Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Ստացվում է` ՀՀ ցանկացած քաղաքացու Բելառուսում կարող են ձերբակալել ու արտահանձնել Ադրբեջանին». կարծիքներ` Լապշինին Բաքու արտահանձնելու մասին

չորեքշաբթի, 08 փետրվարի, 2017 թ.
«Ստացվում է` ՀՀ ցանկացած քաղաքացու Բելառուսում կարող են ձերբակալել ու արտահանձնել Ադրբեջանին». կարծիքներ` Լապշինին Բաքու արտահանձնելու մասին
Ինչպես արդեն հայտնի է, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բավարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքը՝ Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ: Այս գիշեր հատուկ չվերթով Լապշինին տեղափոխել են Բաքու, որտեղից նրան հատուկջոկատայինների ուղեկցությամբ տարել են մեկուսարան:
Նշենք, որ Ադրբեջանը մտադիր է էր իր քրեական օրենսգրքի 281.2 (պետությունների դեմ հրապարակային կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկել բլոգերին:
Լապշինի ապօրինի արտահանձնումն Ադրբեջանին այս օրերին համացանցում բուռն արձագանք է գտել:
Այս թեման մեկնաբանել են`

Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան

Նիկոլայ Բաղդասարյան, փաստաբան
ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին արտահանձնեցին Ադրբեջանին: Հայաստանը պետք է համարժեք արձագանքի Բելառուսին: Սա անօրինական որոշում է և հակասում է Եվրոպական Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, քանի որ Ալեքսանդր Լապշինը հանդիսանում է Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի և վտանգ կա իր անձի նկատմամբ բռնությունների գործադրման: Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին ևս կարող է հանձնվել Ադրբեջանին:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Ստյոպա Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Բելառուսում Հայաստանի դեսպանը պետք է խայտառակ ձևով հեռացվի համակարգից։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը, որը շաբաթներ առաջ Ստրասբուրգում ձմեռային նստաշրջանի էր մասնակցում ու մի ելույթ անգամ չունեցավ Բելառուսի, Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար ազատությունները սահմանափակելու մասին, պետք է նկատողություն ստանա ԱԺ ղեկավարության կողմից։
Մնացած պաշտոնյաների մասին չասեմ....

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Գագիկ Համբարյան, քաղաքագետ

Բաքվում սկսվում է «Լապշին-շոուն»:
Ադրբեջանական կայքերը լուսանկարներ են հրապարակել, թե ինչպես են հատուկ չվերթով Բելառուսից Բաքու տեղափոխված բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձեռնաշղթաներով և հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխում մեկուսարան...
Զարմանալ կարելի է ալիևյան տգետ կամակատարների վրա, որոնք Բաքվի օդանավակայանում կազմակերպել էին այս մասկի-շոուն... Այնպիսի տպավորություն էր, որ «հանցագործը» ոչ թե բլոգեր է,այլ Մեհրիբան կամ Լեյլա Ալիևային է բռնաբարել կամ էլ սերիական մարդասպան է... Բա՜ դրանց «սպեցնազիստների» դիմակները... Ուղղակի ծիծաղելի է... Այս տրագիկոմեդիայի միակ նպատակը լրագրողներին և այլնին վախեցնելն է, որ այսուհետ վերջիններս չհամարձակվեն մեկնել Արցախ... Իմ կարծիքով Իլհամ Ալիևի այս վարունգը թարս է աճելու և մեծ ցավ է պատճառելու վերջինիս...Հուսով եմ, որ ի պաշտպանություն Լապշինի` բազմաթիվ ԶԼՄ-ները միավորող միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կենտրոնների ներկայացուցիչներ կժամանեն Արցախ՝ դրանով ցույց տալով իրենց վերաբերմունքը Եվրոպայի և Ապշերոնի բռնապետներ Լուկաշենկոյին և Ալիևին համապատասխանաբար...
Հայաստանի իշխանությունները ևս պետք է արձագանքեն Բելառուսի բռնապետ Ա. Լուկաշենկոյի այս քայլին...Շատ լավ կլինի, եթե ՀՀ-ն հետ կանչի իր դեսպանին Բելառուսից... Այսուհետ ՀՀ ներկայացուցիչները պետք է միավորվեն բազմաթիվ այլ երկրների ներկայացուցիչներին, որոնք մշտապես քննադատում են Բելառուսի բռնապետի քաղաքականությունը... ՀՀ-ի պատասխանը Լուկաշենկոյին անհրաժեշտ է այնքանով, որ այդ երկրի նախագահ կոչվածը հասկանում է միայն ուժի «լեզուն»... Եթե դրա նման լկտիներին չես պատասխանում, ապա դա դիտվում է որպես թուլություն...

Տիգրան Բալայան, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ

Տիգրան Բալայան, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ
Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
Միանշանակ է, որ քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների, լրագրողների, զբոսաշրջիկների հոսքը Արցախ չի կանգնելու, այլ բազմապատկվելու է:

Ոսկան Սարգսյան, լրագրող

Ոսկան Սարգսյան, լրագրող
Հատուկ չվերթով բլոգեր Լապշինին Մինսկից տեղափոխել են Ադրբեջան: Բելառուսը պայմանագրով Հայաստանին դաշնակից է, սակայն Լուկաշենկոն այդ քայլով Հայաստանի ու Արցախի հանդեպ թշնամական քայլ կատարեց: Նա երևի մոռացել է, որ իր Կոլյա տղայի հետ օրերով Ծառուկյանի տանը հյուրընկալվել է: Հայաստանը պետք է կոլխոզի նախկին նախագահ Լուկաշենկոյին ցույց տա իր տեղը: Դա կարող է լինել դիվանագիտական նոտա, կամ էլ բելառուսական ապրանքների, մասնավորապես՝ տրակտորների բոյկոտ:

Արա Պապյան, քաղաքագետ

Արա Պապյան, քաղաքագետ

Էն որ ասում են, իբր ՀՀ-ն չի կարող Լապշինով զբաղվել, որովհետև ՀՀ քաղաքացի չէ, սուտ է: 2001-ից զբաղվել եմ Կանադայի բանտում ահաբեկչություն հոդվածով նստած երեք սիրիացի հայերի ճակատագրով: Կանադացիները միանգամայն հանգիստ ու հասկացողությամբ են վերաբերել այդ հարցին:
Ի դեպ, դեսպանն արտակարգ և լիազոր է ոչ թե, որ այդ բառակապակցությունը գեղեցիկ է, այլև որովհետև հավատագրման պահից ունի նման լիազորություններ: Այնպես որ նա անկախ գործելու ամենայն հնարավորություն ուներ: Ես քայլեր եմ ձեռնարկել, ապա արածիս մասին զեկուցել Քոչարյանին, ապա առաջարկել սիրիացիներին շնորհել ՀՀ քաղաքացիություն Հայաստան տեղափոխելու համար:
Ներսը՝ առյուծ, դուրսը կատու: Տեսնես ո՞ւմ մասին է այս ժողովրդական խոսքը:

Հայրապետ Արիստակեսյան, վերլուծաբան

Լուկաշենկո հա Լուկաշենկո: Էդ մարդը նավթի դիմաց մարդ է ծախում: Որ մեր անասունները լեզուները քամակներն են մտցրել, ո՞վ է մեղավոր: Մեր ԱԳՆ-ն ի՞նչ արեց, նախագահականն ի՞նչ արեց, որ այդ առևտուրը կանխի, ի՞նչ միջոցներ ձեռնարկեց:
Էշերին հանել ենք գահին ու ուրիշներից ենք բողոքում:
Նախագահ կոչված անասունի մակարդակով ձայն բարձրացվե՞ց: Միջազգային կառույցներ ոտքի հանվեցի՞ն: Սփյուռքի միջոցով համաշխարհային աղմուկ բարձրացնելու փորձ արվե՞ց:
Ի՞նչ արվեց, Ի՞նչ:
Եթե մեր ազգի գլխին տավար է նստած ու էդ տավարի քամակն էլ նույն ազգի ոստիկաններն են ամեն գնով պահում: Ով ինչ ուզի էս ազգի գլխին կանի:
Արցախի իշխանությունների կողմից ի՞նչ արվեց: Բացարձակապես ոչինչ:
Բա էլ ո՞ր մի լրագրողը կգա Արցախ ու Արցախի մասին հայանպաստ որևէ բան կնկարահանի: Իհարկե ոչ մեկը, երբ գիտե, որ հօգուտ ում անում է, նա դա չի գնահատում:

Վահե Առաքելյան, օգտատեր

Վահե Առաքելյան, օգտատեր

Ասում են` Իսրայելի զինծառայողը հայտնվելով գերության մեջ, պարտավոր է թշնամուն հայտնել բոլոր այն ռազմական գաղտնիքները, որոնց տիրապետում է: Սա ամրագրված է իրենց զինվորական կանոնագրերում և ցանկացած զինծառայող գիտի ու սրբությամբ պահպանում է այն, և Աստված չանի, եթե իսրայելական զինվորը մահանա գերության մեջ: Իսրայելը նման դեպքերում իրեն կարող է թույլ տալ հողին հավասարացենել թշնամու մի ամբողջ զորագունդ, իսկ երբեմն էլ խաղաղ բնակչությամբ բնակավայրեր... Ինչո՞ւ, որովհետև իր զինվորն արել է ամեն ինչ` ողջ մնալու համար:
Համոզված եմ, բլոգեր Լափշինն ասելու է էն ամենը, ինչ իրենից պահանջելու են Բաքվում... Ու իրեն տալու են Իսրայելին, ոչ Ռուսաստանին (չի բացառվում, որ ռուսն էլ լինի ակտիվ դերակատար էս խաղի մեջ)...

Վահագ Ռաշ, երգիչ

Վահագ Ռաշ, երգիչ
Իմ կարծիքը բելոռուսի կողմից Լապշինի արտահանձնելու մասին։ Այս ամենը ինձ թվում է լավ էլ սարքած սցենար էր` սկսած Լապշինի ադրբեջան այցից .. ինչու՞ հենց ինքը, այդ ինչպե՞ս հաջողացրեց այցելել բաքու աննկատ: Սրանով ադրբեջանը աշխարհին ուզում է ցույց տա, որ ինչ կլինի յուրաքանչյուրի հետ, եթե այցելեն Արցախ, այստեղից միայն մի հետևություն կարելի է անել, որ մենք այնքան թույլ ենք միջազգային հարթակներում, այնքան վարկաբեկված, որ մեր սպային սպանած տականքին հանձնում եմ ադրբեջան հետո հերոսացնում, դրա համար ոչինչ չի կիրառվում նրանց նկատմամբ ..
Ու Ձեզ թվում է, որ այս ամենը չի՞ արվել իսրայելի ու ռուսաստանի թեթև ձեռքո՞վ, այսինքն 2 պետություններն էլ բելոռուսի հետ միասին հասկացրեցին, որ ադրբեջանը ունի կշիռ, իսկ մենք ոչինչ դեռ չունենք Արցախի համար արած` միջազգային հարթակներում, ու ընդհանրապես Հայաստանը ահավոր վարկաբեկված է իր կաշառակեր ու թալանչի ղեկավարների ու հոտած կառավարման համակարգի շնորհիվ։ Ու պետք չէ այստեղ մեղավորներ փնտրել, մենք յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի չափաբաժինը, քանի որ ամեն մեկս մտածում ենք միայն մեր ու մեր նեղ շրջապատի մասին.. միայն օրհասական պահերին ենք միավորվում, բայց մի օր դա կարող է շատ ուշ լինել ..

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Լապշինի դեպքը որքան էլ խայտառակ է, այնքան էլ բնորոշ ցանկացած բռնապետությանը, իսկ նա հայտնվեց միանգամից ՉՈՐՍ բռնապետի արանքում՝ Ալիեւ, Լուկաշենկո, Պուծին եւ Սարգսյան: Նրանցից ամեն մեկը խաղում է իր խաղը եւ դեռ հասկանալ է պետք, թե որն է ամենասարսափելին: Մի բան ինձ թվում է կարեւոր ՝ Լուկաշենկոն օգտագործում է Լապշինին ոչ թե Հայաստանի դեմ՝ մենք նրան չենք էլ հետաքրքրում, ՀՀ պարզապես գոյություն էլ չունի նրա հաշվարկներում: Լապշինը խաղադրույք է Պուծինի հետ Լուկաշենկոյի խաղում, չէ որ Լապշինը ՌԴ քաղաքացի է եւ մի քանի օր առաջ հենց ՌԴ օմբուդսմեն Մոսկալկովան պաշտոնապես բողոքել էր ՌԴ քաղաքացի Լապշինի հանդեպ Բելառուսի նման վարվելաձեւի դեմ, ասելով, որ ՌԴ սահմանադրությունը արգելում է ՌԴ քաղաքացիների արտահանձնումը այլ երկրներին, իսկ ՌԴ ու Բելառուսի միջեւ ընդհանուր պետության համաձայնագիր է գործում, ուստի Լապշինը պետք է փոխանցվի Ռուսասատնին: Սակայն Լուկաշենկոն հենց այս օրերին զգաց ռուսական ներխուժման կամ որեւե այլ միջամտության վտանգը եւ օգտագործեց ՌԴ քաղաքացի Լապշինին իբրեւ քավության նոխազ՝ իր ինքնուրույնությունը Պուծինին ցուցադրելու համար: Պուծինն անպայման կօգտագործի այս խայտառակության ՛՛մարդասիրական՛՛ կողմըն հակաբելառուսական իր խաղում, իսկ մեզ մնում է հարց տալ՝ ինչու՞ է այդքան լուռ պաշտոնական Երեւանը: Արդյո՞ք Արցախ այցելած Լապշինը կամ մեկ այլ օտարերկրյա քաղաքացին գոնե դիվանագիտական աջակցության իրավունք չունի ՀՀ-ի կողմից: Լռության պատճառը այն է, որ մարդու իրավունքներից չի կարող ու իրավունք չունի խոսելու մի երկիր, որը ոտնահարում է սեփական քաղաքացիմների իրավունքները, որը կեղծում է քվեարկությունները, որը տասնյակ քաղբանտարկյալներ է պահում բանտերում եւ հարյուրավոր գող ու մարդասպան՝ իշխանական աթոռներում: Եւ ահա ինչու Լապշինի խնդիրը լուծվելու է ոչ թե այս չորս տարբեր տրամաչափի բռնակալների կողմից, այլ բոլորովին այլ՝ հինգերրորդ պետության ջանքերով՝ Իսրայելի: Բարեբախտաբար, Լապշինն ունի նաեւ իսրայելական քաղաքացիություն եւ հենց այդ պետությունն է սուս ու փուս ազատագրելու իր քաղաքացուն մոտ օրերս: Որովհետեւ այդ պետությունը հազար ահաբեկիչ է փոխանակում իր մեկ զինվորի դիմաց: Որովհետեւ այդ պետությունը սեփական նախագահին բանտարկում է բռնաբարության, իսկ վարչապետին կաշառակերության համար: Որովհետեւ այնտեղ պետությունն է մարդու ծառա, այլ ոչ թե մարդիկ՝ պետության: Լապշինին տոկունություն:
11948 | 0