Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Նա ստուգայցով եկավ իր կալվածք ու խոսեց այնպես, ինչպես պայմանավորվել էր իր իրական դաշնակցի հետ». Վլադիմիր Պուտինի` Ծիծեռնակաբերդում ունեցած ելույթին արձագանքում են մտավորականներն ու հասարակությունը

երեքշաբթի, 28 ապրիլի, 2015 թ.
«Նա ստուգայցով եկավ իր կալվածք ու խոսեց այնպես, ինչպես պայմանավորվել էր իր իրական դաշնակցի հետ». Վլադիմիր Պուտինի` Ծիծեռնակաբերդում ունեցած ելույթին արձագանքում են մտավորականներն ու հասարակությունը
Ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդում` Հայաստան ժամանած Վլադիմիր Պուտինի ելույթը շատերին անակնկալի բերեց, շատերն էլ այն համարեցին տրամաբանական: Ոմանք այն որակեցին լղոզված ու ոչ լիարժեք, շատերին զայրացրեց, որ Պուտինը հստակորեն չարտասանեց Ցեղասպանություն եզրույթը` հայերին բնաջնջելու դիտանկյունից, այլ խոսեց ընդհանրական` ցեղասպանությունները կանխելու մասին, ոմանք էլ փորձեցին արդարացնել` պատճառաբանելով, արտասանելու կարիք չկար, քանզի նրա ժամանումն արդեն դրա հաստատումն էր:
Այս թեման մեկնաբանել են`

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ
Պուտինի ելույթը Ծիծեռնակաբերդում իրոք զուսպ էր, ինքը միակն էր այդ օրը Հայաստան այցելած չորս պետությունների ղեկավարներից, ով չօգտագործեց «ցեղասպանություն» բառը:

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան

Աշոտ Ադամյան, ռեժիսոր, դերասան
Պուտինի ելույթի մասին կարծիքս նույնքան լղոզված է, որքան նրա խոսքը...

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր

Տիգրան Խզմալյան, կինոռեժիսոր
Նա ստուգայցով եկավ իր կալվածք ու խոսեց այնպես, ինչպես պայմանավորվել էր նախապես իր իրական դաշնակից Թուրքիայի հետ:

Նիկոլայ Թորոսյան, օգտատեր

Թագավորը չի օգտագործում «գենոցիդ» եզրույթը հայերի կատորածի մասին խոսելիս, արտասանում է այն մի անգամ՝ ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի մասին հիշատակելուց:
Օբաման ևս չի ասում այդ բառը: Փաստացի, երկուսն էլ խույս տվեցին: Բայց մյուս կողմից` Պուտինն ինչից ասես խոսեց՝ իր գալը ՌԴ PR-ի վերածելով:

Գոռ Սաղաթելյան, օգտատեր

Ապրիլի 24-ը մնաց հետևում, բայց դեռ թարմ են թե՛ դրական էմոցիաների ու հպարտության այն հսկայական լիցքը, որը ստացանք միջոցառումների ընթացքից ու եզրահանգումից, թե՛ քննարկումները՝ այս կամ այն ղեկավարի գալ-չգալու, «ցեղասպանություն» բառն արտասանել-չարտասանելու։
Նախ, երբ հավասարության նշան են դնում Օբամայի ու Պուտինի մեջ՝ «Ցեղասպանություն» բառն օգտագործել-չօգտագործելու առումով, դա ի սկզբանե արդար չէ։ Արդար չէ, որովհետև ի տարբերություն ԱՄՆ-ի, Ռուսաստանը արդեն 20 տարի է՝ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և եղել է առաջին երկրներից, որ արել է դա, երկրորդն էլ, ի տարբերություն Օբամայի՝ Պուտինն այնուամենայնիվ թողել էր ամեն ինչ ու եկել էր Երևան՝ մասնակցելու 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Ու այսքանը թողած, կառչել բառից, էլ չեմ ասում նույն հարթության մեջ դնել մի մարդու հետ, ով ոչինչ չի արել, ոչ էլ նրա երկիրն է ճանաչել, մեղմ ասած չի խոսում օբյեկտիվության մասին։
Ու այս համատեքստում զավեշտալի է լսել ինչ-որ շահեր ունենալու ու ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցման առաջնահերթության մասին։ Ինչ խոսք, Ռուսաստանը ձգտում է դրան, բայց երևանյան իր այցի փաստով Պուտինն արդեն իսկ ավելի շատ է վնասել այդ հարաբերություններին, քան արտասանած կամ էլ չարտասանած բառով։ «Ցեղասպանություն» բառը Պուտինի պարագայում զուտ անտուրաժի դեր ուներ, որովհետև անհեմեմատ ավելի կարևոր ու նշանակլից էր նրա ներկայությունը։
7614 | 5