Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 25 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Դուխ չունեն օլիգարխների դեմ դուրս գալու համար, սեռական փոքրամասնություններին են դարձրել թիրախ»․ կարծիքներ` «Ոսկե ծիրանի»-ից հանված սկանդալային ֆիլմերի մասին

«Դուխ չունեն օլիգարխների դեմ դուրս գալու համար, սեռական փոքրամասնություններին են դարձրել թիրախ»․ կարծիքներ` «Ոսկե ծիրանի»-ից հանված սկանդալային ֆիլմերի մասին
«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային փառատոնն այս տարի սկանդալային մեկնարկ ունեցավ: Փառատոնի մեկնարկից օրեր առաջ ծրագրից հանվեց արտամրցութային «Հայեր. հայացք ներսից և դրսից» խորագրով ծրագիրը, որտեղ ներկայացված էր 37 ֆիլմ: Ֆիլմերից երկուսն արծարծում էին ԼԳԲՏ թեմաներ։
Թեև «Ոսկե ծիրան»-ի ծրագրից հանվեցին ֆիլմերը, բայց փառատոնի բացման ժամանակ քաղաքացիերը բողոքի ակցիա անցկացրին Մոսկվա կինոթատրոնի մոտ՝ «Ոչ այլասերման քարոզին» պաստառներով:
Ֆիլմի հեղինակներն էլ իրենց վիրավորանքը հայտնեցին՝ նշելով, որ Հայաստանում չի ցուցադրվում ֆիլմ, որի մեջ ներդրել են իրենց սերը, ժամանակն ու արվեստը: Ֆիլմերից մեկն արդեն ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել ավելի քանի 40 փառատոնի:
Այս թեման մեկնաբանել են`

Արսինե Խանջյան, դերասանուհի

Արսինե Խանջյան, դերասանուհի

Ես և ամուսինս` Ատոմ Էգոյանը բաց նամակով դիմել ենք «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին` պահանջելով վերանայել ԼԳԲՏ համայնքի մասին պատմող ֆիլմերը փառատոնի ծրագրից հանելու գաղափարը:
Մենք շատ մտահոգված ենք Կինեմատոգրաֆիստների միության գրաքննությամբ, որի արդյունքում որոշում կայացրին «Ոսկե ծիրան» ֆիլմերի փառատոնից հանել մի ամբողջ ծրագիր: Ատոմը շուրջ 10 տարի եղել է փառատոնի նախագահ և սարսափելի է տեսել, որ այն փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն քարոզում էինք միջազգային կինոհանրության մեջ ֆիլմերի և այն ռեժիսորների անունից, ովքեր խոսում էին այդքան հրատապ մարդու իրավունքների խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն և լուսաբանվեն: Անշուշտ, հայ ականավոր ռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակը ոգեկոչելու լավագույն ճանապարհն է ապահովել, որ հայկական ձայնն արտահայտող նոր ֆիլմերը ցուցադրվեն ու տարածվեն: Մենք երբևէ չէինք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիրը կարող է չեղարկվել՝ որպես կինեմատոգրաֆիստին հիշատակի և հարգանքի տուրք: Այս պնդումը շատ անհեթեթ է հնչում: Մենք կոչ ենք անուն կինոփառատոնին վերանայել այս տարօրինակ որոշումը: Մենք կոչ ենք անում կինոփառատոնին ներկայացնել մտածելու տեղիք տվող այս աշխատանքի ծրագիրը, որը ցույց է տալիս ներկայի Հայաստանի և Սփյուռքի միջև առկա ձայների բազմազանությունը:

Հարություն Խաչատրյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն

Հարություն Խաչատրյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր և գլխավոր տնօրեն

Ծրագիրը պետք է ցուցադրվեր և հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության կողմից: Մենք պայմանավորվել էինք Ռուբեն Գևորգյանցի հետ, որ այդ ֆիլմերը ցուցադրվեն: Նա վերջերս մահացավ, իսկ նոր ղեկավարները հայտնեցին, որ իրենք այսպիսի սգի չեն կարող նման ծրագիր ցուցադրել:
14 տարի մենք աշխատել ենք և երբեք խնդիր չենք ունեցել ոչ ծրագրի հետ, ոչ էլ հասարակության: Նույնիսկ այն ժամանակ, երբ թուրքական ֆիլմեր ցուցադրվում էին տարբեր տեղերում: Մենք երկիր ենք, որտեղ գրաքննություն չկա: Երբևէ չենք ունեցել ճնշման կամ միջամտության դեպք ո՛չ իշխանություններից, ո՛չ գործընկերներից, ոչ էլ հովանավորներից:
Համոզված եմ, որ այս միջադեպը փառատոնի վրա ստվեր չի գցի, որովհետև դրանք ո՛չ միջազգային, ոչ էլ մրցութային ֆիլմերն էին:

Գագիկ Ղազարե, «Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր

Գագիկ Ղազարե, «Լսիր ինձ» ֆիլմի ռեժիսոր

«Լսիր ինձ» ֆիլմը հենց վերնագրից սկսյալ պետք է լսել, էն գյումրեցու ասածով. կտորըմ մարդ լինելու համար է պետք լսել, հանդիպել ֆիլմի 10-ը բացառիկ - հրաշալի մարդ - հերոսներին, ճանաչել էդ մարդկանց… ինչ ուզում է լինի, չկա մի մարդ, մի հոգի, ով իրավունք ունի ուրիշի կյանքը փչացնել, դավել, ցավեցնել… Ես չեմ հասկանում, էդ ի՞նչ հաճույք է, դրա ի՞նչն է լավ… Ի՞նչ ազգայինից են խոսում էդ մարդիկ կամ ո՞ր ազգայինից… այ, մարդ, դե՞մ ես, վստահ չե՞ս քո ինքնությանը, կասկածո՞ւմ ես քեզ, հեռու մնա, մի գնա էդ ֆիլմը նայելուն, բայց ուրիշի վզով մի փաթաթվի, քո ճղճիմ երևակայությունը մի պարտադրի շրջապատին… Վերջում ի՞նչ, ի՞նչ ստացաք, կինոմիություն ու բորբոքվածներ, մոտ 40 ֆիլմերի ռեժիսորների կյանքը պղտորվեց, թեմաները փչվեցին, ոմանց համար հնարավոր շանսը կորավ, փառատոնի կազմակերպիչները դեռ չսկսած՝ հիասթափվեցին, ուղղակի զզվելի է էն ամենաառաջին կենդանու արածը, ով գուցե իրեն հերոս է համարում… Հայաստանում կինոմիություն չկա, դա փտած ոչնչություն է:

Փուրիա Հեյդար, «Ծիրանի այգիներ» ֆիլմի ռեժիսոր

Այս ֆիլմը ես նկարահանել եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով, որն այն պետական կառույցն է, որն օտար երկների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարելու հարցում պատասխանատուն է ձեր երկրում։ Նրանք վերցրին մեր փողերն ու խոստացան օգնել մեզ, իսկ հիմա ոչ ոք չի պատասխանում մեզ, ձեր կինոթատրոններից ոչ մեկը չի ցուցադրում մեր ֆիլմը։ Եվ հիմա ձեր փառատոնը, որը ֆիլմի և մշակութային ոլորտում ամենամեծ իրադարձությունն է Հայաստանում, չի ցուցադրում մեր ֆիլմը, որի մեջ մենք ներդրել ենք մեր սերը, մեր ժամանակը և մեր արվեստը, որպեսզի սեր, ընկերություն, հոգատարություն և երկու հարևանների միջև սեր հաղորդեինք, մեզ ստիպում է մտածել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը։ Իմ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 43 փառատոնում, որոնցից 3-ը առաջին կարգի փառատոններ էին, 4-ը՝ Օսկարի մակարդակի փառատոն էր, 1-ը՝ BAFTA-ի (Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն)։ Մենք ֆիլմը ցուցադրել ենք ամենահեղինակավոր ԼԳԲՏ փառատոններում, այն առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է 2 աֆրիկյան պետությունում, Հայաստանի անվան տակ մենք 5 մրցանակ ենք ստացել, մենք աշխարհին ենք ցուցադրել գեղեցիկ Հայաստանը ու մարդկանց լսելի ենք դարձրել ձեր լեզուն ավելի շատ, քան որևէ 15 տարվա Հայաստանի կինոպատմության մեջ որևէ այլ ֆիլմ, իսկ փոխարենը ստանում ենք միայն ատելություն։

Րաֆֆի Մովսիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրի համակարգող

Րաֆֆի Մովսիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրի համակարգող

Փառատոնից ոչ թե այդ երկու ֆիլմերեն են հանվել, այլ 37 ֆիլմ, այսինքն հանվել է մի ամբողջ ծրագիր: Դա փառատոնի ամենամեծ ծրագիրն էր` «Հայեր. Հայացք ներսից և դրսից, որի շրջանակներում ցուցադրվում են տարբեր թեմաներով ֆիլմեր, կլինի քաղաքական, սոցիալական, թե մշակութային: Մենք կամ պետք է հանեինք այդ երկու ֆիլմերը, կամ հրաժարվեինք ամբողջ ծրագրից: Փառատոնի շրջանակներում այս 14 տարիների ընթացքում չի կարող լինել մի դեպք, որ ծրագրից հանենք որևէ ֆիլմ, տուրք տալով որևէ տեսակի ճնշման: Ես որպես ծրագրի համակարգող դեմ էի, որ որևէ ֆիլմ առանձին հանվի ծրագրից և ցուցադրվի այլ դահլիճում, խտրականություն այդ ծրագրում ընդգրկված ֆիլմերի մեջ չէր կարող լինել, ուստի մենք հրաժարվեցինք ամբողջ ծրագրից:

Ռոբերտ Մաթոսյան, կինոգետ

Ռոբերտ Մաթոսյան, կինոգետ

Ես չեմ արգելել ցուցադրել որևէ ֆիլմ, ես իմ քաղաքացիական դիրքորոշումն եմ արտահայտել: Եթե այդպիսի ֆիլմեր կան, ես դեմ եմ դրանց ցուցադրությանը: Մյուս ֆիլմերի ցուցադրությունը փառատոնից հանելու կարիքը չկար:
Ես որպես արվեստագետ էլ եմ դեմ նման ֆիլմերի գոյությանը:

Վարազ Սյունի, օգտատեր

Քաղաքակիրթ աշխարհը 21-րդ դարում է ապրում, իսկ հայն իրեն դեռ 12-րդ դարում ապրող կովկասյան կիսավայրի մի ցեղի նման է պահում: Գրիբոյեդովի ակումբի մտածելակերպով այս «հայրենասերների» համար ամեն ինչում «մեղավոր» են սեռական փոքրամասնությունները, որոնք Արևմուտքից են «պատվաստված»՝ Հայաստանը «կործանելու» համար: Արդեն զավեշտի է հասնում այս ռուսամոլ պրոպագանդայի աստիճանը: Սեռական փոքրամասնություններն այսպիսի մարդկանց համար հեշտ թիրախ են. դուխ չունեն Հայաստանը իսկապես վնասող օլիգարխների դեմ դուրս գալու համար: Իսկակա՛ն այլասերվածները նրանք են, ովքեր իրենց երկրի օրինական քաղաքացիների մի մասին հավասար սահմանադրական իրավունքներ տալը փորձում են խոչընդոտել:

43262 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աննա
Աննա 17:33, 14.07.2017
Պետք չէ կոծկել խնդիրները,որոնք հասարակության մեջ գոյություն ունեն: Արվեստը սահմաններ չունի և այն լուսաբանում է որոշ խավերի կյանքը: Ջայլամի նման են վարվում: Արվեստագետները այս փառատոնն էլ ,, Վարի տվեցին,, :
Շառլ Ազնավուրը երգում է գեյի մասին,դա չի նշանակում,որ գեյ է նա ու պրոպագանդա է անում: Նա վեր է հանել խնդիրը,որ գոյություն ունւի հասարակության մեջ,մարդու տառապանքը: