Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալը նույնն է, ինչ թուրքին հող զիջելը». արձագանքներ՝ ՌԴ Պետդումայի խոսնակի առաջարկին

«Հայաստանում ռուսերենին պետական կարգավիճակ տալը նույնն է, ինչ թուրքին հող զիջելը». արձագանքներ՝ ՌԴ Պետդումայի խոսնակի առաջարկին

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ մեր իշխանություններին առաջարկել է Հայաստանում ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ, որպեսզի հայաստանյան վարորդական վկայականները ճանաչվեն նաև Ռուսաստանի կողմից:

Այս թեման մեկնաբանել են`

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Էդմոն Մարուքյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր
Հաշվի առնելով, որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, այդ նորմերի համաձայն՝ ՀՀ աշխատուժը կարող է աշխատել ՌԴ–ում կամ միության անդամ այլ պետությունների տարածքում: Իսկ եթե դա արգելվում է, ՀՀ-ն կարող է գործընթաց սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ, դրանով ցույց տալով իր վերաբերմունքը խախտումներին: Հիմա մեր քայլը պետք է լինի դա, որ սկսում ենք դուրս գալու գործընթաց։

Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ

Արա Բաբլոյան, ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության օրակարգում ռուսերենն օրենքով որպես պաշտոնական լեզու ամրագրելու հարց չկա: ՀՀ բոլոր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է, ինչն, իր կարծիքով, ամբողջությամբ բավարարում է խնդրի լուծմանը:

Գևորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար

Գևորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար
«Սահմանադրության 20-րդ հոդվածի համաձայն. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՈՒՆ ՀԱՅԵՐԵՆՆ Է», իսկ սա այն հոդվածներից է, որը կարող է փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով: Որևէ խելամիտ կապ՝ վարորդական իրավունքի վկայականի և ռուսերեն լեզուն պետական ճանաչելու միջև չկա այնպես, ինչպես կապ չի կարող լինել տեսիլքի և իրականության միջև:

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատելու խնդիրը ցանկության դեպքում կարող է արագ լուծվել և այն բացարձակապես կապ չունի, թե տվյալ երկրում որն է պետական լեզու:
Հայաստանում պաշտոնական լեզու կարող է և պետք է լինի միմիայն հայերենը: Որևէ այլ լեզու, կլինի՝ անգլերեն, ռուսերեն, թե չինարեն՝ չի կարող և չպետք է հավակնի պաշտոնական լեզվի կարգավիճակի: Ինչ վերաբերում է մեր վարորդների վարորդական իրավունքները Ռուսաստանի տարածքում ճանաչելու խնդրին, ապա ասեմ, որ ցանկության դեպքում այդ խնդիրն արագ կարելի է լուծել, որովհետև ընդամենը տեխնիկան և ընթացակարգային խնդիր է, որը բացարձակապես պետք չէ շաղկապել լեզվի խնդրի հետ:

Արմեն Աշոտյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Արմեն Աշոտյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Այդ հայտարարությանը հայկական կողմը տեղում պատասխան է տվել: Ցավում եմ, որ ռուսական որոշ լրատվամիջոցներ հատվածական են ներկայացրել քննարկման բովանդակությունը: Այդ պահին Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի կողմից նման գաղափարի հնչեցման պարագայում պատասխան ելույթով հանդես եմ եկել ես և ընդգծել եմ, որ ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց Հայաստանի օրակագրում չկա և չի նախատեսվում:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Ռուսական պետական Դումայի նախագահի տրամաբանությունն ուղղակի նախանձելի է. դարձրեք մասնագիտական կրթության ձեր ուսումնական հաստատությունները ռուսերեն, որպեսզի դրանք ավարտողները Ռուսաստանում կարողանան աշխատել՝ բժիշկները, ինժեներները, ատաղձագործները, խառատները, շենք կառուցողները, ասֆալտ փռողները... Ընդ որում քննարկման չի դրվում այն հարցը, որ Ռուսաստանն էլ է շահագրգռված այդ աշխատողներին ունենալ: Ողջ աշխարհում աշխատուժին «ինտեգրում» են տեղական լեզվին. նորմերին, օրենքներին, կարգին .... ծանոթացնում են գործատու երկրները իրենց միջոցներով, բայց չէ ո՞ր հանրահայտ «հանելուկային հոգով» Ռուսաստանն ուրի՜շ է: Հատկապես իրենց հնազանդների հանդեպ:

Էդուարդ Շարմազանով, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ

Էդուարդ Շարմազանով, ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ

Մեր երկրում միակ պաշտոնական լեզուն հայերենն է և դա սահմանադրական նորմ է:

Կարեն Հովհաննիսյան, օգտատեր

Եթե Հայաստանյան որոշ պաշտոնյաներ, ովքեր ամեն կերպ փորձում են խցկվել քաղաքականություն ու ունենալ առանցքային դեր ՀՀ-ի կյանքում, դադարեն իրենց տներում ռուսաց լեզուն իրենց զավակներին, իսկ շրջապատում մտերիմներին հրամցնել որպես էլիտար լեզու, այ այդ ժամանակ էդ ռուսին կասենք` «иди к черту придурок»:
Հայաստանում այլ լեզվին պետական կարգավիճակ տալը նույնն է, ինչ ասես թուրքին հող զիջես...

39122 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am