Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 02 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Քննարկումներ

«Ռաբիսից ու կիսատպռատությունից սովահար և ծարավ մեր սրտերին ու ուղեղներին դարման էր այս ֆիլմը». արձագանքներ` «Կյանք ու կռիվ» ֆիլմի մասին

«Ռաբիսից ու կիսատպռատությունից սովահար և ծարավ մեր սրտերին ու ուղեղներին դարման էր այս ֆիլմը». արձագանքներ` «Կյանք ու կռիվ» ֆիլմի մասին

Ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ»՝ արցախյան պատերազմին նվիրված ֆիլմը փակ դիտումից անմիջապես հետո արդեն իսկ մեծ աղմուկ բարձրացրեց: Ֆիլմի մասին դրական կարծիքները ողողեցին ողջ համացանցը: Ոմանք կարծիք հայտնեցին, որ այս ֆիլմը «ռաբիսից ու կիսատպռատությունից սովահար ու ծարավ մեր սրտերին ու ուղեղներին դարման էր»: Շատերի դիտարկմամբ` Մհեր Մկրտչյանին հաջողվեց վերադարձնել իսկական հայկական կինոն:

Այս թեման մեկնաբանել են`

Մհեր Մկրտչյան, ռեժիսոր և սցենարիստ

Մհեր Մկրտչյան, ռեժիսոր և սցենարիստ

Եվ պաշտպանության նախարարության, և «Շարմ» ընկերության կողմից ինձ տրված էր բոլոր հնարավորությունները՝ որակյալ ֆիլմ նկարահանելու: Ամենակարևորն այն է, որ փորձել են ամեն ինչ անել՝ անկեղծ ֆիլմ ստանալու համար: Ինչքանով է ստացվել` կդատի հանդիսատեսը: Մենք պրոդյուսերների հետ համաձայնության եկանք, որ հարգում ենք «աստղերին», բայց մեր ֆիլմում պիտի լինեն թարմ դեմքեր:


Ֆիլմում կան բազմաթիվ էմոցիաներ, էներգետիկա, տարբեր ասելիքներ: Այդ ամենը ձևակերպել մեկ մտքի մեջ ու ասել՝ 1 ժամ 46 րոպե տևողությամբ ֆիլմի միակ ասելիքը սա էր: Ինչ վերաբերում է փառատոններին, ապա նկարահանելիս մենք չենք մտածել այս կամ այն փառատոնին մասնակցելու մասին: Ուղղակի փորձել ենք լավ ֆիլմ անել: Թե հետագայում ինչ կլինի՝ չգիտեմ, դա պրոդյուսերները կորոշեն:

Կարեն Քոչարյան, հաղորդավար

Կարեն Քոչարյան, հաղորդավար

Ընդանրապես վերջերս, երբ մի նոր ֆիլմի պրեմիերա է տեղի ունենում, գնում ես առանց որևէ առանձնակի սպասելիքների: Լինում է, որ ինչ որ տպավորություններով ես վերադառնում, բայց մի քանի օր անց մոռանում ես, լինում է, որ հաճույք ես ստանում, բոլ-բոլ ծիծաղում ես` հասկանալով, որ այնուամենայնիվ կարող ենք լավ կատակերգություն նկարահանել: Իսկ այսօրվա ֆիլմն անտարբեր չթողեց դուրս եկողներից ոչ մեկին, ի դեպ գրեթե բոլորի աչքերը վերջում խոնավ էին: Ֆիլմի ընթացքում ծիծաղը հաճախ փոխվում էր արցունքների և հակառակը: Արցախյան պատերազմի թեմային նվիրված ֆիլմերն այնքան էլ շատ չեն: Այն, ինչ տեսանք այսօր, գերազանցեց բոլոր սպասելիքները: Սեր, ընկերություն, պատերազմ, ռազմաճակատային հումոր և կողքին ողբերգություն ու ընկերոջ կորուստ, պայքար, բարություն… Որ Մհերը իր թիմով ունի ուրույն աշխատաոճ, գերպրոֆեսիոնալ մոտեցում գործին, ինձ համար նորություն չեր, բայց որ կարելի է գլխիվայր շուռ տալ հայկական լուրջ կինոյում ամեն ինչ, վերադարձնել մեզ այն տարիները, երբ նկարահանվում էին բարձրարժեք ֆիլմեր, մտքովս չեր անցնում: Պարզվում է, որ մենք բացի առավոտից գիշեր էկրաններին երևացող դերասաններից ունենք փայլուն երիտասարդ սերունդ` Սամվել Թադևոսյան, Անի Խաչիկյան, Հայկ Պետրոսյան, Էլեն Սարգսյան, Հայկ Մարգարյան.... Ահա իրականում ովքեր են վաղվա հայկական կինոյի վերածնողները և համոզված եմ, որ էլի կան… Նրանց կողքին արդեն հանդիսատեսին ծանոթ դերասաններ էին, որոնք նույնպես ներկայացան նորովի: Ուրախալի էր Վարդան Պետրոսյանի վերադարձը, Սամվել Թոփալյանի նոր որակի մեջ ներկայանալը, թիֆլիսահայ Գեորգի Հովակիմյանի ստեղծած համով-հոտով գյումրեցու կերպարը... Մհեր Մկրտչյանը դաստիարակվելով խորհրդային փայլուն կինոավանդույթներով` ավելացրեց իրենը, իր ձեռագիրը, իր մոտեցումները, ինչը բերեց նման արդյունքի: Եթե ուզում եք վերադարձնել իսկական հայկական կինոն, դիտեք Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմը:

Աննա Հեքեքյան, ռեժիսոր, բեմական խոսքի վարպետ

Աննա Հեքեքյան, ռեժիսոր, բեմական խոսքի վարպետ

Պատերազմի մասին ֆիլմեր աշխատում եմ չդիտել՝ վերքը դեռ չի ամոքվել, ցավը մեծ է: Մհեր Մկրտչյանի «Կռիվ և կյանք» ֆիլմը դիետելիս չէր լքում այն միտքը, որ յուրաքանչյուր թիզ հող արյունով է սրբացված և անչափ թանկ է մեզ համար: Բայց միևնույն ժամանակ զգում էի, թե ինչ երջանկություն է ունենալ տաղանդավոր ուսանողներ, ովքեր լավ ռեժիսորի հետ համագործակցելով ստեղծում են ազնիվ, գեղարվեստական արժանիքներով հագեցած ֆիլմ:


Մհեր Մկրտչյանի «Կռիվ և կյանք» ֆիլմն ազդեցիկ էր և դերասանական հոյակապ անձնակազմով, որի հետ մանրակրկիտ աշխատել է ռեժիսորը, և՛ սրամիտ ու դիպուկ երկխոսություններով, և՛ մակարդակով նկարահանված կռվի տեսարաններով, և՛ ասելիքի ազնվությամբ… Արցախյան ազատամարտի հերոսներին նվիրված՝ հիրավի արժանի ֆիլմ է:

Արծրուն Հովհաննիսյան, ՊՆ մամուլի խոսնակ

Արծրուն Հովհաննիսյան, ՊՆ մամուլի խոսնակ

Ողջ գիշեր գրեթե չեմ քնել, չեմ քնել մի պատճառով, անասելի ազդեցության տակ էի:


Երեկ բախտ ունեցա դիտել մեր նորանկախ հանրապետության պատմության մեջ, իմ խորին համոզմամբ, լավագույն և ամենաերկար սպասված ֆիլմը: Ես ռեժիսորին չեմ ճանաչում, ցավոք, ի դեպ, երևի թե դերասաններից զգալի մասին ևս, միայն նշեմ, որ ի սկզբանե շատ վատ էի տրամադրված, քանի որ մինչ այդ դիտված ու իմ կողմից թեկուզ շատ սիրված ֆիլմերն ինչ-որ բանով չէին բավարարում, ինչ-որ բանով պակաս էին: Սա հրաշալի ֆիլմ էր ուղղակի: Ես մասնագիտական որակների մասին չեմ խոսի, դրա մասին դեռ արձագանքներ կլինեն շատ: Ես մի կարևոր բանի մասին կխոսեմ: Սա Անկախության 25-ամյակին արժանի ֆիլմ էր՝ անկախության ոգով ու բարձրությամբ: Մենք մեր ամենօրյա վազքի ու դժգոհությունների մեջ մի կարևոր բան չենք նկատում: Անկախության սերունդը կերտում է իր երկիրը, կերտում է այնպես, ինչպես ինքը երազում է: Կերտում է դանդաղ, հանգիստ ու հիմնականում առանց կուրծք ծեծելու: Մհեր Մկրտչյանի ֆիլմն անկախության մակարդակի ֆիլմ էր, Ռոբերտ Աբաջյանի, Ալիկ Առաքելյանի ու այլոց հերոսության մակարդակի ֆիլմ էր, Արթուր Ալեքսանյանի ու Միհրան Հարությունյանի հաղթանակների մակարդակի ֆիլմ էր, Հասմիկ Պապյանի, Տիգրան Համասյանի ու այլոց արվեստի մակարդակի էր այդ ֆիլմը: Ի վերջո, ռաբիսից ու «կիսատպռատությունից» սովահար ու ծարավ մեր սրտերի ու ուղեղների դարման էր այդ ֆիլմը: Ես հենց այս անկախությանն եմ հավատացել ու այս անկախության համար եմ ծառայում 19 տարի:

Կարեն Ղազարյան, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն

Կարեն Ղազարյան, «Շարմ» հոլդինգի գլխավոր տնօրեն

Ֆիլմի նկարահանման աշխատանքները,մոտավորապես մեկ տարի առաջ ենք սկսել։ Ֆիլմը նվիրվում է մեր Անկախության 25-ամյակին։ Երբ 90-ականներին պատերազմ էր տեղի ունենում, մենք հենց այս երիտասարդների տարիքին էինք, այդ ժամանակ «квн» էինք խաղում և հիմնականում Հայաստանում չէինք լինում։ Միշտ մտածել ենք, միգուցե, պետք է լինեինք այստեղ, ոչ թե հեռվում․․․Այդպիսով՝ ցանկացել ենք մեր երախտագիտության խոսքն ասել մեր զինվորներին, որտեղից էլ և ծնվեց ֆիլմի գաղափարը:

11732 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am