Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2016 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
8.50%
,
Եվրոպական Եվրո
7.00%
,
Ռուսական ռուբլի
9.50%
Media Monitoring

Քննարկումներ

«Ձևական, կոսմետիկ փոփոխություններ են մարդկանց խաբելու համար». կարծիքներ` Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին

«Ձևական, կոսմետիկ փոփոխություններ են մարդկանց խաբելու համար». կարծիքներ` Գևորգ Կոստանյանի հրաժարականի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երեկ հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե առողջական խնդիրների պատճառով այլևս չի կարողանալու շարունակել աշխատանքը: Դատախազի հրաժարականը հանրությունը տարբեր տեսանկյուններից է վերլուծում: Շատերի համոզմամբ` դա անմիջական կապ ունի վերջին` 15 օրերի իրադարձությունների հետ, ոմանք էլ կարծում են, որ դա ընդամենը ձևական, կոսմետիկ փոփոխություններ էր` մարդկանց աչքին թոզ փչելու համար:

Այս թեման մեկնաբանել են`

Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ

Կարծում եմ` ուղղակիորեն կապ ունի վերջին 15 օրերի դեպքերի հետ: Այն դեպքերը, որ տեղի ունեցան մեր երկրում վերջին երկու շաբաթվա ընթացքում, նույնիսկ տոտալիտար ռեժիմների համար աննախադեպ էին` երբ առանց դատախազության սանկցիաների, առանց դատարանի որոշումների` ներխուժում էին մարդկանց բնակարաններ: Գուցե հրաժարականի համար էլի կային գործոններ, բայց ակնհայտ է, որ վերջին դեպքերի հետ ուղիղ կապ կա:

Գևորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար

Գևորգ Դանիելյան, ՀՀ արդարադատության նախկին նախարար

Եթե մարդն ասում է առողջական խնդիրներ ունեմ... Հավատալ-չհավատալը ձեր խնդիրն է, բայց բերվում է պատճառ: Եթե ինքը գտնում է, որ իր առողջական վիճակը թույլ չի տալիս պատասխանատու աշխատանք իրականացնել՝ նա կարող է հրաժարական տալ, ոչ ոք նրան չի կարող ինչ-որ բան ասել, չեմ կարծում դա ինչ-որ բացատրության կարիք ունի:

Ազատ Արշակյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր

Ազատ Արշակյան, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր

Սկսվել է փոփոխությունների շրջան, որի շրջանակներն էլ ավելի են խորանալու: Կարևոր էլ չէ, թե ինչ պատճառաբանություններով կհեռանան, մի բան փաստ է` Հայաստանի չափահաս քաղաքացիներից յուրաքանչյուրն էլ կարող է տեղեկանք ներկայացնել, որ առողջական խնդիրներ ունի: Կոստանյանի հեռանալը կապված է նախագահի վերջին հայտարարութան հետ, որտեղ տեղեկացրել էր այն մասին, որ տեղի են ունենալու փոփոխություններ: Հիմա նախագահը խոսքից անցել է գործի: Հույս ունեմ, որ փոփոխություններ կլինեն քաղաքական դաշտում և կառավարությունում:
Կարծում եմ` կառավարությունում կլինեն մասշտաբային փոփոխություններ: Սպասում եմ վարչապետի պաշտոնանկությանը: Կառավարությունը պետք է հրաժարական տա, նրանք մեզ պետք չեն, նրանց տուն պետք է ուղարկենք, կամ էլ նրանց նկատմամբ քրեական գործ հարուցենք: Այս ամենը պետք է լինի, եթե ուզում ենք վերացնել կոռուպցիան և երկրում արդար ընտրություններ անցկացնել:

«Հայկական ժամանակ» օրաթերթ

«Հայկական ժամանակ» օրաթերթ

Պաշտոնապես իր հրաժարականը Գևորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում: Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որևէ փոփոխություն չի եղել:
Հենց նրա շրջապատից մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանի հրաժարականն ունի բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի հիմք:
Խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գևորգ Կոստանյանի և նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ ու մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»:


Այնպես, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է:

«Ժողովուրդ» օրաթերթ

«Ժողովուրդ» օրաթերթ

«Նկատենք, որ վերջին մի քանի ամիսներին Հայաստանի քաղաքական կյանքում չէր եղել ոչ մի իրադարձություն, որը կհուշեր Գևորգ Կոստանյանի հնարավոր հրաժարականի մասին:
Իհարկե, ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձությունների օրերին Գևորգ Կոստանյանն արձակուրդում էր` Հունաստանում, սակայն անգամ վերադարձից հետո հրաժարականի հարցը որևէ կերպ չէր դիտարկվում, քանի որ առավել առաջնային հրաժարականի պահանջներ էին բարձրացվում: Եվ ուրեմն ինչո՞ւ նա հրաժարական ներկայացրեց: Նկատենք, որ նշանակման օրվանից Գևորգ Կոստանյանը հասցրեց թշնամանալ գրեթե բոլոր շրջանակների հետ` սկսած իր` նախագահականի երիտթևից, վերջացրած ուժային կառույցների ղեկավարներով: Նա չէր ընդառաջում խնդրանքները, անգամ ԱԺ պատգամավորներն ու նախարարները որևէ հարցով դատախազին դիմելու իմաստ չէին տեսնում` քաջ գիտակցելով, որ մերժվելու են:
Եվ հասկանալի է, որ այս «չոր» պահվածքը մի օր ունենալու էր իր հետևանքը: Ու եկավ այդ պահը: Երբ հանգստից վերադարձած Կոստանյանը եռանդով հրահանգեց քրեական գործեր հարուցել հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնություն կատարած քաղաքացիական համազգեստով անձանց նկատմամբ, իրավիճակը պայթեց»:

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան

Անշուշտ, կապ կա․․․ չգիտեմ ո՞րն է իրական պատճառը, չեմ էլ ուզում իմանալ․․․ Իշխանությունն, անկասկած, ուզում է, որ ժողովուրդն այդ քայլը դիտի, որպես վերջին իրադարձությունների արձագանք՝ իբր պատժում են մեղավորներին և այլն․․․ սակայն ժողովուրդը շատ լավ գիտի, թե մեղավորներն ովքեր են՝ ռեժիմն ամբողջությամբ, պարագլխի հետ միասին։

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի, ռեժիսոր

Թամար Հովհաննիսյան, դերասանուհի, ռեժիսոր

Կարծում եմ` ձևական, կոսմետիկ փոփոխություններ են մարդկանց խաբելու համար:

22173 | 2
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
ՄԱՄՈՒԼ.am
Alik
Alik 18:36, 06.08.2016
k a p i k anvoxnashar
Arshik
Arshik 22:07, 16.08.2016
կոստանյանի մազը քաշես հետը ճարպ դուրս կգա, ինչիցա հիվանդ