Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Գոնե հիմա մեր պատկան մարմինները գիտե՞ն, թե ինչ աղբյուրից է ֆինանսավորվել նա. քաղաքական գործիչների արձագանքը` Վահան Մարտիրոսյանի արարքին

շաբաթ, 19 սեպտեմբերի, 2015 թ.
Գոնե հիմա մեր պատկան մարմինները գիտե՞ն, թե ինչ աղբյուրից է ֆինանսավորվել նա. քաղաքական գործիչների արձագանքը` Վահան Մարտիրոսյանի արարքին
Վերջին օրերին հասարակության շրջանում քննադատության թեմա է դարձել «Ներազգային ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի` Ադրբեջանից քաղաքական ապաստան խնդրելու հարցը: Բոլորը, միանշանակ, քննադատում են այդ արարքը:
Այս թեման մեկնաբանել են`

Սեյրան Օհանյան, Պաշտպանության նախարար

Սեյրան Օհանյան, Պաշտպանության նախարար
Ես, ճիշտն ասած, չեմ լսել, որ Վահան Մարտիրոսյանը խոսել է հայկական բանակի մասին, էդպիսի տեղեկություններ չունեմ: Չգիտեմ՝ ինչ իրավիճակում պետք է մարդ լինի, որ անցնի մեր թշնամու կողմը և այդպիսի արտահայտություններ անի:

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ մամուլի խոսնակ

Էդուարդ Շարմազանով, ՀՀԿ մամուլի խոսնակ
Նա պարզապես կրկնում է այն, ինչ տարիներ շարունակ ասում է Ադրբեջանի քարոզչական մեքենան, որն այսօր հայտնվել է ոչ բարենպաստ իրավիճակում, երբ եվրոպական, միջազգային կառույցները, Եվրոխորհրդարանը մերժում, բոյկոտում են Ադրբեջան պետությանը:
Ադրբեջանը հայտնվել է խաղից դուրս իրավիճակում, և բնականաբար, եթե իրենք ուրախանում են, որ անհայտ ռեպուտացիա ունեցող ինչ-որ մեկին տալիս են չակերտավոր փաստեր, և նա դրանք կարդում է, եթե դրանից Ալիևը մեծ հաճույք է ստանում, ինչ ասեմ` շնորհավորում եմ:

Կարեն Քոչարյան, հաղորդավար

Կարեն Քոչարյան, հաղորդավար
Այս պահին ինձ ընդամենը երկու բան է հետաքրքրում.
գոնե հիմա մեր պատկան մարմինները գիտե՞ն, թե ինչ աղբյուրից է ֆինանսավորվել այդ անասունը:
Ստուգել են արդյոք այդ նույն պատկան մարմինները, թե կան արդյոք Հայաստանում այս պահին այլ կազմակերպություններ կամ անհատներ, որոնք սնվել են կամ սնվում են նույն ֆինանսական աղբյուրից:

Լարիսա Ալավերդյան, իրավապաշտպան

Լարիսա Ալավերդյան, իրավապաշտպան
Ցանկացած պետության մեջ կան արժանի քաղաքացիներ և ոչ արժանի, կան իրականում պայքարողներ և կան ձևացնողներ: Մենք ու մերոնք հստակ գիտենք, որ չկա այդպիսի շարժում, ինչպիսին է ներքին ազատագրականը: Ձևակերպման մեջ է այդ անգրագիտությունը, նշվել է և կարծեմ ծիծաղի է նաև արժանացել. չի լինում ներքին ազատագրական խնդիր, դա հիվանդ երևակայություն ունեցող, ես չեմ խոսում ֆիզիկական կամ հոգեկան հիվանդության մասին, և վերին աստիճանի անգրագետ մեկի, որն ըստ երևույթին, ուներ նպատակ ոչ արժանապատիվ քայլը ինչ-ինչ խավերի համար դարձնել հերոսություն:

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ

Հրանուշ Խառատյան, ազգագրագետ
Նա սպեկուլատիվ կերպար է, և քայլերը նույնպես սպեկուլատիվ են: Այս երկրի բնակիչներից շատերը պրոբլեմներ ունեն, բայց դրանց լուծման ուղիների մեջ, համենայնդեպս, նույնիսկ իրավունքի փնտրտուքի տեսակետից, Ադրբեջանը ամենահակացուցված երկիրն է ոչ միայն հայերի համար, այլև՝ առհասարակ: Հիմա, եթե նույնիսկ մի կողմ թողնենք հայ-ադրբեջանական պրոբլեմները, էլի չեմ հասկանում իր իրավունքի փնտրտուքը Ադրբեջանում: Եթե ինքն իր կյանքի, իր անձի և իր ընտանիքի համար է իրավունք փնտրում, դրա տեղը Ադրբեջանը չէ: Եթե Հայաստանի դեմ է փնտրում, դա ուրիշ խոսակցություն է:

Սամվել Մարտիրոսյան, ՏՏ փորձագետ

Սամվել Մարտիրոսյան, ՏՏ փորձագետ
Վահան Մարտիրոսյանի պահով արդեն ինքն էլ հետաքրքիր չի՝ օգտագորժված ապրանք ա։ Հետաքրքիրն այլն է։ Մեր մեդիադաշտը՝ էն էլ անցած թվով։ Մի շատ մեծ խնդիր կա՝ մեր մոտ ով ոնց ներկայանա լրագրողներին՝ տենց էլ կփոխանցեն ու մի երկու շաբաթից յուրաքանչյուր մարդ կարող է իրա ուզածի պես դառնալ ֆիզիկոս, հոգեբան։ Հիշո՞ւմ եք` մի մարդ կար՝ հորինել էր էպոսագետ մասնագիտությունը, մի երկու անգամ տենց ներկայացավ, արդեն էպոսքգիտությունը դարձավ ճանաչված մասնագիտություն։ Ես վախտին ֆայմեի՝ առակագիր-գեներալ ներկայանայի էլի՝ հարիֆ: Առանց նախնական ստուգելու՝ չի կարելի մարդուն շարժման առաջնորդ հռչակել։ Սկզբից լրագրողը պետք է տեղյակ լինի՝ կա՞ տենց շարժում, քանի՞ մարդ կա այնտեղ, ի՞նչ են անում և այլն։ Հիմա մեր մեդիաների շնորհիվ ադրբեջանցիք թափահարում են «հայտնի իրավապաշտպան, քաղաքացիական ակտիվիստ, շարժման առաջնորդով»։ Չնայած, որ իրականում հոգեկան խանգարումներով անկապ խեղճ դեմք ա։ Ձեր արածը ձեր դուրն էկա՞վ:
10669 | 1