««Եվրոտեսիլ»-ի երգն էլ է արդեն հնդկական մոտիվներով». կարծիքներ` Արծվիկի` «Fly with me» երգի մասին
«Եվրոտեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրոտեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Երգչուհին արդեն հանդիսատեսի դատին է հանձնել «Fly with me» հայաստանյան երգը և տեսահոլովակը: Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներն` Ավետ Բարսեղյանն ու Դավիթ Ծերունյանը: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: |
Վահագ Ռաշ, երգիչ
Սամուռայների հիմնը, իսկ եթե անկեղծ, առաջին մեկ րոպեն լսվում էի, հետո ... մի խոսքով: |
Իվետա Մուկուչյան, երգչուհի
Այնքան հպարտ եմ, որ Հայաստանը միշտ ինչ-որ նոր բան է փորձում և երբեք չի կենտրոնանում ստանդարտների վրա: Միշտ էլ դժվար է ինչ-որ նոր բան ստեղծել և լինել նորարար: Հաջողություն քեզ, Արծվիկ: Անհամբեր սպասում եմ կենդանի կատարմանը: |
Աննա Հոկոբյան, օգտատեր
Չգիտեմ` ով է որոշել այս երգը «Եվրոտեսիլ»-ի համար, բայց նաև չեմ հասկանում, թե ինչ հույսերով է այն ուղարկվելու: Վերջապես ճաշակ գոյություն ունի: |
Արմեն Մուրադյան, օգտատեր
Հասկացանք` հնդկական կինոները մոդա են, որ մարդկանց հիպնոզացնեն, բայց «Եվրոտեսիլ»-ի երգն էլ է արդեն հնդկական մոտիվներով: Եվ երգը, և բեմականացումը ահավոր էին: |
Նելլի Ավետիսյան, լրագրող
Ինչ ասեցինք` ժող երգերը պետք է երգվեն, որ պահպանվեն, էլ իրանց նեղություն չեն տալիս ստեղծագործեն, ում տեսնում ես ժող երգերա երգում, տարիներ հետո մշակութային բաց ենք ունենալու: |
Արման Հայրապետյան, Դիլիջանի «Թումոյի» ղեկավար
Հիմա կարդում եմ հիասթափված գրառումներն ու մեկաբանությունները եվրազիբիլի մեր մասնակցի մասին, մի քանի ամսից կկարդամ սրտաճմլիկ գրառում-խնդրանքները սփյուռքահայերին քվեարկելու մեր մասնակցի օգտին, քվեարկության ժամանակ կկարդանք հիասթաված գրառումները քվեարկության մասին, հետո հերթական բարոյական հաղթանակի մասին, հետո գրառում-պահանջներ այդ դեբիլությանն այլևս չմասնակցելու մասին, բայց մի քանի ամսից կկարդանք հույսով լցված գրառումներ նոր մասնակցի ընտրության մասին։ |