Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Մի՞թե Տիգրան Մուկուչյանն այդքան թանկ արժի. ըստ էության՝ տասնապատիկ անգամ ավելի, քան ՀՀ ժողովրդավարական հեռանկարը». կարծիքներ՝ Սվիտալսկու հայտարարության վերաբերյալ

«Մի՞թե Տիգրան Մուկուչյանն այդքան թանկ արժի. ըստ էության՝ տասնապատիկ անգամ ավելի, քան ՀՀ ժողովրդավարական հեռանկարը». կարծիքներ՝ Սվիտալսկու հայտարարության վերաբերյալ
Օրեր առաջ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու մասին կարծիքը մեծ աղմուկ էր բարձրացրել քաղաքական դաշտում, հատկապես՝ իշխանական թևում։
Անդրադառնալով ՀՀԿ-ականների արձագանքին, թե մեր ներքին գործերին մի խառնվեք, լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանն ավելի ուշ ասել էր, որ Եվրոմիությունն աջակցել է ԱԺ ընտրությունների անցկացմանը՝ տրամադրելով ավելի քան 7 մլն եվրո, որի միջոցով է նաև հնարավոր եղել կազմակերպել ընտրական ողջ գործընթացը: «Մենք դա արեցինք ՀՀ իշխանությունների խնդրանքով: Այն, ինչ արել ենք ՀՀ-ի համար, դրական էր և մեր աջակցության շնորհիվ էր, որ բարելավումներ եղան: Հայաստանի իշխանություններին ուղերձ հղելու համար ես հրապարակային հայտարարությունների կարիք չունեմ: Պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը, բայց եթե կան թերահավատություններ, կարծիքներ, որ սա այնքան էլ ցանկալի չէ, մենք մեծապես հարգում ենք հայաստանցիների սուվերեն ընտրությունը՝ ոչ մի բան ձեր կամքին դեմ»:
Այս թեման մեկնաբանել են`

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար

Վահրամ Բաղդասարյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար
Օգնություն տալ չի նշանակում անընդհատ դիտողություն անել և մեր քաղաքական խնդիրներին միջամտել: Դիտողությունները մենք ընդունում ենք, քննարկում ենք և որևէ անգամ չենք ասել, որ ամեն ինչ կատարյալ է: Մենք աշխատում ենք:
Պյոտր Սվիտալսկու հայտարարությունները չեն ազդի ՀՀ-ԵՄ հարաբերությունների վրա:
Հայտարարությունների տարբեր ոճեր կան, կարող են անհանգստություն հայտնել, բայց այնպիսի քննադատություններ հնչեցնել, ինչպես օրինակ, ԿԸՀ գործառույթների հետ կապված չի կարելի: Հենց նման դիտարկումներն են ՀՀԿ-ականներին տեղիք տվել ասելու, որ դեսպանը միջամտում է ՀՀ ներքին գործերին:

Գևորգ Կոստանյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Գևորգ Կոստանյան, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր
Իսկ ո՞վ է ասում, որ Սվիտալսկին դիտողություն է արել, կարծիք է հայտնել: Դրանք կարծիքների փոխանակում են: Եվրոմիության հետ բազմաթիվ քննարկումներ են եղել տարբեր ծրագրերի և փոխօգնության մասով, բոլոր միջազգային կառույցների հետ միշտ լինում են նման քննարկումներ, հետևաբար կենտրոնանալ այս բանավեճի վրա, ես չէի անի, սա կարծիքների փոխանակում էր:
Ինչ վերաբերում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արժանահավատության խնդրին, ընդհանրապես որևէ անկախ պետական մարմնի անկախության, ինքնուրույնության, հետևաբար նաև արժանահավատության խնդիրը երկու ձևով է լուծվում՝ ինստիտուցիոնալ տեսակետից, այսինքն՝ օրենքով ստեղծվում են այնպիսի երաշխիքներ, մեխանիզմներ, որոնք ապահովում են այդ մարմնի անաչառությունը և գործունեության ազատությունը, ինչն իր հերթին հանգեցնում է արժանահավատությանը, և երկրորդ խնդիրը՝ սուբյեկտների կազմի տեսակետն է, որն արժանահավատություն է ներշնչում։

Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար

Դավիթ Հարությունյան, Արդարադատության նախարար
Կազմը պետք է փոխվի, թե ոչ՝ երկրի ներքին խնդիրն է: եթե պարոն Սվիտալսկին նման հայտարարությամբ հանդես է եկել, այն համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է բարի, թե այլ նպատակներով:
ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանն իր դիրքորոշումը չպետք է հայտնի:

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ

Էդուարդ Շարմազանով, ԱԺ փոխնախագահ
Դիվանագետի համար նեղացկոտությունը քաղաքական կատեգորիա չպետք է լինի:
Դիվանագետը պետք է զբաղվի լուրջ քաղաքական գործունեությամբ, թե չէ ի՞նչ է նշանակում՝ եթե պարտադիր չէ. ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ և՛ Դավիթ Հարությունյանը, և՛ ես, հստակ և նորմալ գնահատական ենք տվել, առանց որևէ մեկին վիրավորելու, բայց եթե պարոն Սվիտալսկիի մոտ նման տպավորություն է, դա իր խնդիրն է:
Եվրոմիության հետ ՀՀ-ն արդյունավետ համագործակցում է և շարունակելու է համագործակցել:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Մի՞թե Տիգրան Մուկուչյանն այդքան թանկ արժի: Ըստ էության՝ տասնապատիկ անգամ ավելին, քան Հայաստանի ժողովրդավարական հեռանկարն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունները: Հետո էլ ասում եք ՀՀ իշխանությունները մարդ չեն գնահատում.... Դեհ, Դավիթ Հարությունյանի գնի մասին չասեմ՝ տաշած քարը գետնին չի մնա, ու Սերժ Սարգսյանը անընդհատ գետնին է նայում, որ նմանները հանկարծ գետնին չմնան...

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ

Արամ Կարապետյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ
ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նրբորեն «սատկացրել է» ՀՀ իշխանություններին՝ մեղմ, դիվանագիտորեն։
Որ ամեն տեղ փող եք մուրում, ի՞նչ պատասխան էիք սպասում, գեղցիք․․․ ԵՄ դեսպանը նրբորեն ակնարկեց՝ ինքնիշխանության սպառնալիքներն այլ տեղ են ընկած, քան մեր բարեկամական հարաբերություններում....
45595 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am