտվել: Հայրապետյանի անձնական ու պրոֆեսիոնալ ներդրումների արդյունքում կան ակադեմիաներ Գյումրիում, Վանաձորում և այլ վայրերերում: Ռուբեն Հայրապետյանն ամեն ինչ արել է, և լավ կլիներ, երբ Սլովակիային հաղթում էինք 4:0 հաշվով, ասեիք՝ ապրի Հայրապետյանը: Ռուբեն Հայրապետյանը պիտի մտնի, իրենց փոխարեն խաղա՞, ինչ է:

Հրայր Թովմասյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Հրայր Թովմասյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Միգուցե մարզիչը մտածել էր նոր խաղացողների դաշտ մտցնել, որպեսզի մոտիվացիա լիներ, քանի որ խմբից դուրս գալու շանսեր այլևս չկային: Առաջին խաղակեսի երկրորդ հատվածում և երկրորդ խաղակեսի սկզբում որոշակի ձեռագիր կար, բայց դա բավարար չէր այդ ամբողջն իրականացնելու համար: Մենք պետք է լուրջ մտածենք նաև մանկապատանեկան ֆուտբոլի մասին: Ինքս ունեմ տղա, ով 12 տարեկան է և ամբողջ հոգով-սրտով զբաղվում է ֆուտբոլով, և ես նպատակ ունեմ, որ նա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնա: Ինչ վերաբերում է ֆեդերացիային, ապա այն ներդրումները, այն աշխատանքները, որ կատարվել են, ահռելի են: Եթե դուք երբևէ լինեք ֆուտբոլի ակադեմիայում, տեսնեք պայմանները, կհասկանաք, որ շատ երկրներ կերազեին նման ենթակառուցվածքներ ունենալ: Այս տարիների ընթացքում կառուցվել է Շիրակի ֆուտբոլի ակադեմիան, կառուցվում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան: Սրանք լուրջ ներդրումներ են, որոնք իրենց արդյունքը պիտի տան: Ես անկեղծ պիտի ասեմ, որ Ռուբեն Հայրապետյանի մեղքի բաժինը բացարձակ չեմ տեսնում: Մենք մտերիմներ ենք, ընկերներ ենք: Եթե դուք շփվեք նրա հետ, կտեսնեք, թե ինչ սրտացավությամբ է նա անում իր աշխատանքը, որքան ծանր է տանում մեր թիմի պարտությունները: Կհասկանաք, թե ինչու եմ այսպես մտածում` անցած տարիների ընթացքում հայկական ֆուտբոլի զարգացմանը միտված ներդրումները և աշխատանքները, որոնք կատարվել են, անմիջականորեն կապված են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեության հետ:

Արա Պապյան, քաղաքագետ

Սիրելի ժողովուրդ, ես ֆուտբոլ չեմ նայում: Երեկվա խաղն էլ չեմ նայել, բայց լսեցի, որ մերոնք լեհերին տարվել են 1:6 հաշվով: Մի մեղադրեք տղաներին: Դա բնական վիճակ է: Չի կարող երկրում ամեն ինչ անկման ու կործանման մեջ լինի՝ իսկ ֆուտբոլը ծաղկի: Մենք մեր երկիրն ենք 1:6 հաշվով տանուլ տվել, իսկ դուք ֆուտբոլի՞ համար եք տխրում:

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան
Ամեն ինչ հասկանալի էր՝ բացի տուգանային հրապարակում նշանակված տուգանայինի պահից՝ եթե ինձ դնում են որպես պատ, որը պետք է անառիկ պահի դարպասը, ես ինչու եմ հարվածի պահին վեր թռչում, որպեսզի իմ ոտքերի տակից խփեն... Ես պատ եմ, ես իրավունք չունեմ թռչելու, նույնիսկ եթե գլխիս վրայից գոլ խփեն... Նրանք ուզում էին հաղթել ու հաղթեցին... Մերոնք ոչինչ չէին ուզում...

Տիգրան Քոչարյան, բլոգեր

Տիգրան Քոչարյան, բլոգեր
Հետո չասեք բայղուշ եմ: Չեմ կասկածում, որ մերոնք Ղազախստանին էլ են պարտվելու: Բայց կարևորը դա չէ: Միևնույն է այս պահին դա ոչինչ չի փոխում: Կարևորը հետոն է: Իսկ հետո կրկին ոչինչ չի փոխվելու: Որովհետև քանի Ռուբեն Հայրապետյանը ՀՖՖ-ի ղեկին է ոչինչ չի փոխվելու:

Լևոն Բարսեղյան, լրագրող

Երբ ասում են հայկական ֆուտբոլ, ես երեք բան եմ մտաբերում, Արարատ-73-ի ղալմաղալը, մեր էն վոլեյբոլիստին, որ խաղը կրելուց 2 րոպե առաջ թռավ ձեռներով բռնեց գնդակը, բայց դարպասապահ չէր ու պենալ կերանք, եւ իհարկե՝ Նեմեցին։ Ես արդեն ահագին երկար տարիներ մի բանից եմ վախենում. հայկական ֆուտբոլ նայելուց, չեմ համարձակվում նայել, երդվում եմ։ Հիմա պոստերով աղեկտուր մղկտոցներ եմ կարդում, ցեղասպանության տառապանքներ ու ինքնալլկման աղիողորմ ճիչեր, ու համոզվում եմ, որ չի կարելի հայկական ֆուտբոլ նայել։ Մտածում եմ, որ տառապանքն ու հայուգենը ինտեգրալ են եւ դժվար է ասել՝ ով է ում հագել… Ընդունեք խորին ցավակցությունս։ Պաչում եմ ձեր արցունքոտ թշերը…

37986 | 0