Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Կարեն Կարապետյանի խոսքը 2 ամսվա ուժ ունի. բենզինը նորից 370 դրամ է

11:25, չորեքշաբթի, 15 փետրվարի, 2017 թ.
Կարեն Կարապետյանի խոսքը 2 ամսվա ուժ ունի. բենզինը նորից 370 դրամ է
     ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո երկու շաբաթը մեկ բենզինի գների 10-ական դրամով իջեցումը ոլորտի պատասխանատուների կողմից որակվեց «աննախադեպ իրադարձություն», «Կարեն Կարապետյանի` իրավիճակ փոխելու մարտավարություն» և այլն: Նոր կառավարության ձևավորումից 2 ամիս անց, սակայն, բախվեցինք բենզինի գնի կտրուկ թանկացման խնդրին: Ասում են` այն այսօր դարձել է 370 դրամ, այսինքն վերականգնել է նախկին բարձր արժեքը: Ու հիմա ոչ մի պաշտոնյա, ոչ մի ներկրող բառ անգամ չի խոսում, թե այդ ինչ եղավ բենզինի գնի հետ:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9504 | 6
Facebook