Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 04 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Քննարկումներ

«Հերթական «վիսոտկան» եք սարքելու տեղը, մարդկանց գռփեք». արձագանքներ` Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ

«Հերթական «վիսոտկան» եք սարքելու տեղը, մարդկանց գռփեք». արձագանքներ` Երևանի առաջին տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ

Մայրաքաղաքի առաջին տպարանի շենքի պայթեցման միջոցով քանդումը բուռն քննարկումների թեմա դարձավ, ու հանրությունը բացասական արձագանքեց կատարվածին: Կարծիքներ հնչեցին, որ շենքը մոտ 100 տարվա պատմություն ունի և Երևանի պատմության անբաժան մասն է: Շատերի խոսքով` սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր քաղաքի պատմությունը շարունակվում է ջնջվել:

Այս թեման մեկնաբանել են`

«Հայկական ժամանակ» օրաթերթ

«Հայկական ժամանակ» օրաթերթ

Այն, որ տպարանի շենքը քանդվելու է, լայն հասարակությանը հայտնի չէր. կարելի է ասել՝ այդ որոշումը այնքան էլ հրապարակային չէր և շատերի համար անակնկալ էր:
Դատելով սոցիալական ցանցերում ծավալված ակտիվ քննարկումներից, հանրությունը շատ բացասական արձագանքեց դրան, և կարելի է ենթադրել, որ եթե նախօրոք հայտնի լիներ, որ շենքը քանդվելու է, բողոքի ակցիաներ կլինեին: Թերևս հենց դա է պատճառը, որ շենքի ճակատագիրը թաքուն էր պահվում:
Շենքի տեղում, ըստ շրջանառվող լուրերի, կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենք կամ հյուրանոց: Երեկ մամուլը հետևողականորեն փորձում էր պարզել, թե ով է այդ տարածքի սեփականատերը: Վերջինս այդպես էլ իրեն «չմատնեց»:
Մեր տեղեկություններով, տվյալ տարածքի սեփականատերը «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանն է»:

Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան, քաղաքագետ

Մի կողմ դեռ դնենք, որ հերթական 100 տարեկան շենքը գողացան քաղաքից (հենց գողացան, ուրիշ ձև դա չի կոչվում), մի կողմ դնենք դեռ այն հարցը, որ քաղաքի պատմությունն է շարունակում ջնջվել։ Ախր էնտեղ տարրական անվտանգության հարցեր էլ կային։ Չէ՞ որ այդ շենքի շուրջբոլորը՝ 50-100 մետր շառավղով, բնակելի ուրիշ շենքեր կան։ Անգամ դիմացը կայանած մեքենաները չեն հանել էնտեղից։ Իրական դիվերսանտի պես էտ պիրոտեխնիկները պայթուցիկը տեղադրել ու արել են իրենց գործը՝ վտանգի ենթարկելով անգամ սեփական կյանքը։
Ու չնայած հասկանում եմ, որ սև գործն արդեն արված է, բայց մեկա կարծում եմ, որ այս պայթեցման թեման պետք է մանրամասն քննվի։ Թերթերում արդեն գրել են, որ մեր օրերի հերոսը Գենիկ Կարապետյանն է։ Ինքն է այդտեղ պլանավորում շինարարություն սկսել։ Պետք է ճշտել ու հասկանալ, թե այդ ում թույլտվությամբ է մարդը որոշել իր բիզնես շահերից ելնելով վտանգել ուրիշների կյանքն ու պոկել Երևանի պատմության գրքի ևս մեկ էջ։

Սամվել Մարտիրոսյան, փորձագետ

Սամվել Մարտիրոսյան, փորձագետ

Ապրեք, պայթացնելը ճիշտ ա. տենց ավելի արագ կարելի ա քաղաքը վարի տալ։ Թե չէ քլունգով մեկ-երկու։
Նոր ձև են գտել։ Առաջ գոնե իմանում էինք, գնում, գոռգռում էինք, դեմը կանգնում էինք։ Հիմա գալիս են, հինգ րոպեում գմփցնում։ Մնում ա հայկական թունդ, թարախ նավսը դրա դեմը տալ:

Անուշ Բեգլոյան, օգտատեր

Ասում եք` բան եք փոխելո՞ւ... Մի հատ չբռնե՞նք զանգենք օգնական, վարչապետ, եսիմ` ում: Էս ինչի՞ն պտի հավատանք, որտե՞ղ են հանրային քննարկումները, որտե՞ղ է պատմական շենքի ճակատագրի վերաբերյալ որոշումը, պատճառաբանությունը: Հերթական վիսոտկա եք սարքելու, գրփեք: Ո՞վ, Նոր իշխանությո՞ւնը: Նոր վարչապետի նոր գործելաո՞ճն է սա, թե՞ իրավիճակին չի տիրապետում, թե՞ Տարոն Մարգարյանը դաբռոյով թև ա առել, ինչ ուզում, պայթացնո՞ւմ է, ինչի՞ն հավատանք, ո՞ւմ աջակցենք: Բեգլարյան էլ չկա գլխին ջարդեք: Ամոթ:

Մկրտիչ Մինասյան, ճարտարապետ

Մկրտիչ Մինասյան, ճարտարապետ

Ամեն քանդվող շենքի հետ աղմուկ բարձրացնել պետք չէ: Ճիշտ է` շենքը հին էր, բայց միևնույն ժամանակ այն ցանկերի մեջ ներառված չէր: Նրա մի մասը այնուամենայնիվ պահպանվելու է, իսկական արժեքների վերացման մասին խոսում ենք, և հետո, եթե սկսենք ամեն մի շենքի համար խոսել, կասեն ընկերնե՛ր, հիմա ոչ մի բան չանե՞նք: Ծրագիր կա, երևի կանեն և շենքի ինչ-որ մաս էլ կպահպանվի:

Արսեն Կարապետյան, ճարտարապետ

Արսեն Կարապետյան, ճարտարապետ

Օրը ցերեկով պայթեցվեց Երևանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել:


Նախ, այս շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել և այլն, բայց ոչ երբեք՝ պայթեցնել կամ քանդել:


Երկրորդը, էկոլոգիայի տեսակետից, քաղաքի կենտրոնում այսպիսի բարբարոսությունը պետք է իրավական գնահատականի արժանանա: Բացի փոշուց և մնացածից, ասում են, որ նույնիսկ հարևաններին չեն զգուշացրել:
Այսօրվա Երևանի քաղաքային իշխանություններին դիմելը անիմաստ է, այդ պատճառով պահանջում եմ, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի և փրկվի շենքի դեռ մնացած մասը:

Արմեն Ամիրյան, Մշակույթի նախարար

Արմեն Ամիրյան, Մշակույթի նախարար
Այդ շենքը ներառված չէր պատմամշակութային հուշարձանների ցանկում և ուներ սեփականատեր, որն էլ որոշել է քանդել և նորը կառուցել: Շենքի պատմամշակութային արժեքի հետ կապված այնքան էլ համամիտ չեմ, որովհետև շենքն այդքան էլ արժեքավոր չէր: Ինչ վերաբերում է մշակույթի կամ տուրիզմի զարգացմանը, կարծում եմ, որ այսօրվա Երևանն էլ նպաստող է տուրիզմի զարգացմանը:
7177 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am