Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 24 նոյեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Եթե ՀՀԿ-ականները շրջանցեն այս խայտառակությունը, կդառնան մեկական ՍԱՍ-ի Արտակ». հանրությունն արձագանքում է սկանդալային ձայնագրությանը

«Եթե ՀՀԿ-ականները շրջանցեն այս խայտառակությունը, կդառնան մեկական ՍԱՍ-ի Արտակ». հանրությունն արձագանքում է սկանդալային ձայնագրությանը

Հայաստան 24-ի տարածած սկանդալային ձայնագրությունը, որտեղ մանրամասներ կան՝ ինչ մեթոդներով է ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) «աշխատել», բավական մեծ աղմուկ է բարձրացրել հանրության շրջանում: Մի մասը բոյկոտում է սուպերմարկետից գնումներ կատարելը, մյուսներն էլհայտարարում են, որ Արտակ Սարգսյանը պետք է զրկվի մանդատից ու քրեական պատասխանատվության ենթարկվի:

Այս թեման մեկնաբանել են`

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Էս ձայնագրությունից հետո ՍԱՍ-ի Արտակը պետք է դատվի: Հնարավոր չէ խուսափել քրեական պատասխանատվությունից:
Մարդը կոնկրետ հավաքել է աշխատողներին և ցուցակներ է պահանջում` մի բան էլ ստիպում է ծափահարել:
Հյուսիսային Կորեայի առաջնորդը կնախանձի ՍԱՍ-ի Արտակին:
Թող սա հատկապես լավ լսեն ընտրությունները լեգիտիմացնող ընդդիմադիրները:

Գևորգ Գորգիսյան, «Ելք» դաշինքի անդամ

Գևորգ Գորգիսյան, «Ելք» դաշինքի անդամ

ՀՀ քննչական կոմիտե, խնդրում եմ ստորև կցված տեսանյութն ընդունել որպես հաղորդագրություն հանցագործության մասին` ըստ Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածների․
Հոդված 149. Ընտրական իրավունքի իրականացմանը կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը։
149․2․2) կատարվել են նյութապես շահագրգռելով,
149․2․4) կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով,
149․2․5) կատարվել են մի խումբ անձանց կողմից։
Պատժվում է ազատազրկմամբ` երեքից մինչև հինգ տարի ժամկետով
Հոդված 154.2. Ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից) կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:

Գևորգ Պետրոսյան, Սոցապ նախկին նախարար

Գևորգ Պետրոսյան, Սոցապ նախկին նախարար

Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմիցս ասել եմ, որ, հավանաբար, Հայաստանն է միակ երկիրը, որտեղ ընտրվողը ստորացնում է իր ընտրողին: Եթե հայտնի ձայնագրությունն իսկապես ճիշտ է, ուրեմն ավելի վառ օրինակ դժվար է գտնել:
ՀՀ Սահմանադրություն, Հոդված 26.
«Ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի...»:
Ահա թե ինչպես են մարդիկ կենսագործում իրենց քաղաքական ուժի հեղինակած Սահմանադրությունը:

Վահրամ Թոքմաջյան, ՀԱԿ անդամ

Վահրամ Թոքմաջյան, ՀԱԿ անդամ

Մի կտոր հաց տամ, բերանդ …
Վերտառության մեջ առկա ժողովրդական իմաստությունը պարզ պատճառով չենք շարունակում: Սակայն, ցավոք, այն արդիական կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ունենք ա՛յս Հայաստանը՝ ղեկավարվող Սերժ Սարգսյանի կլանի ու այն սպասարկողների կողմից: Այսօրվա հերոսը «ՍԱՍ-ի Արտակ» կոչված հայտնի օլիգարխն է: Նա բազմիցս հայտնվել է աղմկահարույց պատմությունների կենտրոնում ̀ ընտրական կեղծիքների առումով: Հայաստան 24 կայքը մի սկանդալային ձայնագրություն հրապարակեց, որը վստահաբար կարելի է որպես ստրկատիրական համակարգերին բնորոշ իրողություն որակել: Իրավական գնահատականը համապատասխան մասնագետները կտան. այն, բացի վարչական ռեսուրսի անհարկի կիրառումից, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտում է:
Այս փոքրիկ ակնարկում մեր խնդիրն է եղածը հասարակական տեսանկյունից քննարկելը: Պատմաբանների մի զգալի մաս պնդում է, որ Հայաստանում անգամ հին ժամանակաշրջանում ստրկատիրություն չի եղել: Ես հակառակն եմ պնդում. Հայաստանում հիմա էլ ստրկատիրություն կա: Ու այս ձայնագրությունը դրա վառ ապացույցն է:
Թշվառության ճիրաններում գտնվող մարդիկ, ովքեր ավարտել են միևնույն գաղափարաբանական ու կենցաղային թշվառության մեջ գտնվող կրթական հաստատություններն, այսօր ի վիճակի չեն պահանջատեր լինելու: Չեն կարող ինքնաիրացվել Հայաստանում, առավել ևս, եթե չունեն մասնագիտական որակներ: Անգամ մասնագիտական հմտություններ ունենալու դեպքում դաշտը շատ փոքր է՝ ինչ-որ կերպ այս կամ այն օլիգարխին շրջանցելու և արժանապատիվ աշխատանք գտնելու համար: Եթե այս իշխողները կամ օլիգարխները որևէ բան են հասկանում, ապա դա հե՛նց վերը նշված հանգամանքն է:
Հասարակության թշվառագույն վիճակն օգտագործում են սեփական տգիտությունն առաջ մղելու, անձնական նեղ ամբիցիաները բավարարելու և իրենց «պապաներին» հաճոյանալու համար:
19-30 տարեկան այդ երիտասարդ տղաներն ու աղջիկները մեղավոր չեն: Մարդկային կենսապահովման 2 ձևերը սնվելն ու սեփական գոյությունը պահպանելն են: Ինչն էլ նրանց հասցրել է այդ հլու կամակատարների վիճակին: Իհարկե, չենք բացառում նաև այն հանգամանքը, որ ոմանք ինքնակամ են գնում դրան: Սակայն դա քննարկման այլ թեմա է:

Նարեկ Բաբայան, «Ելք» դաշինքի անդամ

Նարեկ Բաբայան, «Ելք» դաշինքի անդամ

Ես իհարկե ուրախ եմ, որ ձեզ մոտ իսկապես զարմանք ու զայրույթ են առաջացնում արդարության բռնաբարման երևույթներն ու դրանց հասցեին ծափողջյունները։ Ցավոք, ես այդ զայրույթն ու զարմանքը չեմ ապրում։ Բայց ինձ այլ հարց է հետաքրքրում։ Ի՞նչ ես անելու դու այս ամենից հետո։ Ես գրեմ հնարավոր տարբերակներ.


ա) գրել ստատուս «ողբամ զքեզ հայ ժողովուրդ» թեմայով
բ) գրել ստատուս «միայն զենքով կա հային փրկություն» թեմայով
գ) շատ կարճ մի բան գրել սասիսյուզի ոճի մեջ (դեհմինաղդի)
դ) իրազեկել, թե ՔՕ և Աշխ. Օր. որ հոդվածներն են խախտվել
ե) պահանջել իրավապահներից անհապաղ բացահայտել մեղավորներին
զ) կոչ անել բոյկոտել ՍԱՍ գրուփի խանութները
Է) կոչ անել բոյկոտել մյուս բոլոր խանութների ցանցերը նույնպես
ը) կոչ անել բոյկոտել ամեն ինչ, ներառյալ ՀՀ դրամն ու անձնագիրը
թ) հիմնավորել, թե ինչի ընտրության գնալը իմաստ չուներ
ժ) հիմնավորել, որ ճիշտը արտագաղթելն ա
ի) մեղադրել ԵԼՔ-ին 122065 ձայն ստանալու համար
լ) գուշակել Փարիզ մեկնածի անունը, փնտրել ֆեյսբուքում
խ) գրել ստատուս Հենոյի գոլի մասին
ծ) այլ տարբերակներ եթե կան, ասեք, ավելացնեմ

Նարինե Դիլբարյան, դասախոս

Նարինե Դիլբարյան, դասախոս

Արտակ Սարգսյանը նախ և առաջ ՀՀԿ-ին է ձայներ բերել, ուստի պետք է ՀՀԿ-ի 50%-ը վիճարկել, ոչ թե Արտակ Սարգսյանին: Իսկ այս երևույթի հրապարակման ակունքում, իմ համեստ կարծիքով, սեփականության վերաբաշխման հարցն է: ՍԱՍ-ի ցանցը գայթակղիչ պատառ է առաջին շարքի ՀՀԿ-ականների համար, զորօրինակ, Սամվել Ալեքսանյանի, պատկերացրեք ՍԱՍ, Դեբենհամս, Նեքստ, Բալդի էլ չեն լինի, ողջը կլինի Երևան սիթի: Հիշենք, որ ընտրություններից բավական առաջ սկսվել էր Ա. Սարգսյանի ունեզրկման գործողությունը ՊԵԿ-ով, շատ ՍԱՍ խանութներ չգործեցին, Ա. Սարգսյանն անհասանելի էր: Հերթական մենաշնորհի հարցն է լուծվում, միթե պարզ չէ, պետք է կուսակցության ձայների վերահաշվարկ պահանջել, ոչ թե ջուր լցնել 1-ին շարքի ՀՀԿ-ականների ջրաղացին, որոնց օգտին աշխատում են ԱԱԾ-ը, ՊԵԿ-ը:

Նարինե Ղալեչյան, լրագրող

Նարինե Ղալեչյան, լրագրող
SAS-ի Արտակն էս շոուն վարողին պետք է Դուբայ «հյուրախաղերի» ուղարկի, որ իր «պատիվն» արատավորեց։ Էս ծափ տվողներն էլ ալիք անելով ձայնագրողից միլիարդներ կպահանջեն՝ իրենց ինտիմ քննարկումը տարածելու համար։ Երկնքից երեք խնձոր կընկնի, երեքն էլ Արտակի փեշին՝ արդար ճանապարհով ԱԺ անցնելու պատվին:

Արթուր Եղիազարյան, զինվորական ավագ դասախոս

Արթուր Եղիազարյան, զինվորական ավագ դասախոս
2012-2017թթ-ին` զրո հարց, զրո ելույթ։ Արցախ-սյունեցու ասած՝ սասը փորում 5 տարի նստեց ԱԺ-ում։
Չեմ հասկանում, ձայն է հավաքում, որ ևս հինգ տարի ձայն չհանի՞։
Դու նորից... գնում ես ԱԺ, որ ի՞նչ անես։

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

ՀՀ-ն ՍԱՍ-ի Արտակն է կառավարում: ՀՀ ԱԺ ՀՀԿ պատգամավորներին կարելի է համարակալել ՍԱՍ-ի Արտակ 1, ՍԱՍ-ի Արտակ 2, ՍԱՍ-ի Արտակ 3, ՍԱՍ-ի Արտակ 4, ՍԱՍ-ի Արտակ 5...
ՍԱՍ-ի Արտակը ՀՀԿ անդամ է, ՀՀ ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր: Ամբողջ Հայաստանի բնակչությունը տեղեկացավ ՍԱՍ-ի Արտակի ձայների աճուրդին: Եթե ՀՀԿ-ն և ԱԺ ՀՀԿ պատգամավորները շարունակեն լուռ շրջանցել այս խայտառակությունը, նրանք իրենց վրա են վերցնում ձայների աճուրդի այս հայտնի դարձած, ակնհայտ աբսուրդի ոչ միայն պատասխանատվությունը, այլ նաև դրա հեղինակային իրավունքը և դառնում մեկական ՍԱՍ-ի Արտակ: Եթե ՀՀԿ անդամ վարչապետը լուռ համաձայնությամբ շարունակի ձևացնել, թե տեղյակ չէ Հայատանում տեղի ունեցող խայտառակությունների շարքի այս էպիզոդին, վավերացնում է ձայների աճուրդին իր մասնակցությունը: Եթե ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը շարունակի հովանավորել ՀՀԿ-ի լուռ համաձայնությունը ՍԱՍ-ի Արտակի ձայների աճուրդին, շարունակի հովանավորել Դանիել Իոաննիսյանի դեմ դպրոց/մանկապարտեզների տնօրենների և կառավարման մարմինների կողմից սկսված հալածանքը, նա վավերացնում Հայաստանի դեռևս չբարոյազրկված բնակչությունը վարկաբեկելու, բարոյազրկելու, ամբողջովին հուսալքելու և վերջնականապես ճորտացնելու ծրագրային քաղաքականության լինելությունը: Եթե իրերի այս վիճակը մնա առանց պատշաճ արձագանքի, ՀՀԿ-ն ամբողջովին, հավաքական նույն ՍԱՍ-ի Արտակ է համարվելու, ՀՀԿ անունով կուսակցության բոլոր անդամները ՍԱՍ-ի Արտակ են համարվելու, ՀՀ ԱԺ-ի ՀՀԿ պատգամավորները ՍԱՍ-ի Արտակի պատճեններն են համարվելու՝ անկախ իրենց կրթական և մասնագիտական մակարդակի, կարողությունների և մարդկային որակների և հաստատելու են, որ ՀՀ-ն ՍԱՍ-ի Արտակն է կառավարում:

Հայրապետ Արիստակեսյան, օգտատեր

Հայրապետ Արիստակեսյան, օգտատեր

106 000 գոյություն չունեցող հասցեներում գրանցված ընտրողներ: 134 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ձայնագրություններ: Շմայսի ասֆալտ փռող գյադեն ու ՍԱՍ-ի Արտակի ժողովի ձայնագրությունը մի նորմալ երկրում եթե հրապարակվեին, ապա այդ ամենը կազմակերպող կուսակցությունը որպես ահաբեկչականի օրենքից դուրս կհայտարարեին ու կարգելեին նրա գործունեությունը: Իսկ մեզ մոտ խորհրդարանի փոխխոսնակը հայտարարում է՝ ընտրողին փող տալը ընտրակաշառք չէ, այլ նվիրատվություն: Այդ նույն կուսակցության փոխնախագահը լկտիաբար հայտարարում է` ժողովուրդը գնահատելով մեզ ընտրեց:
Սա Հայաստանն է և վերջ....

Արթուր Մարկոսյան, օգտատեր

Ու էլի նման և ավելի նողկալի բաներ ու որերորդ անգամ. քանի տարի է հարկավոր հասկանալու համար, որ ոչ մի տեսակի, ոչ մի որակի ընտրություններով հարց չեն լուծում: Իսկ ով ուզում է ճիշտ ճանապարհով շարժվել, հայտնվում է բերդում, կա մեկ և միակ լուծումը:

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար

Արամ Աբրահամյան, քաղաքական մեկնաբան, հեռուստահաղորդավար
Խնդիրն ավելի խորքային է. նախընտրական շրջանում այդպիսի ժողովներ անցել են հարյուրավոր հիմնարկներում՝ մասնավոր ընկերություններում, դպրոցներում (ինչն ապացուցվեց), հիվանդանոցներում, թաղապետարաններում և այլն: Թե ինչ է նշանակում «ձայն բերել», մենք նույնպես շատ լավ գիտենք: Եվ ամենաէականն այստեղ ոչ թե «տասնապետի» սպառնալիքներն են, այլ հլու-հնազանդ զանգվածի լռությունը: Ստրկացնելու ցանկություն կարող է ունենալ միայն իր էությամբ ստրուկը: Ստրուկը նվաստացնում է «հարյուրապետերին» և «տասնապետերին», նրանք էլ՝ իրենց հպատակներին: «Կայֆ ա տալըմ»: Որտեղի՞ց այդքան շատ ստրուկ՝ դժվար է ասել: Հիշո՞ւմ եք Դովլաթովի տողերը. «Մենք անվերջ հայհոյում ենք ընկեր Ստալինին և, իհարկե, իրավամբ: Այդուհանդերձ, թույլ տվեք հարցնել՝ իսկ ո՞վ է գրել 4 միլիոն մատնագիր»:
51203 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am