Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 24 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

Հանրության արգագանքը` հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին

Հանրության արգագանքը` հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությունն այն մասին, որ հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին օրենք է մշակվում, ինչպես նաև` սպասվում է ծխախոտի գնի թանկացում, հանրության շրջանում քննարկման առիթ է դարձել: Շատերին դուր է եկել գաղափարը դուր է եկել, ոմանց՝ մտահոգվելու առիթ տվել: Մի մասն էլ հակված է կարծելու, որ սա` ժողովրդին հրատապ խնդիրներից շեղելու հերթական ձևն է:
Այս թեման մեկնաբանել են`

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ծխախոտի գնի թանկացումն ու ծխելու դեմ պայքարը մի կողմ. ինչ-որ բան կա, ինչ-որ բան է կատարվում, որ չենք հասկանում կամ ուշադրություն է շեղվում: Իշխանությունները երբեք պարզունակ չեն եղել, մի թերագնահատեք նրանց:
Ասում է՝ ծխախոտը թանկացնում ենք, որ քիչ ծխեն: Թալանը, կողոպուտը, անիրավությունը, մարդկանց ու ժողովրդի նվաստացումը վերացրեք, թարգենք: Չանողը տղա չի: Սրանք իրոք մեզ դեբիլի տեղ են տվել ու չեն հասկանում, որ իրենցից գրագետ ենք ու հասկացող: Գոնե ստեր հորինելիս խելոք սուտ ման եկեք:

Արման Հայրապետյան, Դիլիջանի «Թումո» կենտրոնի ղեկավար

Արման Հայրապետյան, Դիլիջանի «Թումո» կենտրոնի ղեկավար

Նենց տպավորություն ա, բոլոր ծխողները նենց են բողոքում, ոնց որ ընդհանրապես ծխելն են արգելել։
Ախպեր չէ, ծխելը չեն արգելել, ինչքան ուզում եք ծխեք, ձեր թոքերի հետ ինչ ուզում եք` արեք։ Ուղղակի հասարակական վայրերում մի ծխեք, ես պարտավոր չեմ փաբ կամ ռեստորան գնալուց հրաժարվել, որովհետև դուք կուրիլկայի եք վերածում, իսկ ինձ ծխախոտի ծուխը տհաճ ա։ Զզվանք շատերին բացատրելով, որ վերելակի մեջ կամ շենքի մուտքում ծխել չի կարելի, որ վերելակ նստողներն ու շենք մտնողները ստիպված դա շնչում են։ Էդքան Եվրոպաների օրենքներից եք խոսում, բայց հենց մեր մոտ օրենք ա ընդունվում ինչքան ուժ ունեք դեմը պայքարում եք։
Ծխեք ինչքան ուզում եք, բայց մենք ձեր ծխածի պատճառով պասիվ ծխող դառնալ պարտավոր չենք։

Արմեն Մովսիսյան, երաժիշտ

Արմեն Մովսիսյան, երաժիշտ

Ծխելը պիտի արգելվի փակ հասարակական վայրերում, բայց բացօթյա տարածքներում արգելելը ինչպես Ամերիկայում, վայրենություն է, և մարդու իրավունքների ոտնահարում։ Չգնանք հանկարծ այդ ծայրահեղ ճանապարհով։ Այ այդ ազատության չափը հաստատ կհարգեմ։

Աշոտ Ադամյան, դերասան

Աշոտ Ադամյան, դերասան

Ծխաքողարկում՝ ժողովրդին հրատապ խնդիրներից շեղելու լավ պրիոմ...

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Հասարակական վայրերում ծխելն արգելելը լավ գաղափար չի: Սա իմ կարծիքն է, չծխողներին ըմբռնումով մոտենալ:

Արման Թաթոսյան, փորձագետ

Արման Թաթոսյան, փորձագետ

Հիմա Ազգային ժողովի միջանցքներում պատգամավորներն էլ չե՞ն ծխելու։

Արտակ Եղիազարյան, լրագրող

ՀՀ-ում ծխող են տղամարդկանց ուղիղ կեսը: Նրանց ունևոր մասը երբեմն կամ պարբերաբար այցելում ա ռեստորաններ՝ ժամանակ անցկացնելու։ Եթե զրկելու են ծխելու հնարավորությունից, ռեստորանի տեղ կգնա դաչա, բնություն-տեղ, կամ սեփական տանը՝ ուտել-խմել-ծխելու։ Մի մասը կարող ա և էլի գնա, բայց միջոցների կորուստ ունենալու են։ Ռեստորանների տերերի մի զգալի մասն էլ կամ ԱԺ-ում են, կամ փոխկապակցված են։ Նենց որ, էդ օրենքը չի անցնելու։

Առլեն Շահվերդյան, գրող

Առլեն Շահվերդյան, գրող

Ես, որ ինքս չեմ ծխում, Ֆեյսբուքում այսօր այնքա՜ն գրառում ու մեկնաբանություն կարդացի ծխելու թեմայով, որ վերջում մտածմունքից քիչ էր մնում ծխեի:

Աշոտ Սարգսյան, պրոդյուսեր

Աշոտ Սարգսյան, պրոդյուսեր

Ասում են՝ 10 հազար դոլար տուգանք հասարակական վայրում ծխելու օրենքը խախտող տնտեսվարողներին, դա են դեպքում, որ երկրում մինիմալ աշխատավարձը 55 000 դրամա: Տեսնես՝ ի՞նչ են ծխում տղերքը:

Անդրեյ Միսակյան, օգտատեր

Անդրեյ Միսակյան, օգտատեր

Զարմանում եմ Ալթունյանին քննադատողների վրա, ո՞նց կարելի է կողմ լինել ծխելուն: Ես որպես ծխող մարդ երկու ձեռքով ու ոտքով կողմ եմ հասարակական վայրերում ծխողներին տուգանելուն։

Հարություն Մկրտչյան, բլոգեր

Հարություն Մկրտչյան, բլոգեր

Ըստ Լևոն Ալթունյանի, ծխողներն անհաջողակ են:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծխող է:
Հարց պարոն Ալթունյանին.
Պարոն Ալթունյան, վարչապետ Կարեն Կարապետյանն անհաջողա՞կ է:

Արամ Մանուկյան, օգտատեր

Պատրաստ եմ հրաժարվել ծխելուց միայն այդ դեպքում, երբ վաճառքում կհայտնվի ծխախոտ, որի տուփին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նկարը կլինի:

Արա Արայան, օգտատեր

Արա Արայան, օգտատեր
Հասարակական վայրերում ծխելն արգելելը ճիշտ որոշում է: Եվրոպայում ու Ռուսաստանում այդ օրենքն արդյունք տվել է, սկզբից հասարակության մի մասը սովորության համաձայն դրա դեմ ճղճղում է, բայց դա հեչ, անցողիկ է:
Ծխելն ու խմելը նաև արվեստի ու գրականության միջոցով է քարոզվել, բավականին երկար ժամանակ:
Հասարակական վայրերում ծխելը, անուղղակի գովազդ է, որը պիտի արգելվի:
Ծխելուց բացի, մի ուրիշ չարիք է գնալով արմատանում մեր ազգի մեջ, դա արաղ խմելու սովորությունն է:
Մենք երբեք «արաղ խմող» ազգ չենք եղել, մեր տարածաշրջանում «արաղ» չի եղել: Արաղ բառն էլ թուրքերենից ենք ներմուծել:
Ծխախոտի ու արաղի դեմ պիտի լուրջ և գրագետ պայքար տարվի, ոչ թե Գորբաչովյան, ռուսական ձևով, այլ խելացի:
Ամեն օր, ժամերով օբյեկտներում բամբասանք անելու կարևոր ատրիբուտներից մեկը ծխախոտն է, առանց ծխախոտի, բամբասն հաստատ կպակասի:
8233 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Vardan
Vardan 12:56, 08.06.2017
Cxox mardik hech iravunqner chunen???