Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

Դաշնակցական «ճշտի ասպետ»-ի ելույթի արձագանքները

Դաշնակցական «ճշտի ասպետ»-ի ելույթի արձագանքները
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին»՝ բուռն քննարկումների թեմա դարձած նախագծերի փաթեթը: Ամեն ինչ սկսվեց փաթեթի մաս կազմող «Ազդարարի մասին» հարցի վերաբերյալ դաշնակցական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի ելույթից։ Վերջինն այն որակեց որպես «գործ տալու» մասին ինստիտուտի ներդրում, որը հարիր չէ հայերին։ Մինչդեռ պատգամավորների մեծ մասը հակառակ կարծիքին է` պետք է կոռուպցիային վերաբերվել որպես պետական դավաճանություն, հանրությունն էլ պետք է պատասխանատվություն վերցնի դրա դեմ պայքարելու:
Նշենք, որ ազդարարներն այն անձինք են, ովքեր կոռուպցիայում ներգրավված պաշտոնատարների մասին կկարողանան հավաստի տեղեկություն տրամադրել իրավասու մարմիններին կամ աշխատավայրում իրենց վերադասին:
Այս թեման մեկնաբանել են`

Անդրանիկ Կարապետյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր

Անդրանիկ Կարապետյան, ԱԺ ՀՅԴ խմբակցության նորընտիր պատգամավոր

Ներքին ազդարարն ասում է, որ մի հիմնարկում աշխատող երկու մարդ հարաբերությունները կազմելիս պետք է ուշադիր լինեն մեկը մյուսի նկատմամբ, սա ավելորդ անջրպետ է առաջացնում: Այսօր մենք հայ ենք, բոլորս հայ ենք։ Բոլորս տեղյակ ենք՝ ինչ արժեքներ ենք կրում։ Եվրոպական արժեքները միշտ չէ, որ մեր հայկականի հետ համատեղելի են։ Եթե ազդարարի ինտիտուտն աշխատի՝ ինչ հետևանքներ կունենա, եթե չէ, ինչի ենք ուզում ընդունել։ Ազդարարի ինստիտուտը մեզ՝ հայերիս հարիր չէ։ Ժողովրդական խոսքով ասած՝ սա գործ տալու ինստիտուտ է։ Եկեք բոլորս բոլորի վրա գործ տանք, եկեք գնանք աշխատանքի ու ոչ մեկս ոչ մեկի աչքերի մեջ չկարողանանք նայել՝ կասկածելով, որ մեկս մյուսի վրա կարող ա գործ տա։ Հայապահպանության խնդիր ունենք և նման կերպ գաղափարները սերմանել ու խրախուսել՝ իմ կարծիքով մեզ հարիր չէ։ Եկեք հայ մնանք:

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ

Արայիկ Հարությունյան, Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ

Դաշնակցության կողմից ընտրված պատգամավոր Անդրանիկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից` քաղաքական ամենաբարձր ամբիոնից հայտարարեց, որ կոռուպցիայի մասին իմանալն ու դրա մասին ազդարարելը հայեցի չէ, գործ տալը մեզ հարիր չէ, էդ եվրոպական արժեքները լավ են, բայց մի մոռացեք, որ մենք հայ ենք: Պարոն պատգամավորի մտածելակերպը, իհարկե, մեր հանրության մեջ գերակշռում է, բայց դա էլ կանցնի։

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Նիկոլ Փաշինյան, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

Անընդհատ օգտագործվում է գործ տալ հասկացությունը։ Դրանք հանցագործ աշխարհին հատուկ հասկացություններ են։ Ինչ ուղերձներ ենք հղում հանրությանը։ Մեր բանակում ունեցած բազմաթիվ պրոբլեմներ հենց սրա հետ են կապված։ Երբ մեկը տեսնում ա՝ մյուսը տանկից վառելիք ա գողանում և պետք է զեկուցագիր գրի ղեկավարությանը, կողքից՝ արա, հո դու գործ տվող չես։ Որ պոստերում փամփուշտի արկղերը դատարկ են ու պետք ա տեղեկացնել՝ արա, հո դու գործ տվող չես, մինչդեռ մարդկանց կյանքեր են դրված սեղանին։ Չպետք է թույլ տանք, որ էս ամբիոնից հնչեն ելույթներ, որոնք պատերի տակ պպզածներին թույլ կտան ավելի պինդ պպզել՝ իրենց զգալով Հայաստանի Հանրապետության տեր և տնօրեն:

Մանե Թանդիլյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Մանե Թանդիլյան, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր

Խոսել մարդկանց մասին, ովքեր նախատեսում են, որ կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարի կոնտեքստում և նրանց անվանել գործ տվող և համարել, որ դա հայեցի չէ, ես համարում եմ, որ հենց դա հայեցի չէ․ նման ձևով ընկալել մարդկանց կամ քաղաքացիներին, ովքեր պատրաստ են կոռուպցիայի դեմ պայքարում ունենալ մասնակցություն, անընդունելի է:
Հակառակը, պետք է կոռուպցիային վերաբերվել որպես պետական դավաճանություն, հնարությունն էլ պետք է պատասխանատվություն վերցնի դրա դեմ պայքարելու։

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Արմեն Դուլյան, քաղաքական մեկնաբան

Թող ներեն ինձ դաշնակցականները, բայց լավ՝ ոնց կարելի էր էսքան իջեցնել խմբակցության մակարդակը դրա որոշ անդամների ելույթներով... Ախր մի ժամանակ Վահան Հովհաննիսյան ունեիք...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Փաստորեն, մենք՝ բոլոր գործատուներս, մեղմ ասած, վատ մարդիկ ենք ու հայեցի չենք...
Նոր եմ հասկանում, թե ինչու է իշխող կոալիցիան խրախուսում գործազրկությունը...

«Հետք» պարբերական

«Հետք» պարբերական

Կոռուպցիայի դեմ պայքարը «գործ տալու» ինստիտուտ անվանելով` պատգամավորն իրեն ապահովագրում է հնարավոր ռիսկերից, թե, օրինակ, ինչպես կարող էր տարեկան 1,5 մլն դրամ եկամտով, իսկ դրանից առաջ` պետական պաշտոն զբաղեցնելով կուտակել 150 մլն դրամ:

Լևոն Սարդարյան, լրագրող, քաղաքական մեկնաբան

Իմ իմանալով` Դաշնակցության ներքին կանոնադրական պահանջներից մեկն էն ա, որ եթե դաշնակցականը նկատում է, որ կուսակցական ընկերներից որևէ մեկը դավաճանում ա կուսակցության սկզբունքներին, դեմ ա գնում կուսակցության գծին, աչքի ա ընկնում անվայել պահվածքով, ապա նրա կուսակից ընկերները պարտավոր են այդ մասին գրավոր կերպով տեղյակ պահել ԳՄ-ին:
Ասածս ինչ ա: Կոռուպցիայի դեմ պայքարը գործ տալու հետ համեմատող, ճշտի ասպետ դաշնակցական էն դեպուտատին ասեք, որ հենց հիմա գնա ու ԳՄ-ին իր կողմից գրած անանիմկեքը հերթով ուտի: Հետո էլի մի երկու հատ գրի, որ էգուց-մյուս օր էլի ուտելու բան ունենա:

8213 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am