Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Էկրանից այն կողմ նստած էր մեր նորագույն պատմության քաղաքական մտքի ամենամեծ գիգանտներից մեկը». Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքները

չորեքշաբթի, 22 մարտի, 2017 թ.

Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում` ՀՀ առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հասարակության շրջանում ակտիվ քննարկում է առաջացրել: Քաղաքացիներին հատկապես բարկացրել է հողերը հանձնելու մասին նրա դիտարկումը:
«Ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանի բոլոր իշխանությունները, բոլոր նախագահները դավաճաններ են։ Միայն իշխանությունն է գիտակցում, որ ինքը միջազգային պետությունների ընտանիքի անդամ է և պարտավոր է ենթարկվել այդ ընտանիքի սահմանած կանոններին։ Երբ մենք ընդունվել ենք ՄԱԿ և ԵԱՀԿ, ընդունել ենք սահմանների անփոփոխելիության սկզբունքը, տարածքային ամբողջականության սկզբունքը, ուժի կիրառմամբ սահմանների փոփոխության անթույլատրելիությունը, դա մենք էլ ենք ընդունել, Ադրբեջանն էլ։ Աշխարհը չի ճանաչում կամ չի ընդունում ոչ մի պատրվակ այս սկզբունքները խախտելու համար», - ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Հանձնողներին ասեք, որ իրենց դղյակները հանձնեն, ազգի հողերն իրենցը չեն». Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի արձագանքները
Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Քոչարյան, քաղաքական մեկնաբան

Անկախ նրանից համաձայն եմ թե ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքերի հետ (տվյալ դեպքում շատ հարցերում համաձայն չեմ), չեմ կարող չնշել, որ էկրանից այն կողմ նստած էր մեր նորագույն պատմության քաղաքական մտքի ամենամեծ գիգանտներից մեկը... եթե ոչ ամենամեծը: Ափսոս շատ է ծերացել:

Արա Պապյան, քաղաքագետ

ԼՏՊ անդրադարձավ շատ բանի, բայց չասաց 1994թ. մայիսին ո՞վ և ինչու՞ կասեցրեց հայոց զորքերի հաղթական երթը և պատերազմը մնաց անավարտ ու հիմա այս անավարտ վիճակը գրեթե ամեն օր զոհեր է բերում: Զոհերի հարցն էլ շահարկվում է Հայաստանի ռազմաքաղաքական վիճակն էլ ավելի վատացնելու նպատակով:

Արգիշտի Կիվիրյան, վերլուծաբան, ակտիվիստ

Լևոն Տեր-Պետրոսյանը իր վերջին հարցազրույցում բառացի հայտարարեց, որ Արցախյան հարցի ներկայիս առաջարկվող լուծումը եթե չընդունենք, հաջորդ լուծումը շատ ավելի վատ ա լինելու: Բա այս պարագայում Իլհամ Ալիևը ապուշ ա, որ համաձայնվի ներկայիս լուծմանը, մնում ա լսի Լևոնի հարցազրույցը և սպասի Ադրբեջանի համար շատ ավելի լավ հաջորդ լուծման...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ինչու՞ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վարդան Օսկանյանը չեն միավորվել։ Երկուսն էլ համարել են, որ Արցախի տարածքում Ադրբեջանից օկուպացված տարածքներ կան։ Շատ ներդաշնակ դաշինք կլիներ։ Երկուսն էլ իրենց վերջին հարցազրույցներում ռուսների առաջ ուղղակի հալվում են... Դաշինքի անունն էլ դնեին՝ ԼՕՐՕ կամ նման մի բան... էս ինչքան ընկանք, էս ուր հասանք։ Ինչ տղերք մեռան ու զոհվեցին, որ սա՞ լիներ....

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» խմբակցության մամուլի խոսնակ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» խմբակցության մամուլի խոսնակ

Շնորհակալություն ասենք Տեր-Պետրոսյանին, որ հող հանձնելու հարցը ընտրությունների տեսքով հանրաքվեի է դնում, ու արդյունքում կտեսնեք, որ ժողովուրդը մերժելու է նման դիրքորոշումը՝ ՀԱԿ-ՀԺԿ-ին ձայն չտալով ու սեփական կամարտահայտությունն ամրագրելով։
Լավ մեկը ինձ կբացատրի՞, թե ինչու է Տեր-Պետրոսյանն այսքան խառնվել իրար, եթե ըստ իր խոսքի՝ Սերժենք գիշեր-ցերեկ էս ուղղությամբ են աշխատում, ինչո՞ւ 2008-ին ժողովրդին բորբոքեցիր, մարտի 1 տեղի ունեցավ, եթե թիվ 1 խնդիրը «ավգյան ախոռները» մաքրելը չէր, եթե հիմա ասում եք էս տարիների թիվ մեկ խնդիրն Արցախի հարցն է, մնացածը լոլոներ են։
Ես վստահ եմ, եթե 2008-ին էս կարգախոսով Տեր-Պետրոսյանը գար հրապարակ, ավելի քիչ հեղինակություն ունեցող ուժերը մի երկու անգամ շատ ձայն էին ստանալու։
Հայաստանում կա թիվ 1 խնդիր, դա ժողովրդավար, երկրի շահերը սպասարկելը սուրբ պարտականություն համարող, երկիրը զարգացնող իշխանություն ձևավորելն է...
Ինչ վերաբերվում է Տեր-Պետրոսյանի կողմից վկայակոչված միջազգային իրավունքին, աշխարհակարգին, ապա դրանք հիմնականում վկայակոչում են սեփական շահը սպասարկելու նպատակով, այլ ոչ թե սեփականից հրաժարվելու համար։ Դրանք թեև կարևոր, խիստ անհրաժեշտ, բայց ամենաշատը բռնաբարվող կարգերն են. «հաղթիր ոնց կարաս», սա է աշխարհակարգի ոչ պաշտոնական կարգը։ Սա ասում եմ՝ ներկա պահին միջազգային իրավունքի աշխարհի լավագույն մասնագետներից մեկի՝ Մայքլ Գլենոնի ուսանողը լինելով, ով կետ առ կետ ցույց է տալիս, թե որքան անկատար է պետությունների, փիլիսոփաների ու լավագույն իրավագետների կողմից ստեղծված կարգերը։
Հետևապես, ՀՀԿ ու դրանից քիչ տարբերվող ուժերը պետք է հեռու պահվեն պետության իշխանությունից, թե չէ բոլորն էլ մինսկի խմբերին են ենթարկվելու, բոլորն էլ «իսրայելօրիներ» են....

Քրիստ Մանարյան, դրամատուրգ, դերասան

Շատ, շատ տհաճ եթեր, անհամարձակ հաղորդավարուհով, որտեղ առաջին նախագահն ինչպես միշտ ամբոխավարի կեցվածք ընդունած բարբաջում ա, ժողովրդին պիտակավորում ա, փորձում ա միամիտներին համոզել, որ աշխարհի օրենքների դեմ ոչինչ չունենք դնելու ու դրա ծուռ բերնին գրագետ ձևով էկող չկա:

Արմեն Մովսիսյան, երգիչ, երգահան

Ամենահետաքրքիրն այն է, որ լուրջ մարդկանց մի խումբ ոչ բարով խերով յաշիկի ելույթ ունեցած արարածի մտքերն են վերլուծում: Ինչպես կասեր մարդամեկի տատը` եկել ես, որ ինչ ասես այ մոզի: Նստի քեզ համար մի հատ գիրք գրի վկաներիդ բաժանի, ասա էդ խոսացողներից մեկը Արցախ մի անգամ եղե՞լ է, արցախցի մի ծանոթ գոնե ունի՞, մի տուն մտել հաց կիսե՞լ է, որ հիմա էդ հողերի մասին նույնիսկ փորձի լպտալ:

Արմեն Դուլյան, վերլուծաբան

էս ամբողջ հարցազրույցի անթաքույց ակնարկը, որքանով հասկացա, մեկն էր՝ քվեարկեք հանրապետականների օգտին...
Անցավ ուղիղ 20 տարի...
1997։ «Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը»...
2017։ «Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցություններում կան նոր հանգամանքներ և առաջիկայում հարցը կլուծվի»...

33817 | 6