«Միայն ծխախոտ եմ թափում». ինչո՞ւ են մեր համաքաղաքացիները ծխախոտի ֆիլտրը նետում գետնին
ուրբաթ, 30 հունվարի, 2015 թ.
Ամենատարածված աղբն աշխարհում համարվում է ծխախոտի մնացորդը: Իտալիայում ծխախոտը գետնին նետելու համար տուգանք է սահմանված. գումարի չափը կազմում է 150 եվրո, իսկ Ֆրանսիայի իշխանություններն առաջիկայում պատրաստվում են 35 եվրոյով տուգանել նման կարգազանցներին: Հայաստանում նմանօրինակ տուգանքի մասին խոսակցություններ առայժմ չկան: Իսկ ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ են ֆիլտրը նետում գետնին այն դեպքում, երբ մոտակայքում աղբաման է տեղադրված, տղաներից որևէ մեկը հստակ պատասխան չկարողացավ տալ: |
Լուսանկար(ներ)
Այս թեման մեկնաբանել են`
Վահագն Սարգսյան, դերասան
Ես ինքս չեմ նետում գետնին անգամ, եթե մոտակայքում աղբարկղ չեմ գտնում, ֆիլտրը պահում եմ ձեռքս կամ անձեռոցիկի մեջ եմ դնում, մինչև աղբաման տեսնեմ: Ես թափելը համարում եմ անշնորհքություն, ինչ-որ տեղ էլ` անդաստիարակություն: Եթե նկատեմ կողքինս նետեց գետնին, անպայման դիտողություն կանեմ: |
Արմեն, 25 տարեկան
Մի ժամանակ այդ հարցում ավելի կարգապահ էի, ու շատ էի բարկանում, երբ տեսնում էի՝ դիմացինս աղբը թափում է գետնին: Բայց հիմա ես էլ երբեմն թափում եմ, իհարկե` միայն ծխախոտ: |
Հակոբ, 40 տարեկան
Հիմա շատ նյարդայնացած եմ, տաքություն ունեմ, չգիտեմ ինչու նետեցի, տեսա որ աղբաման կա կողքս, բայց նետեցի գետնին, ուղղակի նյարդայնացած եմ, հարցեր մի տվեք… |
Արսեն, 29 տարեկան
Ես նետում եմ միայն այն դեպքում, երբ մոտակա 200 մետրի վրա աղբաման չեմ տեսնում, ստիպված եմ լինում նետել գետնին: Չեմ արդարացնում իմ քայլը, ուղղակի այդ պահին ուրիշ տարբերակ չի մնում: Չեմ հասկանում, երբ աղբամանը դրված է, բայց նետում են գետնին, դա արդեն իրոք խոզություն է: |
8373 | 2