Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Համացանցը քննարկում է Արթուր Սաքունցի` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի աշխատակիցների աշխատավարձերից 1000 դրամները հետ վերադարձնելու հայցը

ուրբաթ, 14 հուլիսի, 2017 թ.

2017-ի հունվարի 1-ից ՀՀ-ում աշխատող քաղաքացիների աշխատավարձից 1000-ական դրամ է պահվում՝ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման համար: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով վերադարձնել իրենց աշխատողների աշխատավարձից պահված գումարները:
Համացանցում այս թեման քննարկումների բուռն առիթ է դարձել: Ոմանք կողմ են Արթուր Սաքունցի` հիմնադրամի փողերը հետ վերադարձնելու պահանջին, ոմանք էլ քննադատում են իրավապաշտպանի գաղափարները։

Այս թեման մեկնաբանել են`

Անի Չատինյան, փաստաբան

Հայցադիմումով հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի իմաստով անհիմն հարստացել է՝ խախտելով ՀՀ քաղաքացիների՝ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության տնօրինման իրավունքն, այսինքն՝ այն հակասում է Սահմանադրությանը, մենք չենք խոսում այն մասին, թե այդ գումարները հիմնադրամն ինչպես է ծախսում, մենք խոսում ենք օրենքի ոտնահարման մասին, այդ գումարը կարող է բանակին գնալ, կամ չգնալ, մենք վիճարկում ենք քաղաքացիների իրավունքների ոտնահարումը:

Հարություն Մկրտչյան, օգտատեր

Սաքունցը դատի ա տվել ՀՀ-ին այն բանի համար, որ Հայաստանի աշխատավորները, օրենքի համաձայն, ամեն ամիս 1000 դրամ փող են տալիս բանակում զոհված ու վիրավորված տղերքի ընտանիքներին:
«Կուշտն ինչ գիտի սովածի հալը»: Սաքունցը նախորդ տարի մի քանի գրանտ է ստացել: Նախ 55 հազար դոլար+ 10000 դոլար+ 104.000 հազար դոլար+50.000 դոլար: Իրավապաշտպանին էս փողերը հենց նենց հո չեն տալիս: Եվրոպացիները էս փողերը տալիս են, որ Սաքունցը հակահայկական, այս դեպքում նաև պռոադրբեջանական դիրք ընդունի:
Կներեք, բայց պատերազմող Հայաստանի համար, մենք չափից շատ դեմոկրատ ենք, որ թողել ենք հասնի նրան, որ եվրոպացիները մեր քաղաքացու միջոցով մտնեն ծոցներ:
Նույն ժամանակ, Ադրբեջանը պատրաստվում ա պատերազմի ու չի թաքցնում, որ պատերազմելու ա:
Ալիևն ասում է, որ Արցախի համար իրենք չեն բանակցելու, դա իրենցն է: Սա հստակ մեսիջ է, որ պատերազմելու են: Ալիևի Պնախարար Հասանովը հայտարարում է ՌԴ-ից նոր զենք գնելու բանակցությունների մասին:
Ինչ ա ստացվում, որ մենք մի կողմից մտածում ենք, թե ոնց դիմակայենք նավթադոլարներով զինված թշնամուն, մյուս կողմից՝ ոնց բացատրենք Սաքունցի նմաններին, որ չի կարելի սեփական երկրի դեմ դուրս գալ սենց ծանր ժամանակահատվածում: Ախր Սաքունց, որ թուրքն եկավ, առաջինը քեզ են վարի տալու, որովհետև ադրբեջանցիները չեն հանդուրժելու քո խաղերը:

Վահագն Մխոյան, օգտատեր

Պարոն Սաքունցը համախոհների հետ դատի է տվել ՀՀ-ին 1000-դրամների հիմնադրամի փողերը հետ վերադարձնելու պահանջով. «Հետ տվեք մեր փողերը» էլի։
Ես երևի իր մոտիվները հասկանում եմ, այդ հիմնադրամի գոյության շնորհիվ ապագայում հնարավորություն չի լինի ոչ շահագործել զոհված ու հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական դրությունը, ոչ էլ այդ հողի վրա այդ ընտանիքներին նեգատիվ ու թույն սրսկել։ Ընդհանրապես, նկատված է, որ կան մարդիկ, ովքեր խիստ նյարդայնանում են, երբ որևէ խնդիր մեր երկրում լուծվում է, որովհետև դրանից հետո այդ խնդիրն էլ չեն կարողանում շահարկել։ Բա էդքանից հետո ո՞նց դատի չտան մարդիկ։
Ի դեպ, զուտ հիշեցման կարգով։ Պարոն Սաքունցը դեռ օրինագծի քննարկման փուլում խոստացել էր, որ օրինագծի ընդունման դեպքում իրավապահներին է ներկայացնելու կոռումպացված չինովնիկների ցանկ։ Տեսնես ներկայացրե՞ց։ Ովքե՞ր են այդ ցուցակում։ Ի՞նչ ընթացք է ստացել գործը ։

Խորեն Գրիգորյան, օգտատեր

60 հազար դրամ աշխատավարձ ստացողի համար 1000 դրամը մեծ փող է, Սաքունցի սկսած գործին հաջողություն, Ռոլս Ռոյսերն ու Պրադոները բանակի ծախենք ահագին գումար կկուտակվի:

Բագրատ Հարությունյան, օգտատեր

Ես Սաքունցին չեմ պաշտպանում, ասածս այդ կոնտեքստում չդիտեք, բայց մի բան պիտի ասեմ. օրենքը, որ ծառայում է լավ նպատակի նենց նողկալի ձևով ընդունվեց ու կյանքի կոչվեց, որ զուտ սկզբունքից ելնելով ես ուզում ընդդիմանաս:

35794 | 1