Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Տիկի՛ն Հեղինե, երբ Շուշանն աչք էր հանում, Դուք ո՜ւր էիք». կարծիքներ` Հեղինե Բիշարյանի ելույթի մասին

երկուշաբթի, 13 փետրվարի, 2017 թ.
«Տիկի՛ն Հեղինե, երբ Շուշանն աչք էր հանում, Դուք ո՜ւր էիք». կարծիքներ` Հեղինե Բիշարյանի ելույթի մասին

«Հայկական վերածնունդ» կուսակցության համագումարին փոխնախագահ Հեղինե Բիշարյանի արած հայտարարությունը համացանցում լայն արձագանք է ստացել:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավորն ասել էր, թե «կփշրի նրանց մատները», և իր «մատներով կհանի նրանց աչքերը», ովքեր կփորձեն վարկաբեկել ՀՎԿ-ն:
Պատգամավորի համախոհների կարծիքով` ոմանք օգտվելով Բիշարյանի հուզիչ ելույթից, փորձում են սև փիառ անել, մինչդեռ հազարավոր մարդիկ ողջունում են նրա ելույթը:
Ոմանք էլ քննադատում են` զարմանք հայտնելով, թե ինչու դահլիճում որևէ մեկը չի լռեցրել նրան:

Այս թեման մեկնաբանել են`

Կարեն Թումանյան, ՀՎԿ անդամ

Էլ ոնց կլինի. հազարավոր մարդիկ ողջունում են Բիշարյանի ելույթը, իսկ մի քանի «ՀՎԿ-այացավով» տառապողներին դուր չի եկել:
Հարյուրավոր մարդիկ իրենց գոհունակությունն են հայտնում Հեղինե Բիշարյանին՝ համագումարի ժամանակ իր հուզիչ ելույթի համար, բայց արի ու տես մի քանի հոգու դա դուր չի եկել. թիրախավորել են հուզիչ պահին նրա արած արտահայտությունն ու իրենց խելքին փորձում են սև փիառ անել:
Իսկ ինչն է սխալ ասել Բիշարյանը. միթե պետք է ողջուներ նրանց, ովքեր ամեն ինչի մեջ միայն վատն են տեսնում, կամ էլ թե չէ իրենց գլխավոր առաքելությունն են համարում զրպարտությունների և հերհյուրանքների միջոցով զրոյացնել Հայկական Վերածննդի ամենօրյա չարչարանքները: Այդ ինչպես է ստացվում, որ զարգացած երկրների հեղինակություն վայելող գործիչներն իրենց ելույթների ժամանակ ինչ ասես կարող են ասել, իսկ մեզ մոտ՝ ամեն առումով զիջող Հայաստանում, չի կարելի դասական ելույթների ֆորմատից մի պահ շեղվել:
Էլ ո՜նց կլինի. հազարավոր մարդիկ ողջունում են Բիշարյանի ելույթը, իսկ մի քանի «ՀՎԿ այացավով» տառապողներին դուր չի եկել:

Հասմիկ Բաբաջանյան, բանաստեղծուհի, արձակագիր

Ոչ ոք երևի չի մոռացել, թե ինչպես էր Շուշան Պետրոսյանը Սեյրան Օհանյանի համար աչք հանում։ Ժամանակին գրել էի, որ պատգամավորն իր գրառման մեջ բանակը գրել է փոքրատառով, իսկ նախարար բառը մեծատառով: Վրիպո՞ւմ էր, թե՞ անձի նկատմամբ յուրօրինակ հարգանք: Ահա թե ինչ էր գրել երգչուհին․ «Լսի այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ»։ «Հայկական վերածնունդ կուսակցության» համագումարում Հեղինե Բիշարյանը ևս աչքահանությամբ է փորձել սարսափեցնել: Մնում է ընդամենը Հեղինեին ասել՝ տիկին Հեղինե, երբ Շուշանը աչք էր հանում, դուք ու՜ր էիք․․․ Այնպես որ Շուշանից հեղինակային իրավունքը մի տար:

Արամ Մանուկյան, ակտիվիստ

Իմ համար մեկա, Արթուրն ու էն հիստերիկը ում կքերթեն ու կսպանեն, ավելի շատ հետաքրքիրա` էդ դահլիճում մեկը չկա՞ր, հելներ-ասեր՝ հոպ, արա էս ինչ ես ասում: Օրինաց երկրի անդամներ, տենց լավ ա նայում ձե՞զ, որ լիքը բան անտեսում եք:

Հասմիկ Հարությունյան, օգտատեր

Տիկին Բիշարյանից շատ ավելին ենք սպասում, քան սայթաքումները: Մարդն իր գաղափարախոսության կրողն է, բայց ոչ սադրիչը:
Ավելի լավ է լեզվով սայթաքել, քան քծնել:

Մելանիա Պետրոսյանց, օգտատեր

Լավ է արել ասել է, բա չէ, մյուսների նման ընտրությունից-ընտրություն թիմ փոխի, կուսակցությունից-կուսակցություն թռնի՝ մանդատի համար։

Անի Կարապետյան, օգտատեր

Որոշ դատարկաբաններ, խոշորացույցը վերցրել, ընկել են տիկին Բիշարյանի ելույթն են զննում, ժամանակին, որ ազգադավ սրիկաների աչքերը հանած լինեինք, այսօր հայաթափություն չէր լինի, Հայաստանում հայն արժանապատիվ կապրեր: Զինվորը սահմանին 18 տարեկան իր կյանքը չէր զոհի: Հանգիստ թողեք տիկնոջը, նա հայի թասիբ ունի, ոչ թե հազարավոր տաբատավորների պես...

14677 | 2