Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 14 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Չի բացառվում, որ Նեմեցը խաղից հետո մտել ա հանդերձարան ու բերանն ափռ-ցփռ բացել ա». հանրությունը՝ Հայաստան - Դանիա խաղի մասին

«Չի բացառվում, որ Նեմեցը խաղից հետո մտել ա հանդերձարան ու բերանն ափռ-ցփռ բացել ա». հանրությունը՝ Հայաստան - Դանիա խաղի մասին

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա հանդիպումը։ Մեր հավաքականը պարտվեց՝ 1։4 հաշվով։ Խաղից հետո համացանցում բուռն քննարկումներ էին ծավալվել պարտության վերաբերյալ։ Օգտատերերից շատերը պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ նշելով, որ հավաքականի ձախողման պատճառը նա է։ Քննադատում են նաև Արթուր Պետրոսյանին, Հենրիխ Մխիթարյանին և մյուս ֆուտբոլիստներին։

Այս թեման մեկնաբանել են`

Զոհրապ Եգանյան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական

Զոհրապ Եգանյան, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի օգնական
Պետք է սովորենք հավաքականի պարտությունները թեթև տանել։ Քանի լուրջ փոփոխություն չի եղել ֆեդերացիայում, դժվար թե ազգային կամ ակումբային հաջողություններ արձանագրենք։ Մնում է ուրախանալ Հենոյի ու մյուս տղեքի հաջողություններով ու Յուրայի ականջը կանչի:

Մենուա Մեհրաբյան, մեկնաբան

Մենուա Մեհրաբյան, մեկնաբան
Վերջերս շատ եմ ուսումնասիրել պատճառները, թե ինչով է պայմանավորված Հենոյի վատ խաղը։ Տարբեր կողմերից վերլուծել եմ ու հանգել հետևյալին։ Հենոն, եթե հնար ունենա, հավաքական չի գա։ Հենոն յուրատեսակ բողոքի նոտա է հղում համապատասխան կառույցին։ Բայց, քանի որ դժգոհությունը բացեիբաց արտահայտելու դեպքում հնարավոր է հավաքականից այլևս հրավեր չստանա, ինչը ծանր հարված կլինի Անգլիայում աշխատանքային վիզայի գործողությանը, ուստի Հենոն խաղադաշտում իր խամրած խաղով է արտահայտում այն դժգոհությունը, որը բոլորիս մոտ կա։

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ոսկան Սարգսյան, լրագրող
Երբ հաշիվը դարձավ 1:3, նյարդերս այլևս չդիմացան, հեռուստացույցն անջատեցի, դանիացիների 4-րդ գոլը չտեսա: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ինչպես մեր հիմնը ձևացրին, որ երգում են, այնպես էլ դաշտում ձևացնում էին, թե խաղում են: Միայն մի պարզ բան՝ բարձրահասակ դանիացիները մեր տուգանային հրապարակում իշխում էին, ինչու էին մեր գրոհները ավարտվում դեպի դանիացիների տուգանային հրապարակ գնդակ կախելով: Հայաստանում համակարգային ճգնաժամ է, ֆուտբոլն էլ է լճացած: Հենրիխ Մխիթարյանն էլ չի ձգտում խաղալ, վախենում է վնասվածք ստանալ:

Դավիթ Գևորգյան, օգտատեր

Դավիթ Գևորգյան, օգտատեր
Երբ ամբողջ հավաքականը չի խաղում, սխալվում են նաև համեմատաբար լավ խաղացողները։ Տուգանայինից գոլը մեր դարպասապահի սխալն էր։ Բայց ամենախայտառակ խաղը երկու խաղում ցույց են տալիս պաշտպանները։ Ունենք այն ինչ ունենք։ Հրաշքի հույս չկար ու չկա։

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Արամ Մանուկյան, ակտիվիստ
Չի բացառվում, որ նեմեցը մտելա խաղից հետո հանդերձարան ու բերանը ափռ ցփռ բացելա, նամանավանդ նկատվելա, որ 4-րդ գոլից հետո կատաղած հելելա իրա դիտակետից: Չեմ զարմանա, որ Հենոն հավաքականում ելույթներից հրաժարվի: Հենոն չափված ձևած տղայա ու խաղից հետո էտ պահվածքի պատճառի մասին կիմանանք որոշ ժամանակ անց։

Արմեն Դուլյան, լրագրող

Արմեն Դուլյան, լրագրող
Մեկ ա՝ դուք մեր 4։0-ի տակից դուրս չեք եկել... Կամո Հովհաննիսյանին բան չասեք՝ ինքը մեր օրերի Լևոն Իշտոյանն ա... Դուք չեք հիշի՝ Իշտոյանը գլուխը կախ էր խաղում՝ մեկին խաբում էր, մյուսին, երրորդին, հանկարծ հայտնաբերում էր, որ արդեն տրիբունաներին ա հասել..

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Կարիք չկա Մխիթարյանին ուղղված քննադատությունները սվիններով ընդունել: Նույնիսկ Մեսսիի և Ռոնալդուի նման ֆուտբոլային «աստվածներն» են արժանանում քննադատության, երբեմն շատ ավելի խիստ, երբեմն նույնիսկ կոշտ ու վիրավորական քննադատության են արժանանում: Շատ լեգենդար ֆուտբոլիստներ կան, որոնք ազգային հավաքականներում խաղում են գրեթե միայնակ, թեկուզ մեծ արդյունքների չեն հասնում, բայց մարդիկ խաղում են, վազում են, մտածում են, պահեր են ստեղծում: Ամենաթարմ օրինակը՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ում Մխիթարյանի խաղընկերը՝ Մարկուս Ռեշվորդն, ով նաև Անգլիայի հավաքականի խաղացող է, երեկ Անգլիա-Սլովակիա հանդիպման հերոսներից մեկն էր։ Խաղում էր նվիրված, ճիշտ, առանց վախենալու և շքեղ գոլի հեղինակ դարձավ։ Նույնը կարող ենք ասել նաև Գարեթ Բեյլի մասին, Ուելսի հավաքականը ճիշտ է մեզանից բարձր կարգ ունի, բայց նույնպես եսիմ ինչ խաղացողներով հագեցած չէ, բայց Բեյլը կոտորում է իրեն, էդ մարդու մոտ ցանկություն կա խաղաղալու, հաղթելու: Գուցե Մխիթարյանի վատ խաղի պատճառը Հայաստանի ֆուտբոլային չինովնիկների վերաբերմունքն է, կամ իր խաղընկերների ցածր մակարդակը, կամ ընդհանրապես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի կապրիզները, բայց քանի դեռ Մխիթարյանը չի խոսել պատճառների մասին, ուրեմն թող պատրաստ լինի լսել նաև քննադատություններ: Անկախ քննադատություններից Մխիթարյանն էլի կունենա իր երկրպագուների բանակը, ես և շատ շատերը էլի կերկպագենք հայկական ֆուտբոլի գերաստղին, էլի կոգևորվենք իր հաջողություններով և կափսոսանք իր անհաջողությունների համար:

Նորայր Զուլոյան, օգտատեր

Նորայր Զուլոյան, օգտատեր
ARM vs DEN խայտառակ պարտություն: Տեխնիկապես զիջում ենք գրեթե բոլոր թիմերին: Իսկ 70 ու 80-ականներին մեր վարպետների և պատանիների թիմերը «կոտորում» էին միութենական ու միջազգային ստադիոններում՝ բացառապես ՏԵԽՆԻԿԱՅԻ հաշվին (դարպասապահին ու գլ. մարզիչին չեմ մեղադրում...):
36805 | 4
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Vardan USA
Vardan USA 12:35, 06.09.2017
Henrikin chkpneq ay sukaner,te vorpes mard,te vorpes xaxacor na millionavor nemecner u serjikner arji...
mar.fr.
mar.fr. 13:58, 06.09.2017
Henrike chi ekel vor amboxch timi poxaren xaxa,da klini zohoxutyun,
Edgar
Edgar 02:09, 08.09.2017
lseq Henrikn tim galis ee vaxenalov e xaxum vor hankarc tutuzikn chcavi gna morinyoikin entex gohacni
Sargis
Sargis 23:58, 08.09.2017
Hanrutyune dzvers ce ci,et nemece mtela te chi mtel,bana asel te chi asel te et inch kap uni manto xaxi het,et futbolistnere irar chen chanachum,vonc irar het ke xaxan ?nuynisk anhatakan vercrac entrvel en irenc lavaguyn futbolayin hatkanishneri hamar.
Dprocn el petqa ujexacvi jamanakakic xapserin chen tirapetum,menak iranc qcum en getin vor gndaki uxutyune shexen,et pryome sax lav giten bayc voch urish ban: