«Եվրոտեսիլ»-ի ու մեր ընտրությունների նմանությունը․ արդյունքը Հայաստանի համար կանխատեսելի է ու տխուր
Երեկ՝ մայիսի 13-ին, Կիևում տեղի ունեցավ «Եվրոտեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը: Ժյուրիի ու հեռուստադիտողի քվեարկության արդյունքում հաղթեց Պորտուգալիայի ներկայացուցիչ Սալվադոր Սոբլարինն` «Amar Pelos Dois» երգով: Հայաստանը ներկայացուցիչ Արծվիկն իր «Fly With Me» երգով զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը: Նշենք, որ 2013 թվականին, Շվեդիայում նույն արդյունքը գրանցել էր Դորիանս խումբը՝ «Lonely Planet» երգով։ |
Արմեն Դուլյան, հաղորդավար
«Եվրոտեսիլ»-ի ու մեր ընտրությունների նմանությունը՝ արդյունքը Հայաստանի համար կանխատեսելի է ու տխուր... |
Ոսկան Սարգսյան, լրագրող
Որքան կարելի է «Եվրոտեսիլ»-ին մասնակցել ու վատ արդյունքներ ունենալ: Մեծ փողեր են ծախսվում, սակայն ապարդյուն: Ադրբեջանի ներկայացուցիչն էլ էր Արծվիկից առաջ, չնայած ադրբեջանական սփյուռքը հայկականից ուժեղ չէ, Թուրքիան էլ չէր քվեարկում: Կասկածելի բաներ են կատարվում այդ մրցույթի հայաստանյան մասնակցին ընտրելիս. Ռուսաստանում բնակվող հայ օլիգարխն է իր սիրուհուն մրցույթի ուղարկում, կամ՝ դեռ հայաստանյան մասնակցին որոշելու մրցույթը չանցկացված, բոլորը գիտեն հաղթողին: Մի խոսքով՝ ԱԺ ընտրությունների նման: Պետք է այդ արատավոր շրջանից դուրս գալ, Հայաստանում այդ խորամանկություններն անցնում են, Եվրոպայում՝ ոչ: |
Սերգեյ Թովմասյան, դերասան
Այս տարի «հայերը» ներկայացնում էին իրենց արյան կանչը: Չինգիսխանի կամ ճապոնա-չինական գենը: Արվեստի քաղաքականությունում սխալվողներին պետք է ուղարկել ասֆալտ ֆռելու: Ուրիշ երկ չկա՞ր: Այս հրաշք աղջկան բարձրացրեցին երկինչ ու խբեցին գետնով: Ինչի՞, ինչ էր արել Ձեզ: |
Առլեն Շահվերդյան, գրող, բլոգեր
«Ջազ բալլադի տարած հաղթանակը շոու-երաժշտատանջումների նկատմամբ»: |
Զոհրապ Եգանյան, ՄԻՊ նախկին խոսնակ
Արծվիկին հաջողություն, ինչպես բոլոր ասպարեզներում գործող բոլոր մեր հայրենակիցներին։ Բայց «Եվրոտեսիլ»-ը գնալով հեղինակազրկվում ու դառնում է քաղաքական հարցերի քննարկման հարթակ, մենք այլևս չպետք է լուրջ ընդունենք այն։ Պետք է նաև կրճատել ծախսերը։ |
Աշոտ Ասատրյան, օգտատեր
Գոհար Գասպարյանի ձեռքից խլեք «Եվրոտեսիլ»-ի մոնոպոլիան ու մենք կարող է մի օր հաղթենք: Երկրի անունի հաշվին բիզնես են անում: Ավետ ջան, Գոհար ջան ո՞նց եք: Գոհար Գասպարյանը ասում է՝ այս պահին մենք 14-րդ տեղում ենք, բայց ամեն բան կարող է փոխվի: Արա գժի տեղ եք դրել մեզ: Փողերը կերել եք տենց էլ ասեք: Ավետ Բարսեղյանն էլ զարմացել է, որ «Եվրոտեսիլ»-ի ժամանակ հաղթում է երգը: Էսի քաղաքական խաղեր է: Կարևորը մասնակցություննա: Բարոյական հաղթանակը բան-ման: |
Նարեկ Մալյան, ՀՀ ոստիկանապետի խորհրդական
Ասում է «հաղթեց Պորտուգալիան, մյուս տարի մենք անձնակազմով կգնանք Պորտուգալիա»։ |
Արսեն Բաբայան ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ
«Եվրոտեսիլ»-ի քվեարկության արդյունքները լեգիտիմ չեն, ոչ մատնահետք են վերցրել, ոչ էլ ցուցակներն են հրապարակելու: Մենք չենք ընդունում արդյունքները: |
Անկախ Հայաստան, օգտատեր
Շնորհավորում եմ Արծվիկին, մենք դեռ էդ տեղը չէինք բռնել, սա նույնպես հաղթանակ է։ |