Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Սերժ Սարգսյանի երաժշտական ճաշակն աշխարհը չունի». համացանցը քննարկում է Ռազմիկ Ամյանի վաստակավորի կոչմանն արժանանալը

«Սերժ Սարգսյանի երաժշտական ճաշակն աշխարհը չունի». համացանցը քննարկում է Ռազմիկ Ամյանի վաստակավորի կոչմանն արժանանալը

Հանրապետության տոնի առթիվ մշակույթի բնագավառում ունեցած վաստակի համար պարգևատրվածների շարքում է նաև երգիչ Ռազմիկ Ամյանն, ով արժանացել է վաստակավոր արտիստի կոչման։ Մի մասը կարծում է, որ Ամյանն արժանի էր այդ կոչմանը, քանի որ երկար տարիներ բարձր տրամադրություն է ապահովել իր ուրախ երգերով, մյուսները քննադատում են՝ առաջ բերելով ռեստորաններում երգող ու ռաբիս ոճի երաժշտություն մատուցող երգչին նման կոչման արժանացնելը, ոմանք էլ իրավիճակն ավելի ծայրահեղ են գնահատում` կարծելով, որ Հայաստանը պետք է փրկել «այս աղետից»:

Այս թեման մեկնաբանել են`

Անդրանիկ Մանուկյան, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար

Անդրանիկ Մանուկյան, «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար

Եթե այդքան ենք հասկանում, այդքան ենք ընդունում, ուրեմն նորմալ է: Ես ոչ մեկի հանդեպ ոչ մի խնդիր չունեմ: Արմենչիկին էլ, Ռազմիկ Ամյանին էլ, մյուսներին էլ, տեսնում եմ որպես միայն անձ, մնում է հասկանալ՝ առողջ կամ հիվանդ հասկացողությունը: Այդ պարգևատրումների մասով էլ կարելի է մտածել, թե առողջին ինչպես և հիվանդին ինչպես վերաբերվենք: Եթե պետության, ազգի մասին ենք մտածում, բայց մեր հիվանդներին ենք առաջ տանում, էլ ումի՞ց դժգոհենք:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ռազմիկ Ամյանը ՀՀ վաստակավոր արտիստ....
Ավրորա նախագծում մի հումանիստ չկա՞ Հայաստանն ու մեզ էս աղետից փրկի: Ազգովի մեկ միլիոն դոլար մրցանակ կտանք՝ ամեն մեկս մի դոլար կհավաքնենք, միայն թե փրկվենք..․

Երվանդ Վարոսյան, իրավաբան

Երվանդ Վարոսյան, իրավաբան

Զեյնաբ Խանլարովային երկրորդ անգամ ժողովրդական արտիստի կոչում չտա՞նք, ինքն էլ ա լավ մուղամ քաշում:

Արտակ Եղիազարյան, լրագրող

Արտակ Եղիազարյան, լրագրող

Եվ ընդհանրապես, բոլոր մեդալները, կոչումները, պարգևները պետք է հանել, մեղմ ասած։ Միայն զինվորականն ա պետք թողնել։ Իսկ քաղաքացիականն էլ՝ տարեկան հինգ-վեց հատ՝ առանձնակի ծառայությունների համար։ Որ հետ չնեղվեք՝ Ռազմիկ Ամյանից, Արմենչիկից ու մնացածներից։ Երկիրն ինչքան հոռի վիճակում ա լինում, էնքան պարգևների թիվն աճում ա։

Փայլակ Ֆահրադյան, լրագրող

Փայլակ Ֆահրադյան, լրագրող
Առհասարակ Սերժ Սարգսյանի երաժշտական ճաշակն աշխարհը չունի` կասեր Ռազմիկ Ամյանը:

Էվելինա Սիմոնյան, օգտատեր

Անկեղծ եթե լինենք, Ռազմիկը տաղանդավոր տղա է: Բայց քանի որ տաղանդն էլ կարող է լինել պլեբեյ, հետևաբար անխուսափելիորեն պիտի վայր ընկնի իր պատվանդանից՝ բռնելով ռաբիսաթրքախաարաբախառախուռան...

Հայկուհի Հակոբյան, օգտատեր

Դու արժանի ես, սիրելի Ռազմիկ, հրաշալի երգիչ ես, կոչումը պարտավորեցնող է, նորանոր հաջողություններ:

Հայկ Հակոբյան, օգտատեր

Շնորհավոր տաղանդավոր երգիչ, արժանի ես կոչմանդ:
42612 | 3
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
The journalists violate the rights of free citizens
The journalists violate the rights of free citizens 23:30, 29.05.2017
Da Serj Sargsyane chi voroshum,da ov lav e hamburum Rita Sargsyani dzerqe:
Isk Mxitaryanin petq er Elizabeet taguhi tiknike petq er pargevatrel na ayd erkrin e hajoxutyunner pargevel:
Es el harevanis axchike nshanveluc mi lav im tane xorovac areci:
Angliacineri uraxutyune da naev mer uraxutyunn e:
mar.fr.
mar.fr. 20:11, 31.05.2017
armenian singer razmik amyan;mteq ayd eje ev teseq inchi vastakavora razmike,
mar.fr.
mar.fr. 20:15, 31.05.2017
XVIDEOS,COM