Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Մարդու ձեռքը, որ Արցախի դրոշ եք դնում, գոնե կողքից բացատրեք, ինչ դրոշ է ու ինչ պետք է խոսել». կարծիքներ` Իվետա Մուկուչյանի սկանդալային հարցազրույցի մասին

ուրբաթ, 17 հունիսի, 2016 թ.
«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն ով մրցույթին Արցախի դրոշն էր բարձրացրել, օրեր առաջ հունական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ Հանրապետությունն է: «Դա մի տարածք է, որ մինչև հիմա քննարկվում է` ումն է: Ադրբեջանն ասում է` մերն է, հայերը ասում են` մերն է»:
Երգչուհու այս հայտարարությունը քննադատությունների է արժանացել հասարակության կողմից:
Այս թեման մեկնաբանել են`

Անուշ Կլեկչյան, օգտատեր

Անուշ Կլեկչյան, օգտատեր
Արցախի՝ հազարամյակներով հայկական տարածք լինելը չիմանալը յուրաքանչյուր հայի համար աններելի տգիտությունն է, Եվա Ռիվասի տգիտությունն էինք ձեռ առնում, բայց սա լրիվ տվեց անցավ:
Եթե բոլորս էլ մի կողմ քաշվենք ու ասենք «ինչ էլ հավես ունեք, թեթև տարեք», այ սրանից վատ վիճակում ենք հայտնվելու, եթե կան մարդիկ, ովքեր լրիվ թքած ունեն նման երևույթների վրա, թող ընդհանրապես կարծիք չհայտնեն, իսկ ինձ ահավոր զայրացրել է այն փաստը, որ կարող է մի կիսագրագետ մեր հայրենիքի պատմության իր տգիտությունը լայն զանգվածներին ներկայացնի:

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Ինչ մեկնաբանեմ Իվետա Մուկուչյանի քայլը, անփորձ աղջիկ է, իմպրովիզներ է արել: Իհարկե ճիշտ չէ անփորձ աղջկա ձեռքը տալ Արցախի դրոշը և նման հարցերի մեջ ներքաշել նրան:

Արթուր Եղիազարյան, օգտատեր

Ես երբեք չեմ խոսի տիեզերանավերի կոնստրուկցիաների փոխկապակցման նախագծային աշխատանքներից: Գիտե՞ք ինչու: Որովհետև դրանից բան չեմ հասկանում:
Լավ, այ բալամ, ազգիդ ու երկրիդ պատմությունից գոնե 2 տող պետք է իմանայիր, չէ՞:
Չգիտեմ որքանով է ճիշտ «Առողջ հոգի՝ առողջ մարմնում» արտահայտությունը, բայց «մերկ ուղեղ՝ մերկ մարմնում» արտահայտությունը կարծես թե ճիշտ է ...
Հ.Գ. Բայց հոգուս մեղք չդնելու համար՝ ասեմ, որ կարծում եմ ինքը հավանաբար նկատի ուներ, որ իրավական առումով Արցախը մնում է բռնակցված Ադրբեջանին, ուղղակի ճիշտ բառերը երևի չի գտել:
Ամեն դեպքում՝ սովորել, սովորել, սովորել…

Արման Հայրապետյան, Հայրենիքի դարպասներ ՀԿ նախագահ

Արման Հայրապետյան, Հայրենիքի դարպասներ ՀԿ նախագահ

Եվս մեկ անգամ նայեցի Իվետա Մուկուչյանի հարցազրույցը...


Մյուս տարի ինքը հանգիստ կարա Եվրատեսիլին մասնակցի ու ներկայացնի Ադրբեջանը:


Հա, ես չար եմ ու նախանձ, բայց ես չեմ կարող հանգսիտ տանել էն փաստը, որ ինքը հարցազրույց ա տալիս հունական հեռուստաընկերությանը և ասում, որ Արցախն ադրբեջանական հողի վրա է:
Ախր հասկացանք իր հետ թիմ ա աշխատել, ավելի ճիշտ չի աշխատել, բայց որքան էլ դա թիմի թերացումը լինի, ինքը որպես հայ պարտավոր էր գոնե տարրական բաներ իմանալ, անկախ նրանից որ երկրում ա ապրում:

Տիգրան Քոչարյան, բլոգեր

Տիգրան Քոչարյան, բլոգեր

Դրվագներ Իվետա Մուկուչյանի հունական հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։


- Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի տարածքում ա, բայց դա երկրորդ Հայաստանի հանրապետությունն ա։ Դա երկրորդ Հայաստանի Հանրապետությունն ա, որը մինչև հիմա Ադրբեջանի հողի վրա ա։
- Դա մի տարածք ա, որ մինչև հիմա քննարկվում ա ումն ա, Ադրբեջանը ասում ա մերն ա, հայերը ասում են մերն ա
- Մեր Մեծ եղբայր Ռուսաստանը, դուք գիտեք.. (այստեղ Իվետայի մտքի թելը կտրվում ա )
- Սահմանում մարդիկ նորություն չեն կարդում, իրար սպանում են, նրանք գալիս են գողանում են հայկական գյուղերը։
Ասածս ինչ ա, մարդու ձեռը որ Արցախի դրոշ եք դնում, գոնե կողքից բացատրեք, ինչ դրոշ ա ու ինչ խոսել ապագայում։
Եվ ընդհանրապես, ամեն մեկին դրոշ մի տվեք, մեկը ՀՀ դրոշը Կոնչիտայի ուսերին ա փռում, մյուսը Արցախի դրոշը վերցնում ա՝ Արցախն ադրբեջանական տարածք համարելով։

38149 | 14