Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

«Միայն ծխախոտ եմ թափում». ինչո՞ւ են մեր համաքաղաքացիները ծխախոտի ֆիլտրը նետում գետնին

ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
«Միայն ծխախոտ եմ թափում». ինչո՞ւ են մեր համաքաղաքացիները ծխախոտի ֆիլտրը նետում գետնին
Ամենատարածված աղբն աշխարհում համարվում է ծխախոտի մնացորդը: Իտալիայում ծխախոտը գետնին նետելու համար տուգանք է սահմանված. գումարի չափը կազմում է 150 եվրո, իսկ Ֆրանսիայի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են 35 եվրոյով տուգանել նման կարգազանցներին: Հայաստանում նմանօրինակ տուգանքի մասին խոսակցություններ առայժմ չկան: Իսկ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են ֆիլտրը նետում գետնին այն դեպքում, երբ մոտակայքում աղբաման է տեղադրված, տղաներից որևէ մեկը հստակ պատասխան չկարողացավ տալ:
Այս թեման մեկնաբանել են`

Վահագն Սարգսյան, դերասան

Վահագն Սարգսյան, դերասան
Ես ինքս չեմ նետում գետնին անգամ, եթե մոտակայքում աղբարկղ չեմ գտնում, ֆիլտրը պահում եմ ձեռքս կամ անձեռոցիկի մեջ եմ դնում, մինչև աղբաման տեսնեմ: Ես թափելը համարում եմ անշնորհքություն, ինչ-որ տեղ էլ` անդաստիարակություն: Եթե նկատեմ կողքինս նետեց գետնին, անպայման դիտողություն կանեմ:

Արմեն, 25 տարեկան

Մի ժամանակ այդ հարցում ավելի կարգապահ էի, ու շատ էի բարկանում, երբ տեսնում էի՝ դիմացինս աղբը թափում է գետնին: Բայց հիմա ես էլ երբեմն թափում եմ, իհարկե` միայն ծխախոտ:

Հակոբ, 40 տարեկան

Հիմա շատ նյարդայնացած եմ, տաքություն ունեմ, չգիտեմ ինչու նետեցի, տեսա որ աղբաման կա կողքս, բայց նետեցի գետնին, ուղղակի նյարդայնացած եմ, հարցեր մի տվեք…

Արսեն, 29 տարեկան

Ես նետում եմ միայն այն դեպքում, երբ մոտակա 200 մետրի վրա աղբաման չեմ տեսնում, ստիպված եմ լինում նետել գետնին: Չեմ արդարացնում իմ քայլը, ուղղակի այդ պահին ուրիշ տարբերակ չի մնում: Չեմ հասկանում, երբ աղբամանը դրված է, բայց նետում են գետնին, դա արդեն իրոք խոզություն է:

Անահիտ, 50 տարեկան, հավաքարար

Կխնդրեի, որ մեր հայրենակիցներն ավելի զգոն լինեին քաղաքի հանդեպ: Տեսնում են, որ մենք ավլում ենք, հատուկ ծխախոտը գետնին են նետում` ալարելով երկու քայլ կատարել ու աղբամանին մոտենալ:
8367 | 2