Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

"ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍ"՝ Արդեն հոգնեցինք

18:27, ուրբաթ, 17 օգոստոսի, 2012 թ.
"ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍ"՝ Արդեն հոգնեցինք
     Դիանա Գրիգորյանի այս ֆիլմը, որը կարծես թե վերջ չունի արդեն դարձել է ծամոն, ինչը հանգեցնում է մարդկանց զայրույթը: Ուղղակի չեմ հասկանում ինչպես կարելի է թույլ տալ եթերով հեռարձակել նման կանանց նկատմամբ բռնություններով ու օտար ազգերի ավանդույթների քարոզումով լեցուն մի ֆիլմ, որտեղ սցենարիստը ու ռեժիսյորը ջանք չեն խնայում, որ ազգաբնակչության 80 տոկոսը այդ ժամերին ուղղակիորեն կախվեն հեռուստացույցի էկրաններից ու ֆիլմը սկսելուց առաջ մի ամբողջ ֆիլմի տևողությամբ գովազդ դիտեն:
     Հատկապես 16.08.2012թ. Երբ կադրում հանկած նկատեցի Եկեղեցու դռները փակ, այն էլ "Սուրբ Սարգսի", ինչը ուղղակիորեն զայրացրեց ինձ, եվ կարծում եմ, որ շատ-շատերին նույնպես դա դուր չի եկել: Հայկական եկեղեցիները դռները երբեք փակ չեն լինում: Քարոզվեց ու հեռուստատեսությամբ մի ուրիշ խանդավառության գովազդվեց օտար հարսանեկան ավանդույթ, որը անթույլատրելի է, ես ճիշտն ասած նույնիսկ չեմ հասկանում եկեղեցու պահվածքը դրանում, նման սերիալ, որը այդքան կրիտիկաների է ենթարկվում իր "Սխալ" սյուժեյով՝ եկեղեցին հանգիստ թույլ է տալիս կատարել նկարահանումներ:
     Մենք ունենք մեր ավանդույթները, գոցե ոմանց համար դրանք մի քիչ հին են, մի քիչ մոդաիկ չեն, բայց դրանք "մերն" են: Ինչ խոսք դարերի ու տարիների ընթացքում, շատ բաներ փոխվել են ու հանվել, ամեն դեպքում հիմքը մնացել է նույնը: Եթե զուտ հայկական լիներ այդ հարսանիքը, կոնկրետ այդ սերիայում, նման դժբախտություն հաստատ չէր տեղի ունենա:
     Խնդրում եմ Շահագրգիռ մարդկանց, թողնել իրենց համաձայնությունը մեկնաբանությունների տեսքով, այս երեվույթի դեմ պայքարելու համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
6
Չհավանել
2
23491 | 185 | 2
Facebook