Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 23 օգոստոսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
12.50%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

«Թող ոչ ոք այսուհետ չդժգոհի և չնվնվա երկրում տիրող իրավիճակից». կարծիքներ` ԱԺ ընտրությունների վերաբերյալ

«Թող ոչ ոք այսուհետ չդժգոհի և չնվնվա երկրում տիրող իրավիճակից». կարծիքներ` ԱԺ ընտրությունների վերաբերյալ
Ապրիլի 2-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ԱԺ է անցնում քաղաքական 4 ուժ` ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքն ու ՀՅԴ-ն:
Ընտրությունների արդյունքների մասին խոսելիս` քաղաքացիների և քաղաքական ուժերի մեծ մասն ասում է, որ այն չի արտահայտում ժողովրդի ազատ կամարտահայտությունը:
Այս թեման մեկնաբանել են`

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Արթուր Սաքունց, իրավապաշտպան

Մեր պետությունը լուրջ հիվանդ է, մենք բավական լուրջ հիվանդ ենք ու լուրջ խորհելու խնդիր ունենք՝ վերականգնելու կամ կասեցնելու այդ հիվանդության ընթացքը: Ինչո՞ւ այս օրին հասանք, ինչո՞ւմն է յուրաքանչյուրիս պատասխանատվությունը, որ ունենք այն, ինչ երեկ արձանագրվեց: Երբ հրապարակավ ընտրակաշառքը նվիրատվություն կամ աշխատավարձ է անվանվում, երբ մեր քաղաքացուն հասցրել են կամ քաղաքացին հասել է հպատակի այն աստիճանի, որ կարող է քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Քվեարկության արդյունքների հետ կապված շատ քիչ հարցեր կարող եմ բարձրացնել, դա ինչ-որ առումով օբյեկտիվ եմ համարում, խախտումներ եղել են, բայց շատ մեծ նշանակություն չեն ունեցել, հենց սա է խնդիրը, որ այս խումբը կարող է ստանալ այդքան մեծ աջակցություն:
Մենք պետք է կարողանանք մեր իրական գնահատականը տեսնենք, մենք ահագին գործ ունենք անելու՝ այս հիվանդությունը, ծանր իրավիճակը հաղթահարելու: Այն, որ հստակ է, որ մեր ընտրողը քվեարկել է ՀՀԿ-ի օգտին, ես դա տեսել եմ հաշվարկի ժամանակ, վախեցա՞ծ է քվեարկել, կաշառքի՞ հիման վրա է քվեարկել, թե՞ ոնց, նշանակություն չունի, բայց նա քվեարկել է:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ցավում եմ, չկարողացանք ընտրողին հասցնել այս ընտրության կարևորությունը և ընտրողն էլ ինչպես վերջին տասնամյակի խորհրդարանական ընտրություններում, այնպես էլ այս անգամ նույն մոտեցմամբ խորհրդարան ընտրեց։ Ես չեմ համարում, որ սա ընտրություն էր՝ ուղղորդված քվեարկություններ, ուղեկցություններ, կասկածելի մասնակցության տոկոսներ՝ Հայաստանում այդքան մարդ չկա, սա նշանակում է, որ ինչ-որ մեխանիզմի հետ ենք գործ ունեցել:
Իհարկե բացարձակապես մտահոգիչ արդյունքներ են, և շատերն ասում են, որ ժողովուրդը ոչ մեկին չէր հավատում, բայց շատ կներեք, ժողովուրդը պետք է գնա իրեն փո՞սը գցի, չեմ հասկանում այդ տրամաբանությունը:
Ասում եք՝ ժողովուրդը ոչ մեկի հետ հույս չի կապել, դրա համար էլ ընտրակաշառք է վերցրել։ Լավ, ընդունենք։ Իսկ ՀՀԿ-ին ու Ծառուկյանին ինչու՞ էր ընտրում. թող կաշառքը վերցներ, չգնար ընտրության, կամ գնար և անվավեր դարձներ իր քվեն... Չի կպնում չէ՞։ Ուրեմն սիրում է, ուրեմն արժանի են զմիմյանս։ Այնպես որ այս անբարոյականությանը որևէ արդարացում չկա։

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Մկրտիչ Իսրայելյան, լրագրող

Էն, որ ժողովուրդը օեկականներին վաղուց շպրտել էր էդ հայտնի էր։ Էդ թյուրիմացություն կուսակցությանը օգտագործեց և շպրտեց նաև իշխանությունը։ Հետո էլ ասում եք երկրում փոփոխություն չի կատարվում:
Էլի լավ պրծանք, որ բարգավաճներն առաջին տեղով չգնացին, թեպետ իրենց ֆունկցիան միշտ երկրորդը լինելն է, որպեսզի ապահովեն հանրապետականի թիկունքը, բայց մարդ էս՝ բա որ հանկարծ ոգևորվեին սոցիոլոգիական հարցումների էն սկզբնական թվերից ու գնային առաջին տեղ՝ քաշվելու էինք։ Հետո էլ ասում եք լավ բաներ չեն լինում։

Մհեր Արշակյան, լրագրող

Մհեր Արշակյան, լրագրող

Այս ընտրությունները մեր ապրիլյան պատերազմն էին, որում կորցրեցինք տարածքներ, որոնք չէինք էլ ազատագրել կամ գրավել: Մենք մեզ կորցրինք: Այս կորուստն իր Եռաբլուրն ու ողբացյալ մայրերը չունի, քանզի ողբացյալները կորուստներն առաջնորդողների մեջ էին: Նրանք ցնծացողներն էին:
Ինչե~ր զիջեցինք ներքին թշնամուն, որից այդ ամենը հետ վերցնելու բանակցային որևէ ֆորմատ չկա: Ցնծացե՛ք, մայրե՛ր և քույրիկնե՛ր: Բոլոր Հայաստաններից վատագույնը մերն է: Այն չուներ իր բարձունքները կամ ստորոտները, ոչ ոք դիվերսիայով զոհեր չկորզեց, մենք պարզապես զույգ, իսկ գուցե նաև՝ չորս ոտքով, թշնամուն մատուցեցինք Հայաստաններից վերջինը, որպեսզի ունենանք ամայիներից առաջինը: Հիմա հասկանու՞մ եք, թե ինչը նկատի ուներ ՀՀԿ-ն, երբ կորուսյալ 800 հեկտարի մասին ասում էր՝ հա, ի՞նչ, ամայի տարածքներ էին: Նրանք չէին փաստում կորուստը, նրանք իրենց ապագա նվաճումներն էին շաղ տալիս: 800 հեկտարը դարձավ մեկնարկը անվերադարձի: 800 հեկտարը ադրբեջանցի դիվերսանտի կամ դիպուկահարի տարրալուծումն էր մեր մայրերի, քույրերի, ուսուցչուհիների, բժիշկների, աշխատավորի, չարքաշի և գործազուրկի մեջ: 800 հեկտարը ստույգ անապատն է, որտեղ գոյության լավագույն փաստարկները «գիրք չկարդացող» ուղտինն են ու սողուններինը:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ խոսնակ

Ընտրական նոր օրենսգիրքը թույլ տվեց Հայաստանում անցկացնել ավելի լավ ընտրություններ: Տեխնիկական վերազինման առումով ընտրողի ձայնը չկորավ, բացառվեց կրկնաքվեարկությունը:
Հանրությունը Հանրապետական կուսակցությանը տվեց իր վստահության քվեն, ինչը պարտավորեցնող է և հնարավորություն է տալիս շարունակելու սկսած բարեփոխումները: Ես սա հաղթանակ չեմ համարում, որովհետև հաղթանակները լինում են մարտի դաշտում: Սա շատ պարտավորեցնող է:

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Մեր հասարակությունն արժանի է այն իշխանությանը որն ունի:
Ֆեյսբուքյան շատ օգտատերեր չեն կարող թաքցնել իրենց վրդովմունքն ԱԺ հերթական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո... Զարմանում եմ, որ ֆեյսբուքյան «մտավորականությունն» ավելին էր սպասում այս ընտրություններից... Որոշ աչքը զարնող խախտումները, եթե մի կողմ թողնեմ, ապա տեղի ունեցավ այն, ինչին ես սպասում էի... Ընտրակաշառքով և մանկամտային շանտաժներին ենթարկվող «հասարակությունն» արժանի է ունենալ այն իշխանությունը, որին նա ընտրում է... Թող ոչ ոք այսուհետ չդժգոհի և չնվնվա երկրում տիրող իրավիճակից...Երկրում տիրող իրավիճակի համար պատասխանատու ենք բոլորս, այդ թվում նաև բոլորիս մեջ մեծամասնություն կազմող ու իր ձայնն ընդամենը «30 արծաթով» վաճառող ստրկամիտ «ինտելիգենցիան» և մարգինալացված ամբոխը... «բոլորիս» մեջ փոքրամասնություն կազմող, բայց չկաշառվող մասսան գերադասում է պայքարի այլ ձև...Կամ լռում է, կամ էլ արտագաղթում...

Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ

Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ

Ինձ համար սպասելի էր, որ ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն, «Ծառուկյան» դաշինքը երկրորդ տեղում կլինի, իսկ «Ելքն» էլ կանցնի խորհրդարան: Ինձ համար անսպասելին այն էր, որ ՀՅԴ-ն իմ կանխատեսածից մեկ տոկոս ավելի ձայն ստացավ: Սպասելի էր, որ 5-րդ ուժն էլ կանցնի խորհրդարան, սակայն դա չեղավ:
ՀՀԿ-ն իրականացրեց վերաբրենդավորում, ցուցակի առաջին համարները երիտասարդներն էին, հայտնվեց նաև Կարեն Կարապետյանը: Այն դեմքերը, որոնց հասարակությունը քարոզարշավին տեսնում էր, նոր էին, օլիգարխների մեծ մասն էլ կամ ցուցակի երկրորդ հատվածում էին կամ ուղարկվեցին ԲՀԿ: Ահա այդ իմիջային աշխատանքն արդյունավետ տարվեց և դա իր արդյունքները տվեց:
«Քվեարկում ենք ոչ թե սրտով, այլ ստամոքսով». մարդիկ քվեարկում են ոչ թե գաղափարախոսության համար, այլ կամ անձով պայմանավորված, կամ պահի շահով: Հետևաբար, քաղաքական ուժերն աշխատանք են տարել այդ հարթությունում ևս:

Արամ Սարգսյան, «Ելք» դաշինքի անդամ

Արամ Սարգսյան, «Ելք» դաշինքի անդամ

Անկեղծ ասած` ավելին էինք սպասում: Ես համոզված եմ, որ ընտրություններն արդար ու թափանցիկ չէին: Շատ մեծ բաժին ուներ ընտրակաշառքը, որը բաժանվեց հանրությանը, մեծ բաժին ուներ նաև ադմինիստրատիվ ճնշումները: Մեզ քվեարակել է գիտակից ու բանիմաց մասսան, որը հրաժարվել է ընտրակաշառքից, և եթե այդ մասսան ավելանա, նաև Հայաստանը կփոխվի:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Որքան շատ փող ու կեղծիք, ջանք ու եռանդ թափվեց Հայաստանում, միայն թե ոչինչ չփոխվի...

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր

Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
Մենք ունենք շատ ավելի մեծ խնդիր, որի վրա պետք է ուշադրություն դարձնել: Դա մեր հասարակության աղքատացումն է, որը բերում է նման ինստրումենտների գործադրմանը, ինչպես կաշառքն է, երբ մարդ 10 հազար դրամով կարողանում է վաճառել իր և իր երեխաների ապագան: Կարծում եմ, որ չի կարելի ընտրությունները սահմանափակել միայն քվեարկությամբ, քվեարկությունն ընտրության մի փոքր մասն է, ընտրությունը շատ մեծ գործընթաց է, այն ավելի շատ քաղաքակրթական դիրքորոշում է, որովհետև եթե մենք չունենանք կիրթ քաղաքացիական հասարակություն, մենք երբեք չենք ունենա այն արդյունքները, որին ուզում ենք հասնել:
Թվում է, թե այս ծայրահեղ աղքատացած հասարակությունը ձեռք է տալիս իշխանությանը, կամ այն քաղաքական ուժերին, որոնք կարող են հանգիստ իրեն կաշառել: Իրականում պատմությունը ցույց է տալիս, որ այդ նույն զանգվածը, որը մեծ հաճույքով վաճառում է իր ձայնը և քվեարկում է այն քաղաքական ուժին, որ իրեն կաշառում է, հետո շատ հանգիստ կարողանում է կացինը ձեռքը վերցնել և հարձակվել նույն քաղաքական ուժի վրա:
Այս ընտրությունները կարևոր էին նրանով, որ համոզվեցինք, որ պարզապես պետք է նայել հայելու մեջ և փորձել բուժվել:
28841 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
գյուղացի
գյուղացի 21:04, 07.04.2017
Ես քաղաքի բնակիչ եմ: Իմ աշխատանքը կապված է գյուղի հետ: Աշխատողները պատմում են, որ այս գյուղում համատարած ընտրակաշառք է բաժանվել հհկ-ի և բհկ-ի կողմից: Երկուսից ել 10000 ական դր.վերձրել են:
xx
xx 17:30, 08.04.2017
https://www.youtube.com/watch?v=D4u1v25q9Os

տեսեք Սերժի ու մանացածների պատկեր