Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակածը». արձագանքներ` վաստակավորի կոչումների վերաբերյալ

«Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակածը». արձագանքներ` վաստակավորի կոչումների վերաբերյալ

ՀՀ Անկախության 26-ամյակի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը երգարվեստի և այլ բնագավառի ներկայացուցիչների կոչումներ է շնորհել: Նա ՀՀ վաստակավոր արտիստի կոչում է շնորհել Արամեին, Մհերին, Սիրուշոյին, Մկրտիչ Արզումանյանին և Արտո Թունջբոյաջյանին: Հասարակության շրջանում բացասական արձագանք է ստացել հատկապես Սիրուշոյին, Մհերին և Արամեին` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանն արժանացնելը: Շատերը կարծում են, որ նրանցից ոչ մեկն արժանի չէր այդ կոչմանը:

Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Սիրուշոն, Մհերը, Արամեն Հայաստանի վաստակավոր արտիստ... Երևի վաստակավոր բառի ներքո Բ-26-ում հասկանում են հարսանիքներում ու կորպորատիվներում վաստակվածը: Այստեղից իմանում ենք, թե երգիչներից ովքեր են շատ վաստակում: Բայց դա ի՞նչ կապ ունի Հայաստանի երգարվեստին մատուցած ծառայությունների հետ:
Ռիտա Սարգսյանը հայտարարում էր, թե չի հարգում այն տղամարդկանց, ովքեր իրենց կնոջ խորհուրդներով ու ցուցումներով են շարժվում: Արդեն ակնհայտ է, որ վաստակավոր կոչումների հարցն ինքն է որոշում, իր ամուսինն էլ հլու-հնազանդ կատարում է: Վերջին տարիներին ռեստորանային ու փոքր բեմերի երգչիստներից-կոմպոզիտորներից վաստակավորի կոչում են ստացել նրանք, ովքեր առաջին տիկնոջն ուղեկցել են խնջույքներում ու հարսանիքներում: Եվ եթե սա է առաջին տիկնոջ ճաշակը, ցավալի է: Եվ եթե առաջին տիկնոջ նախասիրություններով երկրի նախագահը պետք է կոչումներ տա, բազմակի ցավալի է: Իսկ թե Ռիտա Սարգսյանն իր ասածն անող ամուսնուն հարգում է, թե չի հարգում, ինձ թույլ չեմ տա մտնել մատի և մատանու արանքը: Թող իրենք որոշեն:

Հայկ Մարության, դերասան

Հայկ Մարության, դերասան

Ոչ միայն կարևոր է, թե ով է ստանում կոչումը, կարևոր է, թե ով է տալիս։ Եվ ես վերջին տարիների ընթացքում իմ հարցազրույցներում անդրադարձել եմ այս հարցին։ Քանի որ ես չեմ ընդունում ներկայիս իշխանությունների գործելաոճը, նաև չեմ կարող ընդունել նման տիպի մրցանակ։ Բացի այդ հայտարարել եմ, որ եթե անգամ իրենք ուզենան ինձ շնորհել կոչում, ես կօգտվեմ իմ իրավունքից և կհրաժարվեմ։

Ալեն Սիմոնյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանանդամ

Ալեն Սիմոնյան, Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանանդամ

Անկեղծ ուրախ եմ, որ իմ կողմից հարգված և սիրված դերասան Մկոն (Մկրտիչ Արզումանյանը)
վաստակավոր արտիստի կոչում է ստացել։ Իրոք մարդ, ով տասնամյակից ավել ժողովրդականություն է վայելում, սեր և կարևորը տաղանդավոր դերասան, ով իրոք արժանի է այդ կոչմանը։ Բայց այս գրառումն իրա մասին չէ։ Չգիտեմ նկատել եք, թե ոչ, որ իշխանության կողմից անտեսվել է Կարգին Հայկոն (Հայկ Մարությանը)։ Ինչ արվել է և ինչի համար վաստակ ունի Մկոն, նույնը Հայկոյի վաստակն է։ Հայկո Մկոն դա դուետ է և բրենդ։ Իրանց գործունեության 90% միասնական է եղել և միայն վերջին տարիներին է, որ առանձին են գործում։ Արդյոք իշխանությունը սա չի գիտակցում նման քայլ անելիս, իհարկե գիտակցում է, ուղղակի Հայկոն ի տարբերություն Մկոյի, քաղաքականացված է։ Պայքարել է տրանսպորտի թանկացման դեմ, սոցիալապես անապահով ընտանիքներին օգնություն է բաժանել, բացահայտ քննադատել է իշխանությանը, մասնակցել տարբեր ակցիաների։ Խնդիրն այն է, որ սրանով իշխանությունն իբր «մուռ է» հանում Հայկոյից, ճղճիմ ու ծիծաղելի «մուռ», քանզի Կարգին Հայկոն բացահայտ ընդդիմադիր ա։
Հայկ ջան, շնորհավոր անկախության տոնդ, Կարգին ջան։ Ես ու շատ շատերը շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ արել ու անում ես մեր և մեր երկրի համար։

Էլլադա Չախոյան, օպերային երգչուհի

Ես դեմ եմ այս երևույթին, թող այլ ձև գտնեն պարգևատրելու, բայց ոչ այդ կոչումը: Հիմա ես վաստակավոր արտիստ եմ, Հովհաննես Բադալյանը վաստակավոր արտիստ էր, դարձավ ժողովրդական, Ռուբեն Մաթևոսյանը և այլք: Ուզում եմ ասել, որ չի կարելի նույն սանդղակի վրա դնել, ռաբիսը չի կարելի բարձրացնել ու հավասարեցնել այդ մակարդակին:

Արամ Աբրահամյան, հեռուստահաղորդավար

Արամ Աբրահամյան, հեռուստահաղորդավար

Միակ լուծումը, որը ես հիմա տեսնում եմ, դրան շատ լուրջ չվերաբերվելն է: Խոսքը թե՛ ստացածների, թե՛ չստացածների և թե՛ «կողքից մեկնաբանողների», որպես կանոն՝ չարախոսողների մասին է: Սիրելի ստացածներ և չստացածներ, այս կյանքում շատ ավելի կարևոր բաներ կան, քան այդ զանգուլակները: Մի պահ փակեք ձեր աչքերը և փորձեք օբյեկտիվորեն գնահատել՝ դուք կկարողանա՞ք ապրել առանց մեդալների: Ինձ թվում է՝ 2-3 անգամ խոր շունչ քաշելուց հետո դուք այդ հարցին դրական պատասխան կտաք: Ստացածներ, մի՛ մեծամտացեք, չստացածներ, մի՛ նախանձեք, մի՛ բամբասեք, «աբիժնիկի» կեցվածք մի՛ ընդունեք: Դա, ի դեպ, վերաբերում է ոչ միայն այս թեմային: Սիրելի «կողքից մեկնաբանողներ», հասկանում եմ ձեր ձգտումն ամեն տեղ մեծ քաղաքականություն տեսնելու: Բայց հավատացնում եմ ձեզ՝ եթե մարդն այդ պարգևն ստանում է, դա մեխանիկաբար չի նշանակում, որ նա «ռեժիմի սպասարկու» է: Նա կարող է իսկապես շնորհալի, տաղանդավոր մարդ լինել: Եվ այս «սեզոնում» նույնպես եղել են գոնե ինձ համար անվիճելի հեղինակություններ, օրինակ՝ գրող Լևոն Ջավախյանը կամ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը: Մաղձ թափելու և «ընդդիմադիր երևալու» շատ ավելի լուրջ պատճառներ կան, քան կոչումների-մեդալների պատմությունն է:

Համլետ Կիրակոսյան, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր

Համլետ Կիրակոսյան, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր

Այսօր վաստակավոր արտիստի կոչում է ստացել նաև տաղանդավոր դերասան ու լավ մարդ Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն: Սա կոչումաշնորհման, թերևս, այն եզակի դեպքերից է, երբ կարելի է լիարժեքորեն ասել՝ արժանի է, ու հանգիստ սրտով շնորհավորել...

Արման Մարգարյան, հեռուսահաղորդավար

Արման Մարգարյան, հեռուսահաղորդավար

Շնորհավորում եմ բոլոր նորաստեղծ վաստակավորներին, նրանց մեջ կան իրոք արժանիները, բայց...
Օրինակ Տիգրան Համասյանի մասին լսե՞լ եք:
Ուրիշ հարց ա, որ իրան պետք չի էդ կոչումը, բայց դե կլկլ երգողները վաստակ ունեն, Համասյանը, որ ամբողջ աշխարհում ա հայտնի՝ չունի:

Վլադ Հովհաննիսյան, օգտատեր

Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգն ունի մոտ 100 միլիոն դիտում Յութուբում։ Նման բան մեր համեստ բայց հնագույն ազգն իր հազարամյա պատմության ընթացքում չէր տեսել։
Սպիտակցի Հայկոյի երգը հզոր միջազգային ֆլեշմոբ առաջացրեց Ինստայում ու ՖԲ-ում, որը գերազանցեց մեր ամենահամարձակ երազանքները։
Սպիտակցի Հայկոյի երգը երգում, այդ երգի տակ պարում ու ուրախանում էին ու են թուրքերը, ընդ որում անթաքույց սիրով։ Սպիտակցի Հայկոն Հայաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված փափուկ ուժի ամենահաջող ու դեռևս միակ օրինակն ա։
Դրա համար որևէ մեկը դեմ կլինե՞ր եթե Սպիտակցի Հայկոյին շնորհվեր ՀՀ վաստակավոր արտիստի կոչում։ Ես դեմ չէի լինի, հատկապես, եթե հիշենք, թե վերջին տարիներին ովքեր են դարձել ՀՀ վաստակավոր արտիստ՝ Արմենչիկ, Ռազմիկ Ամյան, Արամե, Մհեր, որոնց աշխարհում ոչ գիտեն, ոչ լսում են ու ոչ էլ երբևէ կլսեն նենց, ոնց որ էսօր Սպիտակցի Հայկոյին։
Ես դեմ չէի լինի, լրիվ լուրջ եմ ասում։

Արմինե Գևորգյան, լրագրող

Արմինե Գևորգյան, լրագրող

Որքան շատ կլկլոց, որքան շատ մուղամ, որքան շատ անհասկանալի բառեր, որքան շատ ռաբիս, ուրեմն հիշիր՝ դու արդեն վաստակավոր արտիստ ես: Ու արդեն խնդալու չի:

Տաթև Խաչատրյան, լրագրող

Տաթև Խաչատրյան, լրագրող

Նախագահականը ոնց որ սոցիալական աջակցության վարչությունից լինի. վաստակավորի կոչումը չունեցողին ա տալիս:

39790 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Vardan USA
Vardan USA 20:31, 22.09.2017
Lava herosi kochum chen talis...
USA
USA 13:24, 28.09.2017
inch naxagah,sranq der chen gitakcel te inch pashtoni en hasel,iranc tvuma te pahestapet en,talanenq trnenq,cavakcum em te ritulikin,te serjikin,iranq unen petutyun aranc joxovrdi...
anunazganunyannnn
anunazganunyannnn 21:40, 03.10.2017
VASTAKAVOR INCH UZUM E TAN - MIYAYN ED DEPQUM HETMAHU ISK VOR MECERN EL DER KENDANI EN NRANC EL HIMA AVELI BARDZR KOCHUM CHE KOCHUMNEEEEEEERRRR TANN VOR ARAMEN MHERN ARMENCHIKN U MNACACN ERBEQ HAVASAR CHLINEN ARAQSYA GYULZADYANIN ,OFELYA HAMBARCUMYANIN RUBEN MATEVOSYANIN EV MNACAC MECERIN