Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
9.00%

Քննարկումներ

«Այն մարդիկ, ովքեր չեն ընկալում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, խնդիր ունեն հայերենի իմացության հետ… եթե իհարկե մտավոր խնդիրներ չունեն». արձագանքներ` ՀՀ առաջին նախագահի հարցազրույցի վերաբերյալ

«Այն մարդիկ, ովքեր չեն ընկալում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, խնդիր ունեն հայերենի իմացության հետ… եթե իհարկե մտավոր խնդիրներ չունեն». արձագանքներ` ՀՀ առաջին նախագահի հարցազրույցի վերաբերյալ
Երեկ՝ մարտի 28-ին, ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Պետրոս Ղազարյանի «Ուրվագիծ» հաղորդման հյուրն էր:
Առաջին նախագահը կրկին խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մադրիդյան սկզբունքներից, անդրադարձել քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում այդ հարցի ընդգրկմանը և ներքաղաքական այլ թեմաների:
«Այն մարդիկ, ովքեր չեն ընկալում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, խնդիր ունեն հայերենի իմացության հետ… եթե իհարկե մտավոր խնդիրներ չունեն». արձագանքներ` ՀՀ առաջին նախագահի հարցազրույցի վերաբերյալ
Այս թեման մեկնաբանել են`

Արա Պապյան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ

Արա Պապյան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ

ԼՏՊ-ն որպես հիմնական երաշխիք ներկայացնում է հաշտության պայմանագիրը: Բայց միաժամանակ՝ նույն ելույթում, հիշատակում է Սադամ Հուսեյնի կողմից Քուվեյթի վրա հարձակումը և նրա գրավումը:
Արդյո՞ք սա նշանակում է, որ ԼՏՊ-ն Ալիևին ավելի վստահելի է համարում պարտավորությունների կատարման հարցում, քան Սադամ Հուսեյինին: Կարծես նման հիմքեր չկան:
Ինչո՞ւ Է ԼՏՊ-ն կարծում, որ երբ անվտանգության գոտին հանձնենք՝ արտագաղթը կկանգնի, երկիրն էլ կզարգանա, զոհեր էլ չեն լինի: Եթե մինչևիսկ անվանգության գոտում ադրբեջանական զորքեր չտեղակայվեն, ո՞վ է խանգարելու այսպես կոչված ադրբեջանական խաղաղ բնակչությանը բախումներ հրահրելու և մեզ ներկայացնելու խաղաղ բնակչության դեմ զենք կիրառողներ: Ի վերջո, 1988-1991թթ. ադրբեջանական զորքեր չկային, բայց բախումներ ու հարձակումներ կային:

Թաթուլ Հակոբյան, լրագրող

Թաթուլ Հակոբյան, լրագրող
Ավելի ուշ` 2008թ. փետրվարին, ի պատասխան Տեր-Պետրոսյանի քննադատության, Քոչարյանն ասել է. «Մեղրին հանձնելու տարբերակը Պոլ Գոբլի առաջարկն է, որը շրջանառության մեջ է դրվում պարբերաբար: «Տարածքների փոխանակման սկզբունքներ» կոչվող տարբերակն ընդամենը մեկ անգամ քննարկվել է համանախագահող երկրներից մեկի ներկայացուցչի հետ: Եթե պատասխանը դրական լիներ, ապա այն հետագայում կմշակվեր ու կդառնար Մինսկի խմբի առաջարկ: Այդ տարբերակը մերժել է և’ հայկական, և’ ադրբեջանական կողմը: Մեր իշխանավարման ընթացքում տարածքների փոխանակման սկզբունքները մերժել ենք` պատճառաբանելով, որ չենք կարող կորցնել Իրանի հետ սահմանը: Այն թուղթը, որ թափահարում է Տեր-Պետրոսյանը, ես երբևէ չեմ տեսել»:

Բաբկեն Թունյան, օգտատեր

Բաբկեն Թունյան, օգտատեր
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կարելի ա չհամաձայնել, բայց մատների վրա կարելի ա հաշվել մարդկանց, ովքեր կարող են դեմ առ դեմ նստել ու բանավիճել հետը հենց Արցախի հարցով։ Ֆեյսբուքում ճոռո-ճոռո խոսալու մասին չի խոսքը։

Զորո Ամիրյան, օգտատեր




Փոխանակ հպարտանաք Տեր-Պետրոսյանի ղեկավարած տարիներով, հակառակն եք անում` մարդուն սևացնելով ու մանր-մունր օրինակներ բերելով. հացի հերթեր, մութ ու ցուրտ, արտագաղթ, ես շատ գիտեմ ինչ: Դե կներեք, որ ակտիվ պատերազմական իրավիճակում առոք-փառոք չեք ապրել: Աշխարհում չեք գտնի մի այլ երկիր, որտեղ հաղթանակի տարիները անվանեն դժբախտության տարիներ, այ որ գային, Հայաստանը գրավեին, ձեզ էլ գերի վերցնեին, հիմա թաքուն իրար մեջ հայերեն խոսելով կմտածեիք` ոնց տուրքը թուրքին օր առաջ շուտ վճարեք...




Հայկ Մանասյան, օգտատեր

Հայկ Մանասյան, օգտատեր



Ով ինչ ուզում ա կարա ասի, բայց Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր խորը, գրագետ ու լուրջ քաղաքագիտական վերլուծության ենթարկեց Արցախի խնդիրն ու լուծման էությունը։ Միևնույնն ա, կքննադատեն, ինչ-որ բառերից կկառչեն, բայց… ամեն ինչ պարզ ասեց մարդը. ով ականջ ուներ լսեց ու հասկացավ…




Հովհաննես Ազոյան, դերասան

Հովհաննես Ազոյան, դերասան

Միայն մի բան կարող եմ ասել… այն մարդիկ, ովքեր չեն ընկալում Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, խնդիր ունեն հայերեն լեզվի իմացության հետ… եթե իհարկե մտավոր խնդիրներ չունեն…












Աշոտ Գրիգորյան, ԵՀՄՖ-ի նախագահ

Աշոտ Գրիգորյան, ԵՀՄՖ-ի նախագահ

Լևոն Տեր-Պետրոսյանի օրերս կատարած հայտարարությունը Ադրբեջանի հետ զիջումներ անելու հարցում պետք է ընկալել որպես պետական դավաճանություն: Ոչ միայն ողջ եվրոպահայությունը, այլև համաշխարհային հայ սփյուռքը, մեկ մարդու պես, զայրացած է Հայաստանի հիմքերին խփող և ի սկզբանե անբարոյականություն որդեգրած, արտաքին ուժերին ծախված ու դրսից թելադրված հրամանները կատարող այս անձի լկտի և անիմաստ գործողությունների վրա:
Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղը մերն է» և «Պայքար, պայքար մինչև վերջ» կարգախոսներով դարձավ իշխանության տեր, հետո հիմնելով երկրում քրեաօլիգարխիկ համակարգ և ծառայելով օտարերկրյա ուժերին նա հասավ այնպիսի բացասական արդյունքի, որ ստիպված եղավ փախչել իշխանությունից: Ավելի քան մեկ ու կես տասնամյակ հայտնվելով լուսանցքում՝ այսօր այս անսկզբունքային էակը կրկին քաղաքականության մեջ իր փոքրիկ տարածքն ապահովելու նպատակով, ևս մեկ անգամ հրապարակավ հայրենիքը վաճառելու կոչ է անում:
Հիշում եմ տարիներ առաջ Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ (Կրինիցա) ադրբեջանական պատվիրակությունը հայտարարեց, որ պատրաստ է մեկ մլրդ դոլար ներդնել Արցախում, եթե Արցախը վերադարձվի Ադրբեջանին: Հայաստանի պատվիրակությունը հստակ հնչեցրեց պատասխանը. մեր երկիրը փողով չի վաճառվում, և մեր ազգի հատկանիշների մեջ հակառակորդին ծախվելը բարոյական կատեգորիա չէ: Այս հայտարարությունը, պարզվեց, որ չի տարածվում լևոնտերպետրոսյանների վրա:
Կարծում եմ, որ նրա շահամոլության մոլուցքը և շահադիտական նպատակներով այսօր Սերժ Սարգսյանի խորտակված նավակին միանալն ու ազերիների շահերին ծառայելը կանխագուշակում է այս` այսպես կոչված «քաղաքական գործչի» վերջնական մահը: Դժվար է գտնել հայության մեջ գոնե մեկ քաղաքական ուժ, որը կսատարի պետական դավաճանությունը:
Սփյուռքը, Հայաստանը և Արցախը միահամուռ պետք է պատասխանեն այս ազգադավ գործչին և ի սպառ կասեցնեն մեր երկիրը թշնամուն ծախելու նրա և ՀՀ նախագահի հետ, համատեղ ջանքերով կազմակերպված, քաղաքական գործընթացները:

Տիգրան Քոչարյան, բլոգեր

Տիգրան Քոչարյան, բլոգեր



Չարյաց փոքրագույնը չգիտեմ ով ա, բայց չարյաց մեծագույնը քիչ առաջ Պետրոսի եթերում էր:
Որ չեն սկսում ասել` ես Լևոնին չեմ սիրում, բայց իրա նման հումոր, խարիզմա ու եսիմ ինչ` արդարացնելով սեփական զոմբիացած վիճակը...
Չկա տենց բան, կամ սեփական խելքդ ունես, կամ մնացել ես տասը տարվա վաղեմությամբ լևոնական զոմբի...




Ստյոպա Սաֆարյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու

Ստյոպա Սաֆարյան, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության թեկնածու
Ոնց որ թե 2016-ի ապրիլի 2-ից հետո, երբ Ադրբեջանը ուզում էր ուժով տարածքները հետ ստանար, միջազգային հանրությունը չէ՞ր պահանջում, որ Ալիևը ետ քաշվի... Բա Վիեննայի հանդիպման ժամանակ չասացի՞ն՝ հարգել 94-95թթ. պայմանագրերը, կամ որ նույնն է՝ մնալ նույն դիրքերի վրա.... Բա ինչի՞ չեն հիմնադիր նախագահին ասել այդ մասին: Ասում է՝ որ հողերը չտանք, միջազգայինը կջղայնանա մեր վրա....

Դավիթ Գևորգյան, օգտատեր

Դավիթ Գևորգյան, օգտատեր

Լևոն Տեր-Պետրոսյանի՝ արցախյան հարցի հետ կապված դիրքորոշման հետ համաձայն չեմ ու մանրամասն մի քանի անգամ գրել եմ հարցերով, թե՝ ինչու։ Բայց պետք է փաստել, որ շատերի համար անընդունելի տեսակետ ունենալով՝ Տեր-Պետրոսյանը միակն է, ով ամենամանրակրկիտ ձևով ներկայացնում է այդ հարցի պատմությունը, զարգացումները, մանրամասները, ներկայիս վիճակն ու հնարավոր զարգացումները։ Զերծ է մնում ականջահաճո, լղոզված ու պոպուլիստական մտքերից։ Նա քաղաքագիտական խիստ գրագետ լեզվով ներկայացնում է ամենը, անկեղծ հայտնում իր տեսակետը ու հնարավոր զարգացումները, որը միգուցե սխալ է՝ ինձ ու շատերի համար անընդունելի։
Ցավոք քաղաքական դաշտում նրա ընդդիմախոսների մոտ չկա այս ամենի 1/3-ը նույնիսկ։ Ցավոք, որովհետև ես այս տարբերակի հետ համաձայն չեմ, բազմաթիվ վտանգներ եմ տեսնում ու այլընտրանք կցանկանայի տեսնել։ Այլընտրանքն էլ պետք է այնպես ներկայացվեր, ինչպես Տեր-Պետրոսյանը իրենն է ներկայացնում։ Նույն վիճակն է նրա համակիրների մոտ։ Ես չեմ հանդիպել նրա համակիրներից մեկին, ով գոնե նրա կեսի չափ հասկանում է հենց Տեր-Պետրոսյանի ասածը ու հարցն ամբողջությամբ։
Ամենահետաքրքիր մասը Տեր-Պետրոսյանի կողմից ըստ էության քաղաքական դաշտի հիմնական մասի՝ ընտրություններին մասնակցող ուժերի վերլուծությունն էր հենց այս հարցով։ Որոշ ստախոսների, խեղկատակների ու դեմագոգների իրական պատկեր տալը։ Ընդունենք թե ոչ, ցավով պետք է փաստենք, որ քաղաքական դաշտում քաղաքագիտության, քաղաքական խոսքի սուր պակաս ունենք։ Եվ որ խորանում եմ, իրականում հենց դա է մեր փոփոխություններն ու զարգացումները արգելակում, հենց դրա համար է 5000 դրամը 100 էջանոց ծրագրից ավելի ընդունելի դառնում։ Իրականությունը սա է։ Ցավոք։

Մարգար Մախսուդյան, օգտատեր

Մարգար Մախսուդյան, օգտատեր
Տեր-Պետրոսյանն ինձ համար քաղաքական ֆիգուր է եղել միայն 2007-2010 թվականներին, դրանից առաջ և հատկապես հետո՝ իրեն դրսևորել է որպես Սերժիկի գրագետ տեսակ, ո՛չ ավելին...

Զաքար Խոջաբաղյան, օգտատեր

Զաքար Խոջաբաղյան, օգտատեր
Աշխարհն անարդար չի՝ մարդիկ են ապուշացած։ Ու ԼՏՊ-ն օգտվում է մարդկանց ապուշացման իրավունքից ու կատարյալ ապուշությունները փաթաթում մի խումբ զոմբիացածների վզին։ Սիրուն խաղ է ինչ խոսք։ Չպիտի անցնեն ԱԺ և դրանով կավարտվի այդ օպերացիան։

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ

Կարպիս Փաշոյան, ակտիվիստ
Հայհոյեք, աստվածացրեք, ինչ ուզում եք արեք, հակաճառեք, կուրորեն մի համաձայնվեք, կամ էլ կուրորեն համաձայնվեք ամեն մի ստորակետի հետ, բայց մի բան չեք կարող չարձանագրել, որ Պապիի տրամաչափի քաղաքական գործիչ չկա Հայաստանի քաղաքական դաշտում:
Դեռևս փոքր են, զիջում են, չեն ձգում:
Ի դեպ սա շատ վատ է, սա ողբերգություն է, երբ երկրում իսկապես լուրջ տրամաչափի քաղաքական գործիչներ չկան:
Վանոն հեռացավ, Կարեն Դեմիրճյանին սպանեցին ու էլ տակը բան չմնաց:
Պոպուլիզմն ու դեմագոգիան եկան ու սրբեցին տարան քաղաքական միտք կոչվածը:

Իզաբելլա Աբգարյան, ակտիվիստ

Իզաբելլա Աբգարյան, ակտիվիստ
Տեր-Պետրոսյանի հետ կարելի է համաձայն լինել կամ չլինել, բայց այն որ նա ի ցույց դրեց Արցախի հարցում շատերի ծրագրերի մերկությունը կամ ոչ անկեղծ լինելը փաստ է։
Վերջին մի քանի րոպեն, երբ ընթերցում ու մեկնաբանում էր, արցունքներով ծիծաղել եմ:
34307 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
mar.fr.
mar.fr. 11:50, 04.04.2017
levonin chgitem ichu e tvum vor na hayastani hamar1 uxexn e,chrachar sxalvum e;
xx
xx 17:31, 08.04.2017
https://www.youtube.com/watch?v=D4u1v25q9Os

տեսեք Սերժի սրա ու մանացածների պատկեր