Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 25 մայիսի, 2017 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
13.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
5.00%
,
Ռուսական ռուբլի
8.25%

Քննարկումներ

Արձագանքներ` Զարուհի Փոստանջյանի` «Ժառանգություն»-ը լքելու մասին

Արձագանքներ` Զարուհի Փոստանջյանի` «Ժառանգություն»-ը լքելու մասին
Օրերս «Ժառանգություն» կուսակցության անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ էր հանդես եկել` տեղեկացնելով, որ լքում է «Ժառանգություն» կուսակցությունը: Ոմանք հարգանքով վերաբերվեցին ԱԺ պատգամավորի որոշումը, շատերն էլ կարծեցին, թե որոշումը դեռ մի բան էլ ուշացած էր:
Այս թեման մեկնաբանել են`

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Արմեն Մարտիրոսյան, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

Հարգանքով եմ վերաբերում Զարուհի Փոստանջյանի` կուսակցությունը լքելու որոշմանը: Ամենայն բարիք եմ մաղթում Զարուհի Փոստանջյանին, բայց ինչպես կուսակցությունը եղել է սկզբունքային, գաղափարական՝ իր ձևավորման առաջին օրից, այդպես էլ մնում է։ Որևէ դրույթի փոփոխություն՝ ծրագրային, չի լինելու, որևէ մոտեցման,և ինչպես բոլոր դեպքերում է մեզ համար եղել, լինելու է վասն հայրենյաց, այնպես էլ շարունակելու ենք մեր գործունեությունը և փորձելու ենք հասնել իշխանափոխության:

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ

Դավիթ Սանասարյան, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ

Ճգնաժամերը պետք է դիտարկել ոչ թե որպես սգո ու անճարության ժամանակաշրջան, այլ նոր հնարավորություն։
«Ժառանգություն»-ից Զարուհու դուրս գալը ցավալի լուր է, բայց արդեն կա իրողություն. սա նոր հնարավորություն է և՛ Զարուհու, և՛ «Ժառանգության» համար։ Երկուստեք պետք է դրսևորվեն այնպես, որ քայլերի արդյունքում օգտվի Հայաստանն ու նրա քաղաքացիները և ոչ թե՝ հանցավոր իշխանությունն ու նրա քրեական սպասարկուները։
Լրագրողները հարցնում են, թե արդյոք սա «Ժառանգության» վերջն է, ժամանակը ցույց կտա թե սա վերջն է, թե նոր սկիզբը, բայց ամենակարևորն էստեղ «Ժառանգության» անունը չի. Րաֆֆի Հովհաննիսյանի ամենամեծ ներդրումներից մեկն այն է, որ հավաքեց ու հանրությանը ներկայացրեց մի թիմ, որի անդամներն այս տարիներին թե միասին, թե թմից դուրս պայքարում են հանուն Հայաստանի Հանրապետության։ Անահիտ Բախշյանը, Ստյոպան, Զարուհին և այլոք որտեղ էլ որ լինեն՝ «Ժառանգություն»-ից հեռու, թե «Ժառանգության» հետ համագործակցելով, վստահ եմ, որ իրենց գործը շարունակելու են։

Անահիտ Բախշյան, «Բարև Երևան» խմբակցության անդամ

Անահիտ Բախշյան, «Բարև Երևան» խմբակցության անդամ

Այժմ մնացած ժառանգականները մեզ են մեղադրում, թե մենք ենք շեղվել «Ժառանգության» գծից, սակայն նրանք չեն կարող համոզել։ «Ժառանգության» ուղղվածությունն արևմտամետ արժեքներով պետությունն է, մենք մնացել ենք հենց այդ գծի վրա, իսկ այն ուժը, որին հիմա գնացել, միացել են, հայտնի չէ, թե ՀՀ պետության տեսլականը նրանք որտեղ են տեսնում։ Իսկ Զարուհի Փոստանջյանն իր ասելիքն ամեն տեղ էլ կասի, այն աքաղաղի նման, որին թագավորը կերավ, սակայն փորի մեջ էլ էր խոսում...: Ցավում եմ, որ այս որոշումը Զարուհին ուշ կայացրեց, ու նրա ներկայացրած հիմնավորումը ես եմ ժամանակին ասել:

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Լավ է ուշ, քան երբեք...
Միանշանակ ողջունելով Զարուհի Փոստանջյանի որոշումը ՛՛Ժառանգությունից՛՛ հեռանալու մասին, ավելին՝ համարելով դա որոշ չափով ուշացած, չեմ կարող չհայտնել ափսոսանքս մեր բոլորիս աչքի առաջ ստեղծված, այդքան խոստումնալից գործունեություն ծավալած, այնպիսի նախանձելի թիմ հավաքած և այդքան անփառունակ վախճանի արժանացած ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ճակատագրի վերաբերյալ:
Զարուհի Փոստանջյանը բոլորից երկար էր պահպանում հավատարմությունը կուսակցության ղեկավարին, կանացի տոկունությամբ ու նվիրվածությամբ փորձելով փրկել կառույցի համբավն ու հեղինակությունը: Զարուհու հեռանալով ՛՛Ժառանգությունը՛՛ վերջնականապես վերածվելու է մեկ մարդու կուսակցության և որպես այդպիսին վերանալու է հայկական քաղաքական բեմից:
Զարուհի Փոստանջյանն իր այս քայլով հայտ է ներկայացնում ինքնուրույն քաղաքական գործունեությանը՝ մի բան, որ վաղուց էր սպասվում և կարող է իրական բեկում մտցնել ստեղծված ճնաժամային իրավիճակում, եթե երիտասարդ ու մեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչը չուշացնի հաստատել իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին, համամարդկային արժեքներին, մարդու իրավունքներին, քաղաքական ազատություններին և ամենակարևորը՝ ազգային-ազատագրական պայքարին ընդդեմ չեկիստական գաղութացմանը: Ես անձամբ վաղուց եմ համոզված, որ միայն կանայք կարող են փրկել փակուղում հայտնված մեր երկիրը: Զարուհու դերն այս պայքարում այսօրվանից կտրուկ մեծանում է:

Սամվել Հովհաննիսյան, օգտատեր

«Ժառանգություն»-ն ուներ մեկ գերազնիվ պատգամավոր, որի անունն էր Զարուհի Փոստանջյան:

Լյուդա, օգտատեր

«Ժառանգություն»-ն ընդդիմադիր կուսակցություն էր, այժմ դաշինքավորվելուց հետո ինչպես ընդունել, մի տեսակ անհամատեղելի են դաշնակիցներն ու ժառանգականները, ակամայից հիշում եմ ապրիլյան ծանր անքուն գիշերները՝ Օհանյանը արյունոտ է, Օսկանյանը ոչ պակաս՝ մարտիմեկյան... կուսակցությունից դուրս ևս խնդիրներ են առաջացել, համակիրների հսկայական բանակը հայտնվեց անորոշության մեջ:

Մաքսիմ Ասատրյան, օգտատեր

Պահն է, որ մաքրամաքուր ու անբիծ հայրենասերները համախմբվեն Զարուհու շուրջը։ Զարուհին շատ լավ գիտի այդ վեհ, ազնիվ, ազնվաբարո մարդկանց:
11699 | 1
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Աննա
Աննա 15:47, 23.02.2017
Միայն խոսքերով չէ,այլ իրական գործողություններով է պետք ապացուցել:Պարզվում է,որ Հայաստանում ընդդիմադիրների դիմակի տակ թաքնված են իրենց կարիերայի մասին մտածող մարդիկ:հովանու տակ ծվարաած և մարդկանց այդ կուսակցությամբ հայտնի դարձածները լքում են իրենց բարերարին: