Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 հունիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.00%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

«Իշխանությունները մեկուսացնում են նրան, քանի որ վտանգ են տեսնում». արձագանքներ` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

«Իշխանությունները մեկուսացնում են նրան, քանի որ վտանգ են տեսնում». արձագանքներ` Սամվել Բաբայանի ձերբակալության մասին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին ձերբակալել են, «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:
Քաղաքական գործիչներից շատերը համոզված են, որ Սամվել Բաբայանի ձերբակալությունն իշխանության կողմից իրականացրած բռնության հերթական քայլն է:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառվում, որ մինչև ապրիլի 2-ն ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր-2» գործողություն է ծրագրում և չեն բացառվում ԱԱԾ-ի կողմից կտրուկ քայլեր և գործողություններ կլինեն՝ ընդհուպ կալանավորումներ:

Այս թեման մեկնաբանել են`

Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Հայկ Խանումյան, ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Սամվել Բաբայանին ձերբակալելու օրը` մարտի 22-ը, Սերժ Սարգսյանն իզուր չէ ընտրել: Բաբայանին խաղից հանելու գործընթացը հենց 2000թ. մարտի 22-ին էր սկսվել: Սա իշխանության քայլերի տրամաբանության մեջ է:

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Ավետիք Իշխանյան, իրավապաշտպան

Իմ երևակայությունը չի ներում, չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկը «Իգլա» տեսակի հրթիռային համալիր ներկրի ոչ օրինական ճանապարհով:
Ինչ վերաբերում է ապստամբությանը, «Իգլան» այն զենքը չէ, որով պետք է ապստամբություն անեն: Ես դա չեմ պատկերացնում: Ես Սամվել Բաբայանին խորությամբ չեմ ճանաչում, բայց համենայնդեպս, նա ինձ վրա չի թողնում անմեղսունակի տպավորություն, որ կարող էր նման քայլ անել՝ ապստամբության նպատակով: Նա բավականին խելոք անձնավորություն է իմ տպավորությամբ: Ինձ անհավանական է թվում, որ նա այդ քայլին կդիմեր: Այս ամբողջը շատ մութ պատմություն է: Ինչքան ես գիտեմ՝ նա Սերժ Սարգսյանին շատ լավ է ճանաչում, շատ լավ ճանաչելով՝ նա նաև գիտի Սերժ Սարգսյանի կառավարման եղանակը, հատուկ ծառայությունների ուշադրությունն իր նկատմամբ, և ես չեմ կարծում, որ նա այդքան հիմար գտնվեր, որ այդպիսի քայլի դիմեր: Իշխանությունները մեկուսացնում են նրան, քանի որ վտանգ են տեսնում իրենց համար, այդպես նաև Ժիրայր Սեֆիլյանի հետ վարվեցին: Մի կողմից նրանք մեկուսացնում են պոտենցիալ վտանգ ներկայացնող քաղաքական գործիչներին, մյուս կողմից կարող է նաև այլ հարց լինել: Ես սկսում եմ կասկածել դավադրությունների տեսությանը:

Գագիկ Մելքոնյան, Պաշտպանության նախկին փոխնախարար

Գագիկ Մելքոնյան, Պաշտպանության նախկին փոխնախարար

Դա հակաօդային պաշտպանության զենք է, որը միայն ՊՆ-ն իրավունք ունի ձեռք բերելու, ո՞նց կարող է քաղաքացին «ԻԳԼԱ» ձեռք բերել:

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Սա քաղաքական քայլ է, սա Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան դաշինքի դեմ ուղղված հերթական քայլն է: Տեսնելով, որ հասարակության մոտ արագ աճում է վստահությունը մեր նկատմամբ, իշխանությունները գնացին հերթական բռնությանն ու ապօրինությանը:
Հաշվի առնելով Սամվել Բաբայանի հեղինակությունն ու կարողություններն` իրեն են թիրախավորել: Իշխանությունն առաջին հերթին ժողովրդից վախ ունի, և քանի որ գիտի, որ ժողովուրդն իրեն չի վստահում, իսկ Սամվել Բաբայանի նման գործիչներին վստահում է, նմանատիպ քայլերով փորձում է կասեցնել մեր աճը: Բացի այդ, Սամվել Բաբայանին ազատությունից զրկում են այն ժամանակ, երբ այստեղ լայնորեն քննարկվում է Արցախի խնդիրը և ակնհայտ է, որ Սամվել Բաբայանը կոշտ գծի կողմնակից է, ոչ թե հողերը վերադարձնելու: Սա է պատճառը, որ իրեն ազատությունից զրկում են:

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Սարո Սարոյան, քաղաքական վերլուծաբան

Սամվել Բաբայանը, մյուս գեներալները, հրամանատարները, ովքեր հիմա ընդդիմադիր որևէ շրջանակի մեջ են մտել ու քաղաքականությամբ են զբաղվում, նրանք չունեն քաղաքական համապատասխան գիտելիք ու կարողություններ։ Հենց միայն Սամվել Բաբայանի ձերբակալությունը դրա վկայությունն է։ Կարողությունը հենց նա է, որ քաղաքական խնդիր ես դնում քո առջև և կարողանում ես լուծել այն։ Եթե ինչ-որ գործնական ծրագիր ես կազմել, բայց վարչախմբից անգամ մտադրությունցդ չես կարող թաքցնել, ապա դա անլուրջ է։ Վարչախումբը եթե անգամ «Իգլա» զենիթահրթիռային համալիր, Տ-72 տանկ կամ այլ զինատեսակ չգտի տանը, ապա առանց պատրվակի բերման կենթարկի ցանկացածին՝ այդ ընթացքում մի ատրճանակ խրելով գոտու արանքում, և նրան բերման ենթարկելու արձանագրությունը կկազմի անօրինակ զենք կրելու փաստով։ Սա է այս վարչախմբի ձեռագիրը և անլուրջ է զբաղվել քաղաքականությամբ` այս ամենն արհամարհելով։ Իհարկե ես հասկանում եմ, որ ինչ-որ անձի ձերբակալության մասին տեղեկատվությունը երբ լայն շրջանառություն է գտնում, դա արդեն իսկ որոշակի փուչիկ է դառնում հանրության համար։ Բայց փաստն այն է, որ տվյալ անձը չի ունեցել համապատասխան հատկանիշներ վարչախմբի դեմ պայքարում հաջողելու համար։

Վարդան Այվազյան, ՀՀԿ պատգամավորության թեկնածու

Վարդան Այվազյան, ՀՀԿ պատգամավորության թեկնածու

Կփորձեն քաղաքական երանգ տալ, բայց թողնենք իրավապահները զբաղվեն: Չեմ կիսում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչների պնդումները, որ Սամվել Բաբայանի ազատազրկումը նպատակ ունի խոչընդոտել ընդդիմադիր դաշինքի մուտքը խորհրդարան: Այդ ուժն այդքան ռեյտինգ չունի։ Ես ինքս երկու սոցիոլոգիական հարցում եմ արել, և սոցիոլոգները կարող են դա փաստել:

Սեյրան Օհանյան, «ՕՐՕ» դաշինքի պաշգամավորության թեկնածու

Սեյրան Օհանյան, «ՕՐՕ» դաշինքի պաշգամավորության թեկնածու

Սամվել Բաբայանը մեր գաղափարակից ընկերն է, մեր համակիրն է: Այս քայլը դաշինքի նկատմամբ շարունակական հաջորդականության վերաբերմունքի արդյունքը կարող է լինել:

Վովա Վարդանով, ազատամարտիկ, հետախույզ

Վովա Վարդանով, ազատամարտիկ, հետախույզ
Բաբայանին մեկուսացնելու համար շատ բան պետք չէ, որովհետև նա շատ խիզախ է: Այդ խիզախությունը հաճախ նրան դրդում է քայլերի, որոնք կիսով չափ անօրինական են, ինչը միշտ էլ կարող էին որպես առիթ օգտագործել: Հնարավոր է՝ ընտրություններից առաջ, ասենք, ինքն ավելի շատ կիսաօրինական բաներ է թույլ տվել, բայց «Իգլայի պահը» մի փոքր կասկածելի է:
Ազգային Անվտանգությունն, իմ իմանալով ամենախելացի մարդկանց մեծ տոկոսն է կազմում ուժային կառույցներում, եթե նրանք դա առգրավեին սահմանի վրա ու դա կապված լիներ Բաբայան Սամվելի անձի հետ, միանգամից չէին բռնի. կհետևեին, կֆիքսեին, բոլոր մարդկանց կբացահայտեին, հազարումի հարցեր կլուծվեր, այն կդարձնեին մեծ օպերացիա, բազմաթիվ մարդիկ գնդապետի կոչումներ կստանային, հետո նոր կձերբակալեին:
13526 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
inch ases
inch ases 11:37, 24.03.2017
oy-oy, ay-ay, Vanoi jamanak narkotikn er, hima el zenqn e, hetaqrqir e el inch erevakayutyun unen mer ujayinnery???? ha, karcum em hajordy atomayin rumbn e linelu, artadrvac Vrastanum..... bayc vraciq vonc vor te sagh herqum en, karoxa AAC-i mot chkpni es angam???? ekeq chishtn aseq, menq el imananq ed mardn inchum e meghavor, inch a arel???? chisht aseluc lavy chka, meka suty 40 or a aprum
xx
xx 17:32, 08.04.2017
https://www.youtube.com/watch?v=D4u1v25q9Os

տեսեք Սերժի ու մանացածների պատկեր