Խնդրում ենք սպասել...

Քննարկումներ

Քաղաքական գործիչներն ու հասարակությունը` Գյումրիի ողբերգության մասին

երեքշաբթի, 13 հունվարի, 2015 թ.
Քաղաքական գործիչներն ու հասարակությունը` Գյումրիի ողբերգության մասին
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանությունը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում: Իրենց ցավակցական խոսքերն ու կարծիքներն են կիսում հայ քաղաքական գործիչներն ու հասարակությունը:
Այս թեման մեկնաբանել են`

Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ

Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
Խորապես ցնցված եմ Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ։ Ես ևս ինչպես բոլորդ մեծ ցավ եմ ապրում։ Ցավակցում եմ անմեղ զոհերի հարազատներին. տոկունություն և համբերություն ձեզ այս անմարդկային վիշտը հաղթահարելու համար։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում հիվանդանոցում բուժում ստացող մանկանը։ Թող Աստված պահպանի փոքրիկին։

Աշոտ Ահարոնյան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վաչության պետ

Աշոտ Ահարոնյան, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վաչության պետ
Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը:
Ոստիկանությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մերձավորներին, համաքաղաքացիներին և շուտափույթ ապաքինում մաղթում փոքրիկ Սերյոժային:

Առաքել Մովսիսյան, ԱԺ պատգամավոր

Առաքել Մովսիսյան, ԱԺ պատգամավոր
Եթե հանցագործությունը կատարվել է մեր երկրում, ուրեմն՝ մեր երկիրն է դատ ու դատաստան անելու: Ոնց որ Հրաչին Ռուսաստանը դատեց վթարի դեպքից հետո, նույն ձև մեր երկիրն է դատապարտելու դրան, նույնիսկ ցմահ կարող է գնալ: Իսկ այդ պաշտոնյաներն իրավունք չունեին չգալու. իրավունք չունեն մեզ հետ վիշտը չկիսելու: Ուրիշ բաներ մի՛ մտածեք, հաստատ այստեղ է լինելու դատաստանը:

Համլետ Կիրակոսյան, «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր

Համլետ Կիրակոսյան, «Գյումրի Ասպարեզ» օրաթերթի խմբագիր
Գյումրիում կատարված սպանդի գործում բազում մութ կետեր ու հարցականներ կան, որոնք կպարզեն (կամ չեն պարզի) հետաքննիչները: Այդ ջուր խմելու պատմությունը ուղղակի ծիծաղելի է:
Մեկ էլ՝ եթե Պերմյակով կոչեցյալը մեկ ամիս էր ծառայում Գյումրիում և ամենայն հավանականությամբ չէր կարող ծանոթ լինել քաղաքի տեղանքին, ապա այդ ինչպես կողմնորոշվեց քաղաքում, այդ ինչպես որոշեց, թե որ կողմում է Թուրքիայի սահմանը և քաղաքի հակառակ ծայրից գնաց հենց այդ ուղղությամբ:
Եթե ենթադրաբար ընդունենք, որ նա զորամասից դուրս գալով և «զբոսնելով»՝ պատահականորեն էր հայտնվել Մյասնիկյան փողոցում, ապա ինչ «պատահականությամբ» հայտնվեց հայ-թուրքական սահմանի հատվածում, և ոչ թե գնաց, ասենք, Երևան տանող ուղղությամբ, կամ՝ Վանաձոր, Աշոցք և այլն...

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ

Ստյոպա Սաֆարյան, քաղաքագետ
Լավ, էս խայտառակությունը ճի՞շտ է:
Այս այլանդակության համար ո՞վ պետք է պատասխան տա. ինչո՞ւ է նա ձերբակալվելուց հետո գտնվում ռուս սահմանապահների մոտ, այլ ոչ թե բացառապես Հայաստանի իրավապահ մարմինների հսկողության տակ: Ցուցմունքները համաձայնեցնո՞ւմ է:

Վովա Հակոբյան, գյումրեցի

Վովա Հակոբյան, գյումրեցի
Զինվորը չաստից փախնում, գնում, մարդկանց ա սպանում, շորերը, որոնց վրա իրա անունն ա գրած, թողում ա դեպքի վայրում ու հեռանում, այնինչ կարար իրա շորերով ետ գար չաստ՝ ալիբին ապահովված էր՝ ծառայության մեջ ա եղել: Դե գոնե ավելի տրամաբանական ա սենց: Տեսանյութով տեսանք, որ զոհերը բոլորը եղել են իրանց տեղաշորերում: Մենակ մարդը մտել ա նախ առաջին սենյակը, սպանել ասենք երկուսին, ու էդ ընթացքում մյուս սենյակներից ոչ մեկը տեղից վեր չի կացել, գա տեսնի` էդ ինչ ձեներ ա: Վալեռաս հանգիստ գնում, մտնում ա երկրորդ սենյակ, ընդեղել ա գռռցնում, հելնում ա: Բացի դրանից լուրեր տարածվեցին, որ հանցագործներից մեկը հայտնաբերվել ա Երևանի ճանապարհին, մյուսը՝ Վալեռան, փախելա: Հետո սսկվան լրագրողները: Երկրորդ մերկրորդ չկա, մենակ Վալեռայիս վզին մնաց:
Ժամը 6-ին չաստից փախնում, մարդկանց սպանում ա, հարևանները ոչ մեկ ոչինչ չի լսում, թե ոնց ա մտել ներս էդ էլ ա անհայտ, ու գնում ա: ժամը 11-ի կողմերը նոր շուխուռ ա հելնում: Այսինքն Վալեռաս 5 ժամ ժամանակ ուներ, որ ասենք պոկվեր Արարատյան դաշտավայրի կողմերը, բայց ինքը գիշերվա 1-ին հայտնաբերվում ա Երազգավորսում: Լավ համարենք որ մի տեղ սպասել ա, որ մթնի: Էս կետը ջրինք:

Օգտատեր

Իսկ դուք գիտե՞ք, որ այդ անաստվածը նպատակուղղված է գնացել այդ տուն…Ըստ տվյալների` մի տաքսիստ ցուցմունքներ է տվել է, որ 15 օր առաջ նա տվյալ զինվորին տաքսիով տարել է հենց այդ թաղամաս: Այդ զինվորը շրջել է տան մոտ, զննել տարածքը և հետո վերադարձել: Դա մեկ փաստ: Իսկ մյուս փաստն այն է, որ սպանված տան երեխաների հայրն աշխատել է այնտեղ, որտեղից եկել է հենց այս Պերմյակովը: Ըստ այս տվյալների` պարզ երևում է, որ դա նպատակաուղղված է եկել այդ տուն` ինչ-ինչ պատճառներով: Հիմա միայն մնում է պարզել պատճառները… Այստեղ լրիվ ուրիշ անձնական հարցեր կան…
4646 | 0